Բացել գլխավոր ցանկը

Քավայ Էնթոնի Լեոնարդ (անգլ.՝ Kawhi Anthony Leonard, ծնվ.՝ հունիսի 26, 1991 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։

Picto infobox baschet.png
Քավայ Լեոնարդ
Kawhi Leonard
1 kawhi leonard 2019 (cropped).jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս
Դիրքը թեթև հարձակվող/ Հարձակվող պաշտպան
Համար № 2
Ի ծնե տրված անունը Քավայ Էնթոնի Լեոնարդ
Kawhi Anthony Leonard
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1991 (28 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիվերսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Մարտին Լյութեր Քինգի անվան ավագ դպրոց
(Ռիվերսայդ, Կալիֆորնիա)
համալսարան Սան Դիեգոյի նահանգային համալսարան (2009–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2011-2018)
ԿանադաՏորոնտո Ռեպտորս (2018-2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2019-այժմ)
Մրցանակներ

  • 2x NBA չեմպիոն (2014, 2019)
  • 2x NBA գերեզրափակչի MVP (2014, 2019)
  • 3× NBA աստղ (2016, 2017, 2019)
  • 2× All-NBA առաջին թիմ (2016, 2017)
  • All-NBA երկրորդ թիմ (2019)
  • NBA ծագող աստղ (2012, 2013)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • Consensus All-American երկրորդ թիմ (2011)
  • 2× All-Mountain West առաջին թիմ (2010, 2011)
  • All-Mountain West պաշտպանական թիմ (2011)
  • Mountain West տարվա առաջինկուրսեցի (2010)
  • Mountain West մրցույթի MVP (2010)

Ծնվել է Ռիվերսայդ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ) և հաճախել տեղի՝ Մարտին Լյութեր Քինգի անունը կրող ավագ դպրոցը, որտեղ խաղալու տարիներին թիմակցել է «Չիկագո Բուլսի» ներկայիս բասկետբոլիստ Թոնի Սնելի հետ։ 2009 թվականին՝ իր ավարտական տարում Լեոնարդը ճանաչվում է «Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա»[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Սան Դիեգոյի նահանգային համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը, որի բասկետբոլային թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ առաջին և երկրորդ ուսումնական տարիներում ունենալով համապատասխանաբար 12, 7 և 15, 5 միավոր/խաղ միջին ցուցանիշը։

Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի 15-րդ ընտրությամբ՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից, սակայն փոխանակման արդյունքում տեղ է գտել «Սան Անտոնիոյի» կազմում[2]

NBA-ի 2011 թվականի տխրահռչակ լոկաուտից անմիջապես հետո Լեոնարդը պայմանագիր է կնքում «Սփըրսի» հետ[3]։

2014 թվականին, «Սփըրսի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև արժանացել Գերեզրափակչի MVP-ի կոչմանը:

7 տարի անց, 2018 թվականին տեղափոխվել է «Տորոնտո Ռեպտորս», որի կազմում անցկացրել ընդամենը մեկ մշրցաշրջան՝ նույն տարում նվաճելով NBA-ի երկրորդ չեմպիոնական տիտղոսը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դայմոնդ Լենգ (Ապրիլի 15, 2011)։ «SDSU-ն կորցնում է Քավայ Լեոնարդին և վերջինիս հավաքագրողին»։ «ESPN»։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011 
  2. «NBA դրաֆթի փոխանակումներ: Փեյսերսը Ջորջ Հիլի դիմաց Լեոնարդին փոխանցում է Սփըրսին»։ «Սպորտինգ նյուզ»։ Հունիսի 23, 2011։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011 
  3. Թիմ Լեոնարդ (Դեկտեմբերի 11, 2011)։ «Քավայը պայմանագիր է կնզում Սփըրսի հետ»։ Սան Անտոնիո Սփըրս-նյուզ։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել