Էնդրյու Բոգուտ
Էնդրյու Մայքլ Բոգուտ (անգլ.՝ Andrew Michael Bogut, նոյեմբերի 28, 1984, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլոուքի Բաքս» և «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբներում անցկացրած տարիներից։ Ընտրվել է NBA-ի 2005 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ՝ «Միլոուքի Բաքսի» կողմից։ Մինչ ասոցիացիայում հանդես գալը՝ Բոգուտը եղել է Յութայի համալսարանի աստղային բասկետբոլիստը՝ 2003–2005 թվականներին հանդես գալով այնտեղ։
![]() Andrew Bogut | ||
![]() | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Էնդրյու Մայքլ Բոգուտ Andrew Michael Bogut | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1984 (38 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 118 կգ | |
Դպրոց | Սուրբ Հովհաննեսի շրջանային քոլեջ (Մելբուրն) | |
համալսարան | Յութայի համալսարան (2003–2005) | |
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Միլոուքի Բաքս | |
Կարիերա սկիզբ | 2005–այժմ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Յոթ տարի Միլոուքիում հանդես գալուց հետո՝ 2012 թվականին մարտի 13-ին Բոգուտը Սթիվեն Ջեքսոնի հետ փոխանակվել է «Գոլդեն սթեյթ»՝ Մոնտա Էլիսի, Իկբե Ուդոյի և Քվոմե Բրաունի դիմաց[1]։
«Ուորիորսի» կազմում 2015 թվականին ճանաչվել է NBA չեմպիոն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Գոլդեն սթեյթը Միլոուքիից ձեռք է բերում Էնդրյու Բոգուտին և Սթիվեն Ջեքսոնին»։ NBA.com։ «Թըրներ սպորտս ինտերակտիվ»։ Մարտի 13, 2012։ Վերցված է 2012 թ․ Մարտի 14
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2012-05-29 at the Wayback Machine.(անգլ.)