Կարլ-Էնթոնի Թաունս կրտսեր (անգլ.՝ Karl-Anthony Towns Jr., ծնվ.՝ նոյեմբերի 15, 1995), դոմինիկյան արմատներով ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։

Կարլ-Էնթոնի Թաունս
Karl-Anthony Towns

Թաունսը Կենտուկիի համալսարանային թիմի կազմում (2014)
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Դիրքը Կենտրոնական
Համար № 32
Ի ծնե տրված անունը Կարլ-Էնթոնի Թաունս կրտսեր
Karl-Anthony Towns Jr.
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիսքեթուեյ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 113 կգ
Դպրոց Սենթ Ջոզեֆ
(Մետուչեն, Նյու Ջերսի)
համալսարան Կենտուկի (2014–2015)
Դրաֆթի տարի 2015 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2015-այժմ)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2018, 2019, 2022)
  • 2× All-NBA երրոդ թիմ (2018, 2022)
  • NBA տարվա նորեկ (2016)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2016)
  • NBA հմտությունների մարտահրավերի հաղթող (2016)
  • Կոնսենսուս «All-American» երկրորդ թիմ (2015)
  • SEC տարվա առաջինկուրսեցի (2015)
  • «All-SEC» առաջին թիմ (2015)
  • SEC «All-Freshman» թիմ (2015)
  • McDonald's All-American (2014)
  • «Jordan Brand Classic» (2014)
  • «Nike Hoop Summit» (2014)
  • Gatorade տարվա համազգային բասկետբոլիստ (2014)
  • Gatorade տարվա մարզիկ (2014)
  • Parade «All-American» թիմ (2014)

Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փիսքեթուեյ բնակավայրում՝ աֆրոամերիկացի հոր և դոմինիկուհի մոր ընտանիքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ուսանողական առաջնության շրջանակներում մեկ մրցաշրջան հանդես է եկել Կենտուկիի համալսարանի բասկետբոլային թիմում։ Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից՝ դառնալով շուրջ 70 տարվա ընթացքում առաջին համարի ներքո ընտրված լատինամերիկացին[1]։ 2015-16 մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ։

16 տարեկան հասակում ընդգրկվել է Դոմինիկյան Հանրապետության բասկետբոլային հավաքականում, սակայն չորակավորվելու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «NBA դրաֆթ. «Մինեսոտա Թիմբերվուլվզը» առաջին ընտրությամբ ձեռք է բերում դոմինիկաամերիկացի կենտրոնական Կարլ Էնթոնի Թաունսին». «Latino.FoxNews.com». 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել