«Ատլանտա Հոքս» (անգլ.՝ Atlanta Hawks), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Տեղակայված է ԱՄՆ Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտա քաղաքում։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի հարավարևելյան դիվիզիոնում (բաժանմունք)։

Ատլանտա Հոքս
Ատլանտա Հոքս պատկերանիշ
Ատլանտա Հոքս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1946
(NBA-ի կազմում՝ 1949-ից)
Պատմություն Բաֆալո Բայսոնս
(1946)
Թրայ-սիթի Բլեքհոքս
(1946-1951)
Միլուոքի Հոքս
(1951-1955)
Սեյնթ Լուիս Հոքս
(1955-1968)
Ատլանտա Հոքս
(1968-այժմ)
Մարզադաշտ Ֆիլիպս արենա
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Ակումբի գույներ Բաց կարմիր, բաց կանաչ, մուգ մոխրագույն, սպիտակ
                   
Նախագահ Մայք Բուդենհոլզեր
Սեփականատեր Թոնի Ռեսսլեր
Գլխավոր մարզիչ Մայք Բուդենհոլզեր
Առաջնություններ 1 (1958)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 4 (1957, 1958, 1960, 1961)
Դիվիզիոն տիտղոսներ 5 (1970, 1980, 1987, 1994, 2015)
Հավերժացված 4 (9, 21, 23, 40)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Տան հանդիպումներն անցկացնում է «Ֆիլիպս արենա» մարզապալատում։

Ակումբի պատմությունը խմբագրել

Ողջ պատմության ընթացքում ակումբը բազմաթիվ անգամ փոխել է տնային քաղաքը, ինչպես նաև կրել այլ անվանումներ՝ սկզբնապես կոչվելով «Բաֆալո Բայսոնս» (1946)։ Նույն տարի ակումբը տեղափոխվել է Իլինոյս նահանգի Մոլին քաղաք և ստացել «Թրայ-սիթիս Բլեքհոքս» անվանումը՝ մինչև 1951 թվականը (NBA-ի կազմ է մտել 1949 թվականին)։ 1951 թվականին ստացել է «Հոքս» (Hawks - բազեներ) անվանումը, և տեղափոխվել Միլուոքի, այնուհետև 1955 թ.-ին՝ Սենթ Լուիս։ 1958 թ.-ին ՝ Սենթ Լուիսի կազմում ակումբը նվաճել է առաջին և թերևս միակ NBA-ի գավաթը։ 1968 թվականին վերջնականապես տեղակայվել է Ատլանտայում։

Արտաքին հղումներ խմբագրել