Հայլենդ Դեանդրե Ջորդան կրտսեր (անգլ.՝ Hyland DeAndre Jordan, Jr., հուլիսի 21, 1988(1988-07-21)[1], Հյուստոն), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։ Համալսարանային առաջնության շրջանակներում մեկ ուսումնական տարի անցկացրել է Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի բասկետբոլային թիմի կազմում։ Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 35-րդ ընտրությամբ։

Դեանդրե Ջորդան
DeAndre Jordan

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս
Դիրքը Կենտրոնական
Համար № 6
Ի ծնե տրված անունը Hyland DeAndre Jordan, Jr.
Հայլենդ Դեանդրե Ջորդան կրտսեր
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 120 կգ
Դպրոց Քրիստոնեական կյանքի կենտրոն ակադեմիա
(Համբլ, Տեխաս)
համալսարան Տեխասի էյ ընդ էմ (2007–2008)
Դրաֆթի տարի 2008 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 35-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Կլիպերս
Կարիերայի պատմություն
Լոս Անջելես Կլիպերս (2008-2018)
Դալաս Մավերիքս (2018–2019)
Նյու Յորք Նիքս (2019)
Բրուքլին Նեթս (2019-այժմ)
Մրցանակներ

  • NBA աստղ (2017)
  • All-NBA առաջին թիմ (2016)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2015, 2017)
  • 2× NBA All-Defensive առաջին թիմ (2015, 2016)
  • 2× NBA-ի առաջատար անդրադարձների ասպարեզում (2014, 2015)
  • Big 12 All-Rookie թիմ (2008)
  • Parade All-American երրորդ թիմ (2007)
Մեդալներ

ՖԻԲԱ Մ-19 առաջնություն
 Արծաթ - Նովի սադ 2007

2007 թվականի ամռանը Ջորդանը Սերբիայում մասնակցել է մինչև 19 տարեկանների առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Իրական ինսայթ. Իրական երկրպագուներ. Իրական խոսակցություններ» Արխիվացված 2008-06-28 Wayback Machine. «Սպորտինգ նյուզ», վերցված է մարտի 11, 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեանդրե Ջորդան» հոդվածին։