Ուիլյամ Ֆելթոն Ռասել (անգլWilliam Felton Russell, փետրվարի 12, 1934(1934-02-12)[1], Մոնրո, Վաշիտա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հուլիսի 31, 2022(2022-07-31)[2][3][4], Մերսեր Այլենդ, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում (1956-1969) հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում։ «Սելտիքսի» կազմում Ռասելը ռեկորդային 11 անգամ նվաճել է NBA-ի գավաթը։ Հաղթած 11 առաջնությունները հյուսիսամերիկյան լիգաներում պատկանում է Ռասելին և Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Մոնրեալ Կանադիենս» ակումբի կենտրոնական Հենրի Ռիչարդին, ով նույնքան անգամ հաղթել էր Սթենլիի գավաթը։ Հաղթած առաջնություններից զատ Ռասսելը 5 անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), տասներկու անգամ ճանաչվել NBA աստղ (All-Star)։

Բիլ Ռասել
Bill Russell

Դիրքը Կենտրոնական
Համար № 6
Ի ծնե տրված անունը Ուիլյամ Ֆելթոն Ռասել
William Felton Russell
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1934(1934-02-12)[1]
Ծննդավայր Մոնրո, Վաշիտա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել է հուլիսի 31, 2022(2022-07-31)[2][3][4] (88 տարեկան)
Վախճանի վայրը Մերսեր Այլենդ, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2]
Հասակ 2,06 մ
Դպրոց Մակլայմոնդսի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա)
համալսարան Սան Ֆրանցիսկոյի համալսարան (1953–1956)
Դրաֆթ 1956/ ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ
Դրաֆթ ակումբ Սենթ Լուիս Հոքս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (1956–1969)
Որպես մարզիչ`
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (1966–1969)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Սուպերսոնիքս (1973–1977)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս (1987–1988)
Մրցանակներ

  • 11× NBA չեմպիոն (1957, 1959–1966, 1968–1969)
  • 5× NBA ամենաարժեքավոր խաղացող (1958, 1961–1963, 1965)
  • 5× NBA անդրադարձների չեմպիոն (1957–1959, 1964–1965)
  • 12× NBA աստղ (All-Star) (1958–1969)
  • 3× All-NBA առաջին թիմ (1959, 1963, 1965)
  • 8× All-NBA երկրորդ թիմ (1958, 1960–1962, 1964, 1966–1968)
  • NBA All-Defensive առաջին թիմ (1969)
  • NBA Բոլոր աստղերի խաղի MVP (1963)
  • NBA-ի 35-րդ տարեդարձի խորհրդանշական թիմ
  • NBA-ի 25-րդ տարեդարձի խորհրդանշական թիմ
  • NBA-ի 50-րդ տարեդարձի խորհրդանշական թիմ
  • №6 խաղաշապկի հավերժացում «Բոստոն Սելտիքսի» կողմից
  • NCAA չեմպիոն (1955–1956)
  • NCAA մրցության ամենալավ խաղացող (1955)
  • UPI տարվա համալսարանային բասկետբոլիստ (1956)
  • 2× Տարվա համալսարանային բասկետբոլիստ «Հելմս» հիմնադրամի վարկածով (1955–1956)
  • 2× Կոնսենսուս All-American առաջին թիմ (1955–1956)
Կարիերայի ցուցանիշներ
14 522 միավոր (15,1 մ/խ),
21 620 անդրադարձ (22,5 ա/խ),
4100 արդյունավետ փոխանցում (4,3 փ/խ)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Մելբուրն 1956

Ուսանողական առաջնությունը անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանում, որի կազմում երկու տարի անընմեջ հաղթել է NCAA-ի առաջնությունը (1955, 1956)։ 1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ որպես Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի ավագ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Ռասել» հոդվածին։