Սլեյթեր Մարտին «Դուգի» Մարտին կրտսեր (անգլ.՝ Slater Nelson "Dugie" Martin Jr., հոկտեմբերի 22, 1925(1925-10-22), Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 2012(2012-10-18)[1], Հյուստոն), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ «Մինեապոլիս Լեյքերս» և «Սենթ Լուիս Հոքս» ակումբների կազմերում դարձել է NBA հնգակի չեմպիոն։ 1982 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Սլեյթեր Մարտին
Slater Martin

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Սլեյթեր Մարտին «Դուգի» Մարտին կրտսեր
Slater Nelson "Dugie" Martin Jr.
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1925(1925-10-22)
Ծննդավայր Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել է հոկտեմբերի 18, 2012(2012-10-18)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրը Հյուստոն
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,78 մ
Քաշ 77 կգ
համալսարան Օսթինի Տեխասի համալսարան (1943—1944, 1946—1949)
Կարիերա սկիզբ 1949 թվական
Կարիերա ավարտ 1960 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 745
  • Միավորներ՝ 7337 (9,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2302 (3,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 3160 (4,2 փ/խ)
1982 Բասկետբոլի փառքի սրահ

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Օսթինի Տեխասի համալսարանում։ 1950-ական թվականներին Մարտինը եղել է NBA լավագույն պաշտպանողական խաղացողներից մեկը։ Երկար ժամանակվա ընթացքում Ջորջ Մայքենի հետ հանդես է եկել «Մինեապոլիս Լեյքերս»-ի կազմում, բայց ոչ մի անգամ հանդես չի եկել մեկնարկային հնգյակի կազմում, որի արդյունքում «Լեյքերս»-ի կազմում դարձել է քառակի չեմպիոն։ Հետո մի քանի խաղ անցկացրել է «Նյու Յորք Նիքս» ակումբի կազմում։ 1956 թվականին տեղափոխվել է «Սենթ Լուիս Հոքս», որտեղ միացել է Բոբ Փեթիթին, որի արդյունքում նվաճել է NBA չեմպիոնի ևս մեկ տիտղոս։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1953-1959): Հինգ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1955-1959): NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 745 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 7337 միավոր (9,8 մ/խ), կատարել 2302 անդրադարձ և 3160 փոխանցում[2]։

1982 թվականին Սլեյթեր Մարտինի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։

Մահ խմբագրել

Սլեյթեր Մարտինը մահացել է անհայտ կարճատև հիվանդությունից 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում 86 տարեկան հասակում։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1949-50 Մինեապոլիս 67 .351 .634 2.2 4.0
1950-51 Մինեապոլիս 68 .362 .684 3.6 3.5 8.5
1951-52 Մինեապոլիս 66 37.6 .375 .747 3.5 3.8 9.3
1952-53 Մինեապոլիս 70 36.5 .410 .780 2.7 3.6 10.6
1953-54 Մինեապոլիս 69 35.8 .388 .724 2.4 2.9 9.9
1954-55 Մինեապոլիս 72 38.7 .381 .769 3.6 5.9 13.6
1955-56 Մինեապոլիս 72 39.4 .358 .833 3.6 6.2 13.2
1956-57 Նյու Յորք 13 32.8 .344 .830 3.2 3.0 8.5
1956-57 Սենթ Լուիս 53 37.3 .330 .782 4.6 4.3 11.5
1957-58 Սենթ Լուիս 60 35.0 .336 .746 3.8 3.6 12.0
1958-59 Սենթ Լուիս 71 35.3 .347 .776 3.6 4.7 9.7
1959-60 Սենթ Լուիս 64 27.4 .371 .726 2.9 5.2 6.2
Կարիերա 745 35.9 .364 .762 3.4 4.2 9.8

Փլեյ օֆ խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1950 Մինեապոլիս 12 .420 .583 2.1 4.7
1951 Մինեապոլիս 7 .353 .519 6.0 3.6 7.1
1952 Մինեապոլիս 13 40.2 .345 .732 2.8 4.3 9.0
1953 Մինեապոլիս 12 37.8 .398 .765 2.6 3.6 10.1
1954 Մինեապոլիս 13 41.0 .330 .743 2.2 4.6 9.7
1955 Մինեապոլիս 7 45.0 .298 .816 4.0 4.4 13.7
1956 Մինեապոլիս 3 40.3 .459 .833 2.3 5.0 18.0
1957 Սենթ Լուիս 10 43.9 .355 .757 4.2 4.9 16.6
1958 Սենթ Լուիս 11 37.8 .321 .619 4.4 3.6 11.5
1959 Սենթ Լուիս 1 18.0 .800 3.0 2.0 8.0
1960 Սենթ Լուիս 3 19.3 .077 .250 1.0 2.7 1.0
Կարիերա 92 39.4 .351 .715 3.4 3.8 10.0

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել