Ալեն Իզեյլ Այվերսոն (անգլ.՝ Allen Ezail Iverson, հունիսի 7, 1975(1975-06-07)[1][2], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1][3]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես գալը՝ Այվերսոնը հաճախել է Բեթելի ավագ դպրոց, որտեղ ունեցել է երկսպորտային կարիերա՝ խաղալով և՛ բասկետբոլ, և՛ ամերիկյան ֆուտբոլ։ Ընդ որում երկու սպորտաձևում էլ հաղթել է այսպես կոչված «Ասոշիեդ պրեսի վարկածով տարվա ավագ դպրոցի լավագույն խաղացող» (The Associated Press High School Player of the Year) մրցանակը և Վիրջինիա նահանգի 1-ին դիվիզիայի առաջնությունները։

Ալեն Այվերսոն
Allen Iverson

Այվերսոնը 2008 թվականին
Դիրքը Խաղարկող / հարձակվող պաշտպան
Համար № 3, 1
Ի ծնե տրված անունը Ալեն Իզեյլ Այվերսոն
Allen Ezail Iverson
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1975 (48 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հեմփթոն, Վիրջինիա ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ռնտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (1996-2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2006-2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2008-2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2009-2010)
Թուրքիա Բեշիկթաշ (Թուրքիա)(2010-2011)
Մրցանակներ
  • NBA ամենաարժեքավոր խաղացող (2001)
  • 11× NBA աստղ (2000–2010)
  • 2× բոլոր աստղերի խաղի MVP (2001, 2005)
  • 3× All-NBA առաջին թիմ (1999, 2001, 2005)
  • 3× All-NBA երկրորդ թիմ (2000, 2002, 2003)
  • All-NBA երրորդ թիմ (2006)
  • NBA տարվա նորեկ (1997)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1997)
  • 4× NBA-ի առաջատար միավորների ասպարեզում (1999, 2001, 2002, 2005)
  • 3× NBA-ի առաջատար խլումների ասպարեզում (2001–2003)
  • №3 խաղաշապկի հավերժացում «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս» կողմից
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (1996)
  • All-Big East առաջին թիմ (1996)
  • All-Big East երկրորդ թիմ (1995)
  • 2× Big East տարվա պաշտպան (1995, 1996)
  • Big East տարվա նորեկ (1995)
  • Parade All-American առաջին թիմ (1993)

Ավագ դպրոցից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարան, որտեղ անցկացրել է երկու տարի և գրանցել համալսարանային առաջնության ռեկորդ՝ միջին միավորների քանակով (22,9 մ/խ)։ Համալսարանային առաջնության ընթացքում երկու անգամ արժանացել է տարվա պաշտպանի մրցանակին[4]։

Հաջող համալսարանային կարիերայից հետո մուտք է գործել 1996 թվականի NBA դրաֆթ, որի առաջին իսկ համարի ներքո ընտրվել է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից[5]։ Մեկնարկային՝ 1996–97 խաղաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Մասնագիտական կարիերայի ողջ ընթացքում 11 անգամ ճանաչվել է աստղ, ընդ որում՝ 2001 և 2005 թվականներին հաղթել է Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը (All-Star MVP award)։

Չնայած բասկետբոլիստի համար կարճ հասակին՝ Այվերոնը կանոնավոր առաջնությունների խաղերում միջինում բերում էր 26,7 միավոր, իսկ փլեյօֆֆների ժամանակ՝ 29,7 միավոր։ 2000–01 խաղաշրջանում ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև նույն տարի թիմն առաջնորդել է դեպի 2001 թվականի NBA-ի գերեզրափակիչ։

Ակումբային կարիերայից զատ, ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում` նվաճելով բրոնզե մեդալ։ Խաղացել է նաև Դետրոյթ Փիստոնսի, «Մեմֆիս Գրիզլիսի» և «Դենվեր Նագեթսի» կազմում։

2008 թվականին Ալեն Այվերսոնը «ESPN»-ի կողմից ճանաչվել է որպես NBA-ի պատմության 5-րդ մեծագույն պաշտպանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/366/allen-iverson
  2. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/366/allen-iverson
  4. «Ալեն Այվերսոն». Ջորթաունի համալսարանի բասկետբոլային արխիվ. Դեկտեմբերի 3, 2010 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է Նոյեմբերի 19, 2011 թ.-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  5. «Այվերսոնը վերադարձել է». ESPN. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29–ին-ին.
  6. «Դեյլի թայմ` Special Edition – Բոլոր ժամանակների մեծագույն պաշտպանները». ESPN. Վերցված է 2008 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել