Քևին Դյուրանտ
Քևին Ուեյն Դյուրանտ (անգլ.՝ Kevin Wayne Durant, սեպտեմբերի 29, 1988[1], Սաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2][3][4]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող, NBA-ի կրկնակի չեմպիոն (2017, 2018)։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» ակումբում[5]։
![]() Kevin Durant | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Քևին Ուեյն Դյուրանտ Kevin Wayne Durant | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1988 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 107 կգ | |
Դպրոց | Մոնտրոսի քրիստոնեական դպրոց (Ռոքվիլ, Մերիլենդ) Օուք Հիլի ակադեմիա (Վիլսոն, Վիրջինիա) | |
համալսարան | Տեխասի համալսարան (2006–2007) | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
2007 թվականին ճանաչվել է տարվա լավագույն համալսարանային բասկետբոլիստ։ Տեխասի համալսարանն ավարտելուց հետո Դյուրանտն ընտրվել է NBA-ի 2007 թվականի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ ներկայումս չգօրծող «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից։ NBA-ի մեկնարկային խաղաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ։ 2009-10 խաղաշրջանն ամփոփելով 30, 1 միավոր/խաղ միջինացված արդյունքով, դարձել է NBA-ի պատմության ամենաերտասարդ արդյունավետ խաղացողը։
Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է մեկական ոսկե մեդալ Լոնդոնի օլիմպիական խաղերում և 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://espn.go.com/nba/player/splits/_/id/3202/kevin-durant
- ↑ 2,0 2,1 http://espn.go.com/blog/playbook/fandom/post/_/id/17855/james-white-is-the-nbas-secret-dunk-hero
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/_/id/3202/kevin-durant
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/photos/_/id/3202/kevin-durant
- ↑ «Reports: Suns acquiring Kevin Durant from Nets in blockbuster trade»։ NBA.com։ Վերցված է փետրվարի 9, 2023
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը NBA.com կայում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2016-07-26 at the Wayback Machine.(անգլ.)