Բացել գլխավոր ցանկը

Դիկեմբե Մուտոմբո Մպոլոնդո Մուկամբա Ժան-Ժակ Վամուտոմբո (լինգալա՝ Dikembe Mutombo Mpolondo Mukamba Jean-Jacques Wamutombo, հունիսի 25, 1966(1966-06-25)[1][2], Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[3]), ավելի հայտնի է որպես Դիկեմբե Մուտոմբո (լինգալա՝ Dikembe Mutombo), կոնգոյացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս», «Ատլանտա Հոքս», «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս», «Նյու Ջերսի Նեթս», «Նյու Յորք Նիքս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբների կազմում[4]։ Համարվում է բլոկշոտերի և պաշտպանողական խաղի վարպետ։ Չորս անգամ ճանաչվել է NBA լավագույն պաշտպանողական խաղացող, 8 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին, 6 անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի պաշտպանության հավաքականների մեջ և 3 անգամ NBA բոլոր աստղերի հավաքականների մեջ։ 2007 թվականի հունվարի 10-ին Դիկեմբեն NBA-ում կարիերայի ընթացքում բլոկշոտերի բացարձակ ցուցանիշով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ անցնելով Քարիմ Աբդուլ-Ջաբարին, և զիջելով միայն Հակիմ Օլաջուվոնին։ Աֆրիկական լուբա ազգի գաղթական։ Տիրապետում է անգլերենին, իսպաներենին, պորտուգալերենին, ֆրանսերենին և աֆրիկական ևս հինգ լեզուների։ Ունի նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 2009 թվականի ապրիլի 21-ին «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքից հետո Մուտոմբոն հայտարարեց բասկետբոլային կարիերայի ավարտի մասին[5]։

Picto infobox baschet.png
Դիկեմբե Մուտոմբո
Dikembe Mutombo
Mutombo.jpg
Դիկեմբե Մուտոմբոն «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Դիկեմբե Մուտոմբո Մպոլոնդո Մուկամբա Ժան-Ժակ Վամուտոմբո
Dikembe Mutombo Mpolondo Mukamba Jean-Jacques Wamutombo
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1966 (53 տարեկան)
Ծննդավայր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ազգություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն/Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հասակ 2,18 մ
Քաշ 118 կգ
համալսարան Ջորջթաուն (1988—1991)
Դրաֆթի տարի 1991 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերա սկիզբ 1991 թվական
Կարիերա ավարտ 2009 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1196
  • Միավորներ՝ 11729 (9,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 12359 (10,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1240 (1 փ/խ)
  • Խլումներ՝ 494 (0,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 3289 (2,8 բ/խ)
2015 Բասկետբոլի փառքի սրահ

Մուտոմբոն ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 1997 թվականին ստեղծել է Դիկեմբե Մուտոմբոյի ֆոնդը, որի ամենամեծ ձեռքբերումը համարվում է Կինշասայում ժամանակակից հիվանդանոցի կառուցումը։ Մուտոմբոն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում նաև Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակին, President’s Volunteer Service Award, Laureus World Sports Awards։

Վաղ տարիներԽմբագրել

Դիկեմբե Մուտոմբոն ծնվել է 1966 թվականի հունիսի 25-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում։ Նրա հայր Սամուելը եղել է դպրոցի տնօրենը, իսկ մայրը՝ Բյամբա Մարին, զբաղվում էր տասը երեխաների դաստիարակությամբ (8 տղա և 2 աղջիկ), որոնցից յոթերորդը Դիկեմբեն էր[6][7][8]։ Նրա ընտանիքը ուներ միջին եկամուտ, ուստի նա ապրում էր բավականին լավ պայմաններում, հաճախում էր դպրոց, որտեղ աշխատում էր նրա հայրը, իսկ յուրաքանչյուր կիրակի ընտանիքի հետ միասին գնում էր բողոքական եկեղեցի։ Վաղ մանկությունից Դիկեմբեյի հայրը երեխաներին սովորեցում էր ինչպես բիզնեսով զբաղվել և փող աշխատել։ Այդ պատճառով էլ Մուտոմբոն իր քույրերի և եղբայրների հետ միասին փողոցում վաճառում էր հաց, մաստակ և կոնֆետներ։ Դպրոցում նա զբաղվում էր թեթև ատլետիկայով և մենամարտություններով, խաղում էր ֆուտբոլ դարպասապահի դիրքում։ Դպրոցի բակում նաև բասկետբոլային օղակ կար, բայց Մուտոմբոն չէր սիրում բասկետբոլ խաղալ և երբեք չէր մտածի, որ կսկսեր դա խաղալ։ Թեև նրա ընտանիքում բոլորը բարձր հասակ ունեին, Դիկեմբեն հասակով գերազանցեց իր ընտանիքի անդամներին և դպրոցում նրա հասակը կազմում էր ավելի քան 2 մետր։

Ջորջթաունի համալսարանԽմբագրել

Մուտոմբոն պլանավորելով դառնալ բժիշկ 1987 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի Ջորջթաունի համասլարանում կրթություն ստանար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կրթաթոշակի համար։ Համալսարանի նախագահը Դիկեմբեին առաջարկեց ընդունվել բասկետբոլային ակումբ, բայց քանի որ Մուտոմբոն տեղափոխման ուսանող էր, նա կարողացավ ընդունվել հաջորդ տարի։ Մուտոմբոն ծանոթացավ ուսանողական «Հոյաս» ակումբի մարզիչ Ջոն Թոմփսոնի հետ և նրան պատմեց, որ լավ բռնում է գնդակը, քանի որ մանկության տարիներին դարպասապահ է եղել։ Մարզիչը Դիկեմբեին առաջարկեց ծանոթանալ ակումբի հետ և նկատեց, որ նա իսկապես լավ է բռնում գնդակը, բարձր ցատկում է, սակայն խնդիրներ ունի ֆիզիկական պատրաստության հետ։ Հաջորդ տարի Մուտոմբոն պաշտոնապես ընդունվեց ակումբ։ Թոմփսոնի հետ նա լավ հարաբերություններ սահմանեց, և Դիկեմբեն վերաբերվում էր նրան, ինչպես հորը։ Տպագրական սխալի պատճառով թեթրթում գրեցին, որ Մուտոմբոն ունի 155 սանտիմետր հասակ, և քանի որ նրան քիչ էին ճանաչում, բոլորը զարմացած էին, թե մարզիչը ում է վերցրել ակումբ։ 1985 թվականին Պատրիկ Յուինգի համալսարանից հեռանալուց հետո «Ջորջթաուն Հոյաս»-ում դժվարություններ առաջացան կենտրոնականի հետ։ Գրեդի Մետինը քիչ էֆեկտիվ էր, իսկ Բեն Գիլերին հարձակման վատ խաղի համար մի քանի րոպեով հաճախ դուրս էր գալիս փոխանակության։ Այդ նույն տարի՝ 1988 թվականին, համալսարանի ակումբում հայտնվեց ևս մեկ կենտրոնական, որը նախկին տարվա ուսանողների միջև լավագույն բասկետբոլիստ և հետագայում 1992 թվականի NBA դրաֆթի երկրորդ ընտրություն Ալոնզո Մոուրնինգն էր։ Առաջին մրցաշրջանում Մուտոմբոն դեռևս լավ չէր կարողանում բասկետբոլ խաղալ, ուստի հիմնականում դուրս էր գալիս փոխանակության և հարթակի վրա միջինում անցկացում էր 11 րոպե՝ հավաքելով 3,9 միավոր և կատարելով 3,3 անդրադարձ։ Բացի դրանից նա իր դեբյուտային մրցաշրջանի ընթացքում կարողացավ կատարել 75 բլոկշոտ՝ ներառելով NCAA-ի ռեկորդային 12 բլոկշոտը խաղի ընթացքում, որը նա իրականացրել էր Սենթ Ջոնսի համալսարանի դեմ խաղում[9]։

1989/90 մրցաշրջանի ընթացքում Մուտոմբոն լավացրեց իր ցուցանիշները։ Դիկեմբեն շատ էր աշխատում, և նրա առաջադիմությունը դժվար էր չնկատել։ Թոմփսոնը երկու կենտրոնականներից դուետ կազմեց, որոնց երկրպագուները անվանում էինRejection row[10]։ Դիկեմբեն մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում հանդես եկավ 31-ից 24 խաղում, իսկ հարթակի վրա նրա ժամանակը ավելացավ մինչև 26 րոպե, որը նրան թույլ տվեց խաղի ընթացքում միջինում հավաքել 10,7 միավոր և կատարել 10,5 անդրադարձ։ Չնայած Դիկեմբեի օգնությանը, ակումբը դուրս թռավ NCAA մրցույթի երկրորդ ռաունդում։ Ըստ մրցաշրջանի արդյունքների նա ընդգրկվեց կոնֆերենցիայի բոլոր աստղերի առաջին հավաքականի մեջ։

1990/91 մրցաշրջանի առաջին խաղում Մուտոմբոն համալսարանի պատմության ընթացքում իրագործեց երրորդ տրիպլ-դաբլը։ Հավայի Լոայի դեմ խաղում նա հավաքեց 32 միավոր, կատարեց 21 անդրադարձ և 11 բլոկշոտ։ Դիկեմբեն Ջեյսոնի պետական համալսարանի դեմ խաղում սահմանեց իր սեփական արդյունավետության ռեկորդը՝ հավաքելով 34 միավոր։ Մուտոմբոն 16 խաղ շարունակ եղել է ակումբի անդրադարձերի առաջնորդը, իսկ կոնֆերենցիայի եզրափակչային շարքի 3 խաղերի ընթացքում հավաքել է 34 միավոր և կատարել է 44 անդրադարձ։ Ըստ մրցաշրջանի արդյունքների Դիկեմբեն ընդգրկվեց կոնֆերենցիայի բոլոր աստղերի և համաամերիկյան հավաքականների մեջ։ «Ջորջթաուն Հոյաս»-ի կազմում ելույթների ժամանակ նա խաղի ընթացքում միջինում հավաքել է 9,9 միավոր, կատարել 8,6 անդրադարձ և 3,7 բլոկշոտ[9][11] և դարձավ համալարանի պատմության բլոկշոտերի կատարման քանակով երրորդը և անդրադարձերի քանակով ութերորդը[12]։

Մուտոմբոն ուսման ժամանակ մեկ անգամ եղել է ԱՄՆ Կոնգրեսի և Միջազգային բանկի ամառային ինտերն։ 1991 թվականին Մուտոմբոն ձեռք է բերում դիվանագիտության և լեզվաբանության բակալավրի աստիճան[13]։

Կարիերան NBA-ումԽմբագրել

Դենվեր ՆագեթսԽմբագրել

1991 թվականի հունիսի 26-ին NBA դրաֆթի ժամանակ Մուտոմբոն ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի չորրորդ համարի ներքո՝ Լարի Ջոնսոնից («Շառլոթ Հորնեթս»), Քենդի Անդերսոնից («Նյու Ջերսի Նեթս») և Բիլի Օուենսից («Սակրամենտո Քինգս») հետո։ Իր պայմանագրին և ֆինանսներին կառավարելու համար Դիկեմբեն վարձեց Դևիդ Ֆալքին և ProServ կազմակերպությանը։ Այն փողերը, որոնք նա վաստակում էր պայմանագրով, Դիկեմբեն չէր պլանավոլորում ծախսել թանկ գնումների վրա, այլ գցում էր իր բանկային հաշվի վրա[14]։ NBA-ում Մուտոմբոյի նորամուտը կայացավ նոյեմբերի մեկին՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի դեմ խաղում։ Այդ խաղում բասկետբոլիստը հանդես եկավ մեկնարկային հնգյակում, և ակումբում դարձավ արդյունավետությամբ երկրորդը՝ հավաքելով 18 միավոր, կատարելով 16 անդրադարձ և 3 բլոկշոտ, սակայն նրա ակումբը պարտվեց 105-108 հաշվով[15]։ Իր դեբյուտային մրցաշրջանի ընթացքում Դիկեմբեն խաղի ընթացքում միջինում հավաքում էր 16,6 միավոր, կատարում էր 12,3 անդրադարձ և 3 բլոկշոտ։ Իր հաջողությունների շնորհիվ նա հրավիրվեց մասնակցելու NBA բոլոր աստղերի խաղին, ինչպես նաև ընդգրկվեց NBA սկսնակների հավաքականի մեջ և «NBA տարվա սկսնակ» մրցանակի քվեարկության ժամանակ գրավեց երկրորդ տեղը[16]։

1992/93 մրցաշրջանը «Նագեթս»-ը սկսեցին նոր Դեն Իսլ մարզչի հետ։ Նրա ղեկավարության ներքո ակումբը մրցաշրջանի ընթացքում 12 հաղթանակ ավելի հավաքեց, քան նախորդ մրցաշրջանում, և ակումբին մի քիչ չբավարարեց փլեյ օֆ դուրս գալու համար։ 1993/94 մրցաշրջանին ակումբին հաջողվեց Արևմտյան կոնֆերենցիայում դառնալ ութերորդը և դուրս գալ փլեյ օֆ։ «Նագեթս»-ը առաջին ռաունդի ժամանակ հանդիպեց առաջնության ամենահզոր ակումբի՝ «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի հետ։ Պարտվելով առաջին երկու խաղերը, Դենվեր քաղաքի ակումբին հաջողվեց հավաքվել և հաղթանակ տանել հաջորդ երկու խաղերում։ Երրորդ խաղում Մուտոմբոն կարողացավ կատարել 15 անդրադարձ և 8 բլոկշոտ։ Դիկեմբեն լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին կարողացավ կատարել որոշիչ անդրադարձը։ Այդ հաղթանակը շարքում դարձավ NBA-ի պատմության առաջին խաղը, երբ այն ակումբը, որը կոնֆերենցիայում զբաղեցրել է ութերորդ տեղը և կարողացել է հաղթանակ տանել պարբերական առաջնության առաջնորդի նկատմամբ։ Մուտոմբոն 5 խաղի ընթացքում կարողացավ կատարել 31 բլոկշոտ, որով սահմանեց հինգ խաղից կազմված շարքի ռեկորդը[17]։ Երկրորդ ռաունդում «Նագեթս»-ը հանդիպեց «Յութա Ջազ»-ի հետ։ Պարտվելով ռաունդի երեք մեկնարկային խաղերը, ակումբը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց այնուամենայիվ զիջեց որոշից յոթերորդ խաղում։ Կոնգոյեցին փլեյ օֆի խաղերում միջինում հավաքում էր 13,3 միավոր, կատարում 12 անդրադարձ և 5,8 բլոկշոտ[10]։

1994/95 մրցաշրջանին ակումբի գլխավոր խաղացողներից ԼաՖոնսո Էլիսը վնասվածք ստացավ, և ակումբի ղեկավարությունը ստիպված եղավ փոխել երեք գլխավոր մարզիչներին։ Մուտոմբոն երեք մրցաշրջան շարունակ հանդես էր գալիս առաջնության բոլոր 82 խաղերի մեկնարկային հնգյակի կազմում և խաղի ընթացքում միջինում հավաքում էր 11,5 միավոր, կատարում 12,5 անդրադարձ և 3,9 բլոկշոտտ։ Պաշտպանությունում իր խաղի համար նա ստացավ իր առաջին լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսը, ընդգրկվեց բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում և մասնակցեց բոլոր աստղերի խաղին։

Դենվերում իր վերջին մրցաշրջանի ժամանակ Մուտոմբոն խաղի ընթացքում միջինում հավաքում էր 11 միավոր, կատարում 11,8 անդրադարձ և 4,5 բլոկշոտ։ Դիկեմբեն մրցաշրջանի կեսին ստացավ ձառ ափի վնասվածք և 1996 թվականի փետրվարի 17-ին չկարողացավ մասնակցել «Շառլոթ Հորնեթս»-ի դեմ խաղին՝ այդպիսով խզելով իր 295 ելույթների շարքը, որը համարվում է NBA-ի պատմության երրորդ ցուցանիշը[18]։ Մրցաշրջանի ավարտից Մուտոմբոն սկսեց ասել, որ ամենայն հավանականությամբ պայմանագրի ավարտից հետո նա կլքի ակումբը՝ որպես ազատ գործակալ։ Գլխավոր մարզչի և գլխավոր մենեջերի գործողությունների անբավարարվածությունը, ինչպես նաև ակումբի տարակուսելի հեռանկար բերեց նրան, որ Մուտոմբոն մրցաշրջանի ավարտից պայմանագիր կնքեց «Ատլանտա Հոքս» ակումբի հետ։ Ատլանտա քաղաքի ակումբը կենտրոնականին առաջարկեց հնգամյա 55 միլիոն դոլարանոց պայամանգիր[19]։

Ատլանտա ՀոքսԽմբագրել

Ի տարբերություն «Նագեթսի», «Հոքս» եղել էր Արևելյան կոնֆերենցիայի հզորագույն ակումբներից մեկը,․ որը նախկին մրցաշրջանին կարողացել էր հասնել կոնֆերենցիայի կիսաեզրափակչին։ Ակումբում Մուտոմբոյին խաղընկերները դարձան հարձակվող պաշտպան Սթիվ Սմիթը, հարձակվողներ Քրիստիան Լեթները և Թայրոն Կորբինը, ինչպես նաև առաջնության լավագույն պաշտպաններից մեկը՝ Մուկի Բլեյլոքը։ Մուտոմբոն նոր ակումբի դեբյուտային մրցաշրջանում արժանացավ լավագույն պաշտպանողական խաղացողի երկրորդ տիտղոսին՝ դառանլով առաջնության անդրադարձերի և բլոկշոտերի կատարմամբ երկրորդը։ Պաշտպանության նրա խաղընկեր Բլեյլոքը դարձավ առաջնության անդրադարձերի առաջնորդը։ Պաշտպանությունում երկու խաղացողների հաջող գործողությունները ակումբին թույլ տվեցին այդ մրցաշրջանում դառնալ NBA-ի ամենապինդ ակումբներից մեկը[10]։ «Հոքս»-ը դարձավ կոնֆերենցիայի չորրորդը և կարողացավ դուրս գալ մինչև փլեյ օֆի երկրորդ ռաունդը, որտեղ նրանք պարտվեցին ապագա չեմպիոն «Չիկագո Բուլս»-ին[20]։

1997/98 թվականների մրցաշրջանի ժամանակ Մուտոմբոն երրորդ անգամ արժանացավ լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսին, ընդգրկվեց NBA լավագույն խաղացողների հավաքականների մեջ և նորից մասնակցեց բոլոր աստղերի խաղին։ Մրցաշրջանի ընթացքում ելույթ ունեցավ բոլոր 82 խաղերում՝ խաղի ընթացքում հարթակի վրա անցկացնելով ավելի քան 35 րոպե, հավաքելով 13,4 միավոր, կատարելով 11,4 անդրադարձ և 3,4 բլոկշոտ։ Ակումբը նորից հաղթահարեց 50 հաղթանակի շեմը և դուրս եկավ փլեյ օֆ, բայց պարտվեց առաջին ռաունդում[10][20]։

1998/99 մրցաշրջանին Մուտոմբոն պաշտպանությունում շարունակեց լավ խաղ ցուցաբերել և ընդգրկվեց բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում։ Նա դարձավ տարվա խաղացողի մրցանակի՝ IBM Award-ի, հաղթողը։

NBA կարիերայի ցուցանիշներԽմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջանԽմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1991–92 Դենվեր 71 71 38.3 .493 .000 .642 12.3 2.2 .6 3.0 16.6
1992–93 Դենվեր 82 82 36.9 .510 .000 .681 13.0 1.8 .5 3.5 13.8
1993–94 Դենվեր 82 82 34.8 .569 .000 .583 11.8 1.5 .7 4.1* 12.0
1994–95 Դենվեր 82 82 37.8 .556 .000 .654 12.5 1.4 .5 3.9* 11.5
1995–96 Դենվեր 74 74 36.7 .499 .000 .695 11.8 1.5 .5 4.5* 11.0
1996–97 Ատլանտա 80 80 37.2 .527 .000 .705 11.6 1.4 .6 3.3 13.3
1997–98 Ատլանտա 82 82 35.6 .537 .000 .670 11.4 1.0 .4 3.4 13.4
1998–99 Ատլանտա 50 50 36.6 .512 .000 .684 12.2 1.1 .3 2.9 10.8
1999–00 Ատլանտա 82 82 36.4 .562 .000 .708 14.1* 1.3 .3 3.3 11.5
2000–01 Ատլանտա 49 49 35.0 .477 .000 .695 14.1 1.1 .4 2.8 9.1
2000–01 Ֆիլադելֆիա-76 26 26 33.7 .495 .000 .759 12.4* .8 .3 2.5 11.7
2001–02 Ֆիլադելֆիա-76 80 80 36.3 .501 .000 .764 10.8 1.0 .4 2.4 11.5
2002–03 Նյու Ջերսի 24 16 21.4 .374 .000 .727 6.4 .8 .2 1.5 5.8
2003–04 Նյու Յորք 65 56 23.0 .478 .000 .681 6.7 .4 .3 1.9 5.6
2004–05 Հյուստոն 80 2 15.2 .498 .000 .741 5.3 .1 .2 1.3 4.0
2005–06 Հյուստոն 64 23 14.9 .526 .000 .758 4.8 .1 .3 .9 2.6
2006–07 Հյուստոն 75 33 17.2 .556 .000 .690 6.5 .2 .3 1.0 3.1
2007–08 Հյուստոն 39 25 15.9 .538 .000 .711 5.1 .1 .3 1.2 3.0
2008–09 Հյուստոն 9 2 10.7 .385 .000 .667 3.7 .0 .0 1.2 1.8
Կարիերա 1196 997 30.8 .518 .000 .684 10.3 1.0 .4 2.8 9.8
Բոլոր աստղեր 8 3 17.5 .595 .000 .750 9.3 .3 .4 1.2 6.3

Փլեյ ՕֆԽմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1994 Դենվեր 12 12 42.6 .463 .000 .602 12.0 1.8 .7 5.8* 13.3
1995 Դենվեր 3 3 28.0 .600 .000 .667 6.3 .3 .0 2.3 6.0
1997 Ատլանտա 10 10 41.5 .628* .000 .719 12.3 1.3 .1 2.6 15.4
1998 Ատլանտա 4 4 34.0 .458 .000 .625 12.8 .3 .3 2.3 8.0
1999 Ատլանտա 9 9 42.2 .563 .000 .702 13.9* 1.2 .6 2.6 12.6
2001 Ֆիլադելֆիա-76 23 23 42.7 .490 .000 .777 13.7 .7 .7 3.1* 13.9
2002 Ֆիլադելֆիա-76 5 5 34.6 .452 .000 .615 10.6 .6 .4 1.8 8.8
2003 Նյու Ջերսի 10 0 11.5 .467 .000 1.000 2.7 .6 .3 .9 1.8
2004 Նյու Յորք 3 0 12.7 .333 .000 1.000 3.3 .0 .3 1.3 2.3
2005 Հյուստոն 7 0 14.4 .545 .000 .769 5.0 .3 .3 1.0 3.1
2007 Հյուստոն 7 0 5.7 1.000 .000 1.000 1.6 .1 .0 .4 1.3
2008 Հյուստոն 6 6 20.5 .615 .000 .636 6.5 .3 .2 1.8 3.8
2009 Հյուստոն 2 0 10.0 .000 .000 .000 4.5 .0 .5 1.0 .0
Կարիերա 101 72 30.9 .517 .000 .703 9.5 .8 .4 2.5 9.1

ԱշխատավարձԽմբագրել

Մրցաշրջան Ակումբ Աշխատավարձ
1991/92 Դենվեր Նագեթս 2 005 000
1992/93 Դենվեր Նագեթս 2 400 000
1993/94 Դենվեր Նագեթս 3 000 000
1994/95 Դենվեր Նագեթս 3 100 000
1995/96 Դենվեր Նագեթս 3 250 000
1996/97 Ատլանտա Հոքս 8 013 000
1997/98 Ատլանտա Հոքս 9 615 187
1998/99 Ատլանտա Հոքս 11 218 000
1999/00 Ատլանտա Հոքս 12 820 249
2000/01 Ատլանտա Հոքս 14 400 000
2001/02 Ֆիլադելֆիա 76 14 315 790
2002/03 Նյու Ջերսի Նեթս 16 105 264
2002/03 Նյու Ջերսի Նեթս 16 105 264
2003/04 Նյու Ջերսի Նեթս 13 626 624
2003/04 Նյու Յորք Նիքս 4 087 667
2004/05 Նյու Ջերսի Նեթս 14 989 285
2004/05 Հյուստոն Ռոքեթս 4 496 434
2005/06 Հյուստոն Ռոքեթս 2 000 000
2006/07 Հյուստոն Ռոքեթս 2 210 000
2007/08 Հյուստոն Ռոքեթս 1 219 590
2008/09 Հյուստոն Ռոքեթս 794 491
Ընդամենը 143 666 581

Մրցանակներ և ձեռքբերումներԽմբագրել

ՍպորտայինԽմբագրել

  • 4 անգամ ճանաչվել է NBA լավագույն պաշտպանողական խաղացող: 1995, 1997, 1998, 2001
  • 8 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին: 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2002
  • 3 անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի հավաքականի մեջ:
    երկրորդ հավաքական: 2001
    երրորդ հավաքական: 1998, 2002
  • 6 անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի պաշտպանության հավաքականի մեջ:
    առաջին հավաքական: 1997, 1998, 2001
    երկրորդ հավաքական: 1995, 1999, 2002
  • ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ: 1992
  • 2 անգամ դարձել է պաբերական առաջնության խաղի ընթացքում անդրադարձների միջին ցուցանիշի առաջնորդ: 2000 (14,1), 2001 (13,5)
  • 4 անգամ դարձել է պարբերական առաջնության անդրադարձերի կատարման քանակի առաջնորդ: 1995 (1029), 1997 (929), 1999 (610), 2000 (1157)
  • պարբերական առաջնության հարձակման ժամանակ անդրադարձերի առաջնորդ: 2001 (307)
  • 2 անգամ դարձել է պարբերական առաջնության պաշտպանությունում անդրադարձերի առաջնորդ: 1999 (418), 2000 (853)
  • 3 անգամ դարձել է պարբերական առաջնության խաղի ընթացքում բլոկշոտերի միջին ցուցանիշի առաջնորդ: 1994 (4,1), 1995 (3,9), 1996 (4,5)
  • 5 անգամ դարձել է պարբերական առաջնության բլոկշոտերի կատարման քանակի առաջնորդ: 1994 (336), 1995 (321), 1996 (332), 1997 (264), 1998 (277)
  • կարիերան ավարտել է NBA-ի պատմության ընթացքում բլոկշոտերի կատարման երկրորդ տեղով՝ 3256
  • կարիերայի միջին ցուցանիշներ: 9,9 միավոր խաղի ընթացքում, 10,4 անդրադարձ խաղի ընթացքում, 2,7 բլոկշոտ խաղի ընթացքում
  • «All Century Team» Ջորջթաունի համալսարանի[21]

ՀասարակականԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://espn.go.com/nba/player/splits/_/id/588/dikembe-mutombo
  2. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2001/11/22/news/22iht-thanks_ed3__0.html
  4. Dikembe Mutombo. basketball-reference.com
  5. Mutombo says career over after suffering Game 2 knee injury
  6. «About DIKEMBE MUTOMBO»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-08 
  7. «Gale Contemporary Black Biography: Dikembe Mutombo»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-08 
  8. «Dikembe Mutombo»։ December 18, 2006։ Վերցված է 2011-03-13 
  9. 9,0 9,1 «Georgetown Basketball History: The Top 100»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Артем Панченко։ «Символизирующие эпоху: Алонзо Моурнинг и Дикембе Мутомбо»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2011-03-15 
  11. «Dikembe Mutombo»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  12. «Georgetown Basketball History: Individual Career Records»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  13. «About DIKEMBE MUTOMBO»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-07-31 
  14. Bill Barnard (June 26, 1991)։ «MUTOMBO NOW LEARNING THAT IT'S REALLY MONEY THAT TALKS»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  15. «Golden State Warriors 108, Denver Nuggets 105»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-08 
  16. «1991-92 NBA Awards Voting»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-08 
  17. Chris Tomasson (Sep 26, 2009)։ «Tip-Off Timer: Mount Mutombo Erupts With 31 Blocks in First-Round Series»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-16 
  18. DAVE KRIEGER (February 17, 1996)։ «MUTOMBO'S IRONMAN STREAK ENDS WITH A WHIMPER AT 295.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  19. Benjamin Hochman (October 27, 2010)։ «Dikembe Mutombo, who once left Nuggets for money, talks about Carmelo Anthony»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  20. 20,0 20,1 «Historical Moments:»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-16 
  21. 21,0 21,1 21,2 «Dikembe Mutombo to Speak at Georgetown College Commencement»։ April 28, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  22. «Mutombo is 'No. 1 Good Guy' in Sports»։ Jul 18 2001։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-17 
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 23,8 23,9 «About DIKEMBE MUTOMBO:»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-17 
  24. «J. Walter Kennedy Citizenship Award»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  25. «Dikembe Mutombo»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 
  26. Giacinta Pace։ «Dikembe Mutombo stands tall for charity»։ NBC News։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-13 


Արտաքին հղումներԽմբագրել