Ռալֆ Սեմպսոն

ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Ռալֆ Լի Սեմպսոն-կրտսեր (անգլ.՝ Ralph Lee Sampson, Jr.; հուլիսի 7, 1960(1960-07-07)[1], Harrisonburg, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 2012 թվականից բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Ռալֆ Սեմպսոն
Ralph Sampson

Ռալֆ Սեմպսոնը 2010 թվականին
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ռալֆ Լի Սեմպսոն-կրտսեր
Ralph Lee Sampson, Jr.
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1960 (64 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարիսոնբերգե, Վիրջինիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,24 մ
Քաշ 103 կգ
Դպրոց Հարիսոնբերգ (Հարիսոնբերգ)
համալսարան Վիրջինիայի համալսարան (1979—1983)
Դրաֆթի տարի 1983 / առաջին ռաունդ / առաջին
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերա սկիզբ 1983 թվական
Կարիերա ավարտ 1992 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA բոլոր աստղերի խաղ (1984—1987)
  • NBA բոլոր աստղերի խաղի MVP (1985)
  • NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքական (1985)
  • NBA տարվա սկսնակ (1984)
  • NBA սկսնակների առաջին հավաքական (1984)
  • Ուսանողների միջև լավագույն խաղացողին Նեյսմիթի մրցանակ (1981—1983)
  • Օսկար Ռոբերտսոն անվան մրցանակ (1981—1983)
  • Ադոլֆ Ռապի անվան մրցանակ (1981—1983)
  • Ջոն Վուդենի անվան մրցանակ (1982—1983)
  • UPI տարբերական ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1981—1983)
  • Sporting News տարբերական ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1982)
  • Associated Press տարբերական ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1981—1983)
  • NABC տարբերական ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1982—1983)
  • ACC կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1981—1983)
  • NCAA համաամերիկյան առաջին հավաքական (1981—1983)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 456
  • Միավորներ՝ 7039 (15,4 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4011 (8,8 ա/խ)
  • Բլոկշոտներ՝ 752 (1,6 բ/խ)

Խաղացողի կարիերա

խմբագրել

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Վիրջինիայի համալսարանում։ 1983 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից առաջին համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս», «Վաշինգտոն Վիզարդս», «Մալագա» և «Ռոկֆորդ Լայթնինգ» ակումբների կազմում։ NBA-ում անցկացրել է ընդամենը 9 մրցաշրջան։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1984—1987)։ 1985 թվական ճանաչվել է NBA բոլոր աստղերի խաղի MVP։ Դարձել է Նեյսմիթի մրցանակի (1981—1983), Ջոն Վուդենի անվան մրցանակի (1982—1983), Օսկար Ռոբերտսոնի անվան մրցանակի (1981—1983) և Ադոլֆ Ռապի անվան մրցանակի (1981—1983) դափնեկիր, ինչպես նաև UPI տարբերակով (1981—1983), Sporting News տարբերակով (1982), Associated Press տարբերակով (1981—1983) և NABC տարբերակով (1982—1983) ճանաչվել է ուսանողների միջև տարրվա բասկետբոլիստ։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1984)։ 1984 թվականին ճանաչվել է NBA տարվա սկսնակ։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի 2-րդ հավաքականի մեջ (1985)։ Երեք տարի շարունակ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան առաջին հավաքականի մեջ (1981—1983), ինչպես նաև ճանաչվել է Atlantic Coast կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1981—1983)։ Ընդհանուր NBA կարիերայի ընթացքում խաղացել է 456 խաղ, որոնցում հավաքել է 7039 միավոր (15,4 մ/խ), 4011 անդրադարձ, 1038 փոխանցում, 390 խլում և 752 բլոկշոտ։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Սեմպսոնին մտցրել են բասկետբոլի փառքի սրահ[2]։

Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում

խմբագրել

1979 թվականի Սեմպսոնը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Սան Խուանում անցկացվող Պանամերիկյան խաղերի չեմպիոն։

Մարզիչի կարիերա

խմբագրել

Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո մարզել է «Ռիչմոնդ Ռիտմ» ակումբը։

NBA կարիերայի ցուցանիշներ

խմբագրել
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան

խմբագրել
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1983 Հյուստոն 82 82 32.8 .523 .250 .661 11.1 2.0 0.9 2.4 21.0
1984 Հյուստոն 82 82 37.6 .502 .000 .676 10.4 2.7 1.0 2.0 22.1
1985 Հյուստոն 79 76 36.3 .488 .133 .641 11.1 3.6 1.3 1.6 18.9
1986 Հյուստոն 43 32 30.8 .489 .000 .624 8.7 2.8 0.9 1.3 15.6
1987 Հյուստոն 19 19 37.1 .439 .333 .741 9.1 1.9 0.9 1.7 15.9
1987 Գոլդեն Սթեյթ 29 25 33.0 .438 .000 .775 10.0 2.9 0.8 1.9 15.4
1988 Գոլդեն Սթեյթ 61 36 17.8 .449 .375 .653 5.0 1.3 0.5 1.1 6.4
1989 Սակրամենտո 26 7 16.0 .372 .250 .522 3.2 1.1 0.5 0.8 4.2
1990 Սակրամենտո 25 4 13.9 .366 .200 .263 4.4 0.7 0.4 0.7 3.0
1991 Վաշինգտոն 10 0 10.8 .310 .000 .667 3.0 0.4 0.3 0.8 2.2
Կարիերա 456 363 29.8 .486 .172 .661 8.8 2.3 0.9 1.6 15.4
Բոլոր աստղեր 3 2 22.0 .636 .700 6.3 0.7 0.0 0.3 16.3

Փլեյ Օֆ

խմբագրել
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1985 Հյուստոն 5 5 38.6 .430 1.000 .514 16.6 1.4 0.4 1.6 21.2
1986 Հյուստոն 20 20 37.1 .518 1.000 .729 10.8 4.0 1.5 1.8 20.0
1987 Հյուստոն 10 10 33.0 .514 .500 .814 8.8 2.1 0.2 1.2 18.6
1989 Գոլդեն Սթեյթ 3 1 14.3 .409 .000 .500 4.7 0.3 0.3 0.7 6.7
Կարիերա 38 36 34.4 .497 .375 .703 10.5 2.9 0.9 1.5 18.7

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://espn.go.com/nba/player/stats/_/id/5964/ralph-sampson
  2. «Ralph Sampson Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Սեմպսոն» հոդվածին։