Ջերի Ալան Ուեսթ (անգլ.՝ Jerry Alan West, մայիսի 28, 1938(1938-05-28)[1][2][3], Chelyan, Քենովա շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5] - հունիսի 12, 2024(2024-06-12)[6], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որն Բասկետբոլի ազգային ասոցիացիայի իր ամբողջ կարիերան անցկացրել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ Հռոմում անցկացվող 1960 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է ԱՄՆ-ի հավաքականի ավագներից մեկը, որն այդ խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։

Ջերի Ուեսթ
Jerry West

Դիրքը Խաղարկող/Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Ջերի Ալան Ուեսթ
Jerry Alan West
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1938(1938-05-28)[1][2][3]
Ծննդավայր Chelyan, Քենովա շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5]
Մահացել է հունիսի 12, 2024(2024-06-12)[6] (86 տարեկան)
Վախճանի վայրը Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ 1,88 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Իսթ Բենք (Իսթ Բենք, Արևմտյան Վիրջինիա)
համալսարան Արմ. Վիրջինիա (1957—1960)
Դրաֆթի տարի 1960 / ռաունդ` 1 / ընտր.` երկրորդ
Դրաֆթ ակումբ Մինեապոլիս Լեյքերս
Կարիերա սկիզբ 1960 թվական
Կարիերա ավարտ 1974 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Խաղացող՝

Մենեջեր՝

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 932
  • Միավորներ՝ 25192 (27 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5366 (5,8 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 6328 (6,7 փ/խ)
  • Խլումներ՝ 81 (0,1 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 23 (0 բ/խ)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Հռոմ 1960 բասկետբոլ
Պանամերիկյան խաղեր
Ոսկի Ինդիանապոլիս 1959 բասկետբոլ
1980 Բասկետբոլի փառքի սրահ

Ուեսթը NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, 12 անգամ ընտրվել է NBA բոլոր աստղերի առաջին և երկրորդ հավաքականների կազմում, 14 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին, 1972 թվականին ճանաչվել է բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող և այդ տարի նվաճել է չեմպիոնական տիտղոսը։ Նրան է պատկանում փլեյ օֆ խաղերի շարքի ընթացքում հավաքած միավորների միջին ցուցանիշը՝ 46,3։ Ուեսթը ընդգրկվել է բոլոր աստղերի պաշտպանության առաջին չորս հավաքականների կազմում։ Նա մասնակցություն է ունեցել NBA 9 եզրափակչային խաղերում, իսկ 1969 թվականին ճանաչվել է NBA եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ 1980 թվականին Ուեսթի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում, իսկ 1996 թվականին կոչվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստներից մեկը։

Ուսեթը իր խաղացողի կարիերայի ավարտից հետո երեք տարի աշխատել է որպես «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարության օրոք «Լեյքերս»-ը երեք անգամ դուրս է եկել փլեյ օֆ և մեկ անգամ դարձել է Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն։ Դրանից հետո երեք տարի աշխատել է որպես ակումբի նոր խաղացողների որոնման կոնսուլտանտ, իսկ 1982-83 մրցաշրջանից առաջ դարձել է «Լեյքերս»-ի գլխավոր մենեջերը։ Նրա ղեկավարության օրոք ակումբը յոթ անգամ նվաճել է Ջերի Օ Բրայենի գավաթը։ 2002 թվականին Ուեսթը դարձել է «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի գլխավոր մենեջերը, որին մեկ տարի անց օգնել է դուրս գալ փլեյ օֆ։ Իր վաստակների շնորհիվ նա երկու անգամ արժանացել է «Տարվա մենեջեր» տիտղոսին։

Վաղ տարիներ

խմբագրել

Ջերի Ալան Ուեսթը ծնվել է 1938 թվականի մայիսի 28-ին Արևմտյան Վիրջինիա նահանգի Չելիան քաղաքում։ Նրա մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը աշխատում էր ածխահանքում՝ որպես էլեկտրիկ։ Ջերիի հայրը ամբողջ օրը աշխատում էր և աշխատանքից հաճախ շատ հոգնած էր վերադառնում, որպեսզի նրա հետ խաղար։ Այս իսկ պատճառով Ջերին համարյա ամբողջ ժամանակը մենակ էր անցկացնում՝ որս անելով, ձուկ բռնելով և բասկետբոլ խաղալով։ Մանկության տարիներին նրա սիրելի զբաղմունքը օղակի մեջ գնդակ գցելն էր։

Ավագ դպրոց

խմբագրել

1952-1956 թվականներին Ուեսթը հաճախում էր Արևմտյան Վիրջինիայի Իսթ Բենքի ավագ դպրոցը։ Ջերին դպրոցի բասկետբոլային ակումբի անդամ էր, բայց առաջին տարին հիմնականում անցկացնում էր պահեստայինների նստարանին, քանի որ նրա մարզիչ Դյուկ Շեվերը համարում էր, որ նա շատ կարճահասակ է։ Բայց երկրորդ տարվա ընթացքում ամեն ինչ փոխվեց։ 1953 թվականի ամռան ընթացքում Ուեսթի հասակը աճեց մինչև 183 սմ և շնորհիվ իր լավ խաղի դարձավ ակումբի ավագը։ Ուեսթը խաղում էր թեթև հարձակվողի դիրքում և արագ դարձավ Արևմտյան Վիրջինիայի դպրոցների միջև լավագույններից մեկը։ 1953-1956 թվականներին նա ընդգրկվել է նահանգի բոլոր աստղերի հավաքականի կազմում։ 1956 թվականի մարտի 24-ին Իսթ Բենքի դպրոցի ակումբը դարձավ նահանգի չեմպիոն, որից հետո մարտի 24-ին իր անվանունը փոխեց «Ուեսթ Բենք»-ի։

Վիճակագրություն

խմբագրել

ըստ տվյալների[7][8][9]

Ելույթներ ուսանողնական ակումբի կազմում

խմբագրել

Ուսանողնական ակումբի կազմում ելույթների վիճակագրություն

Մրցաշրջան Տարիք Ակումբ Լիգա G MP FG FGA FT FTА TRB AST PTS FG% FT% MPG ցPTS TRB AST
1957-58 19 Ուեսթ Վիրջինիա NCAA 28 799 178 359 142 194 311 41 498 0,496 0,732 28,5 17,8 11,1 1,5
1958-59 20 Ուեսթ Վիրջինիա NCAA 34 1210 340 656 223 320 419 86 903 0,518 0,697 35,6 26,6 12,3 2,5
1959-60 21 Ուեսթ Վիրջինիա NCAA 31 1129 325 645 258 337 510 134 908 0,504 0,766 36,4 29,3 16,5 4,3
Ընդամենը NCAA 93 3138 843 1660 623 851 1240 261 2309 0,508 0,732 33,7 24,8 13,3 2,8
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան

խմբագրել
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1960-61 Լ. Ա. Լեյքերս 79 35.4 .419 .666 7.7 4.2 17.6
1961-62 Լ. Ա. Լեյքերս 75 41.2 .445 .769 7.9 5.4 30.8
1962-63 Լ. Ա. Լեյքերս 55 39.3 .461 .778 7.0 5.6 27.1
1963-64 Լ. Ա. Լեյքերս 72 40.4 .484 .832 6.0 5.6 28.7
1964-65 Լ. Ա. Լեյքերս 74 41.4 .497 .821 6.0 4.9 31.0
1965-66 Լ. Ա. Լեյքերս 79 40.7 .473 .860 7.1 6.1 31.3
1966-67 Լ. Ա. Լեյքերս 66 40.5 .464 .878 5.9 6.8 28.7
1967-68 Լ. Ա. Լեյքերս 51 37.6 .514 .811 5.8 6.1 26.3
1968-69 Լ. Ա. Լեյքերս 61 39.2 .471 .821 4.3 6.9 25.9
1969-70 Լ. Ա. Լեյքերս 74 42.0 .497 .824 4.6 7.5 31.2*
1970-71 Լ. Ա. Լեյքերս 69 41.2 .494 .832 4.6 9.5 26.9
1971-72 Լ. Ա. Լեյքերս 77 38.6 .477 .814 4.2 9.7* 25.8
1972-73 Լ. Ա. Լեյքերս 69 35.7 .479 .805 4.2 8.8 22.8
1973-74 Լ. Ա. Լեյքերս 31 31.2 .447 .833 3.7 6.6 2.6 0.7 20.3
Կարիերա 932 39.2 .474 .814 5.8 6.7 2.6 0.7 27.0
Բոլոր աստղեր 12 11 28.4 .453 .720 3.9 4.6 13.3

Փլեյ օֆ

խմբագրել
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1961 Լ. Ա. Լեյքերս 12 38.4 .490 .726 8.7 5.3 22.9
1962 Լ. Ա. Լեյքերս 13 42.8 .465 .807 6.8 4.4 31.5
1963 Լ. Ա. Լեյքերս 13 41.4 .503 .740 8.2 4.7 27.8
1964 Լ. Ա. Լեյքերս 5 41.2 .496 .792 7.2 3.4 31.2
1965 Լ. Ա. Լեյքերս 11 42.7 .442 .890 5.7 5.3 40.6*
1966 Լ. Ա. Լեյքերս 14 44.2 .518 .872 6.3 5.6 34.2*
1967 Լ. Ա. Լեյքերս 1 1.0 1.0 0.0 0.0
1968 Լ. Ա. Լեյքերս 15 41.5 .527 .781 5.4 5.5 30.8*
1969 Լ. Ա. Լեյքերս 18 42.1 .463 .804 3.9 7.5 30.9*
1970 Լ. Ա. Լեյքերս 18 46.1 .469 .802 3.7 8.4* 31.2
1972 Լ. Ա. Լեյքերս 15 40.5 .376 .830 4.9 8.9* 22.9
1973 Լ. Ա. Լեյքերս 17 37.5 .449 .780 4.5 7.8* 23.6
1974 Լ. Ա. Լեյքերս 1 14.0 .222 2.0 1.0 0.0 0.0 4.0
Կարիերա 153 41.3 .469 .805 5.6 6.3 0.0 0.0 29.1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Jerry WestESPNcricinfo.
  2. 2,0 2,1 2,2 Jerry WestESPN.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://espn.go.com/nba/player/_/id/4151/jerry-west
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4151/jerry-west
  6. 6,0 6,1 6,2 6,3 Jerry West: Πέθανε στα 86 του ο θρύλος του NBAEthnos.
  7. «Jerry West». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  8. «WVU Jerry West». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  9. «NBA All-Time 50-Point Games». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Ուեսթ» հոդվածին։