Ջորջ Գերվին
Ջորջ «Այսմեն» Գերվին (անգլ.՝ George "The Iceman" Gervin, ապրիլի 27, 1952[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ամերկյան և ազգային ասոցիացիաների «Վիրջինիա Սքվայրզ», «Սան Անտոնիո Սփըրս» և «Չիկագո Բուլս» ակումբների կազմերում։ Երկու լիգաների միաձուլումից հետո ընդգրկվել է ABA բոլոր ժամանակների հավաքականի կազմում։ 1996 թվականին ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահի, ինչպես նաև NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկ կազմերում։ NBA կարիերայի ավարտման ժամանակ եղել է ասոցիացիայի պատմության պաշտպանների միջև բլոկշոտերի կատարման քանակով առաջնորդ[6]։
Ջորջ Գերվին George Gervin | ||
Ջորջ Գերվինը «Սփըրս»-ի կազմում | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Խաղարկող/Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ջորջ «Այսմեն» Գերվին George "The Iceman" Gervin | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1965 (59 տարեկան) | |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Մարտին Լյութեր Քինգի անվան (Դետրոյթ, Միչիգան) | |
համալսարան | Արլ․ Միչիգան (1970—1972) | |
Դրաֆթի տարի | 1974 / ռաունդ` 3 / ընտր.` 40-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերա սկիզբ | 1974 թվական | |
Կարիերա ավարտ | 1990 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
| ||
1996 Բասկետբոլի փառքի սրահ |
Վաղ տարիներ
խմբագրելՋորջ Գերվինը ծնվել է 1952 թվականի ապրիլի 27-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Սովորել է Մարտին Լյութեր Քինգի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Ուսանողական կարիերա
խմբագրել1972 թվականին ավարտել է Արևելյան Միչիգանի համալսարանում, որտեղ երկու տարվա ընթացքում խաղացել է «Իսթերն Միչիգան Իգլս» բասկետբոլային ակումբի կազմում։ Գերվինի օրոք «Իգլս»-ը ոչ մի անգամ չի հաղթել, ո՛չ պարբերական առաջնությունը, ո՛չ Mid-American կոնֆերենցիայի առաջնությունը, ինչպես նաև ոչ մի անգամ դուրս չի եկել ԱՄՆ ուսանողական առաջնության փլեյ օֆ։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելԽաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ ընդհանուր 40-րդ համարի ներքո, սակայն նրա կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ Գերվինի հետ այս դրաֆթի ժամանակ ընտրվել են ասոցիացիայի ապագա աստղերը՝ Բիլ Ուոլթոնը, Ջամալ Ուիլքսը և Մուրիս Լուկասը։
Լինելով «Սփըրս»-ի խաղացող, նա 10 տարի շարունակ դուրս է եկել փլեյ օֆ (1974-1983), 3 անգամ մասնակցել՝ ABA բոլոր աստղերի խաղին (1974-1976) և 9 անգամ՝ NBA բոլոր աստղերի խաղին (1977-1985)։ 1980 թվականին գրավել է NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտողը, ինչպես նաև չորս անգամ դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող (1978-1980, 1982)։ Բացի դրանից երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի (1975-1976, երկրորդ հավաքական), յոթ անգամ՝ NBA բոլոր աստղերի սիվոլիկ հավաքականի (1978-1982, առաջին հավաքական և 1977, 1983, երկրորդ հավաքական), ինչպես նաև ABA սկսնակների առաջին հավաքականի կազմերում։ Գերվինի օրոք «Սփըրս»-ը իր լավագույն արդյունքին է հասել 1978-79 թվականների մրցաշրջանին, որում այն դուրս է եկել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ 3-4 հաշվով պարտվել է «Վաշինգտոն Բուլեթս»-ին[7], ինչպես նաև 1982-82 թվականների մրցաշրջանը, որում «Սփըրս»-ը դուրս է եկել Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Լեյքերս»-ին[8]։
1985 թվականի հոկտեմբերի 24-ին Գերվինը փոխարինվել է «Չիկագո Բուլս»՝ Դևիդ Գրինվուդի։ Կարիերայի ավարտի ժամանակ Գերվինը եղել է «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի լավագույն ռմբարկուն (23 602)[9], սակայն 2013 թվականի մարտի 29-ին նրան գերազանցեց Թիմ Դանքանը[10]։
Մրցանակներ
խմբագրելABA և NBA միձուլումից հետո ընդգրկվել է ABA բոլոր ժամանակների հավաքականի կազմում[11]։ 1987 թվականին նրա կողմից «Սփըրս»-ում անմահացվել է 44-րդ համարի մարզաշապիկը, որի ներքո հանդես էր գալիս Գերվինը։ 1996 թվականին Ջորջ Գերվինի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[12], ինչպես նաև ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում[13]։
Կարիերայի ցուցանիշներ
խմբագրել* | Գլխավորել է առաջնությունը |
Bold | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
խմբագրելՄրցաշրջան | Լիգա | Ակումբ | GP | GS | MIN | FG% | 3P% | FT% | OFF | DEF | REB | AST | STL | BLK | TOV | PF | PTS |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971-72 | ABA | Վիրջինիա | 30 | … | 23.0 | .472 | .231 | .814 | 1.1 | 3.1 | 4.3 | 1.1 | … | … | 1.8 | 2.4 | 14.1 |
1972-73 | ABA | Վիրջինիա | 49 | … | 35.3 | .472 | .160 | .799 | 2.2 | 6.3 | 8.5 | 2.0 | 1.5 | 1.8 | 3.8 | 3.4 | 25.4 |
1973-74 | ABA | Սան Անտոնիո | 25 | … | 31.3 | .468 | .000 | .853 | 2.5 | 5.8 | 8.2 | 1.8 | 1.0 | 1.4 | 2.6 | 3.9 | 19.4 |
1974-75 | ABA | Սան Անտոնիո | 84* | … | 37.1 | .474 | .309 | .830 | 2.9 | 5.4 | 8.3 | 2.5 | 1.6 | 1.6 | 3.0 | 3.5 | 23.4 |
1975-76 | ABA | Սան Անտոնիո | 81 | … | 33.9 | .499 | .255 | .857 | 2.2 | 4.5 | 6.7 | 2.5 | 1.4 | 1.5 | 2.7 | 3.6 | 21.8 |
1976-77 | NBA | Սան Անտոնիո | 82 | … | 33.0 | .544 | … | .833 | 1.6 | 3.9 | 5.5 | 2.9 | 1.3 | 1.3 | … | 3.5 | 23.1 |
1977-78 | NBA | Սան Անտոնիո | 82 | … | 34.8 | .536 | … | .830 | 1.4 | 3.7 | 5.1 | 3.7 | 1.7 | 1.3 | 3.7 | 3.1 | 27.2* |
1978-79 | NBA | Սան Անտոնիո | 80 | … | 36.1 | .541 | … | .826 | 1.8 | 3.2 | 5.0 | 2.7 | 1.7 | 1.1 | 3.6 | 3.4 | 29.6* |
1979-80 | NBA | Սան Անտոնիո | 78 | … | 37.6 | .528 | .314 | .852 | 2.0 | 3.2 | 5.2 | 2.6 | 1.4 | 1.0 | 3.3 | 2.7 | 33.1* |
1980-81 | NBA | Սան Անտոնիո | 82 | … | 33.7 | .492 | .257 | .826 | 1.5 | 3.6 | 5.1 | 3.2 | 1.1 | 0.7 | 3.1 | 2.6 | 27.1 |
1981-82 | NBA | Սան Անտոնիո | 79 | 79 | 35.7 | .500 | .278 | .864 | 1.7 | 3.2 | 5.0 | 2.4 | 1.0 | 0.6 | 2.7 | 2.7 | 32.3* |
1982-83 | NBA | Սան Անտոնիո | 78 | 78 | 36.3 | .487 | .364 | .853 | 1.4 | 3.2 | 4.6 | 3.4 | 1.1 | 0.9 | 3.2 | 3.1 | 26.2 |
1983-84 | NBA | Սան Անտոնիո | 76 | 76 | 34.0 | .490 | .417 | .842 | 1.4 | 2.7 | 4.1 | 2.9 | 1.0 | 0.6 | 2.9 | 2.9 | 25.9 |
1984-85 | NBA | Սան Անտոնիո | 72 | 69 | 29.0 | .508 | .000 | .844 | 1.1 | 2.2 | 3.3 | 2.5 | 0.9 | 0.7 | 2.8 | 2.9 | 21.2 |
1985-86 | NBA | Չիկագո | 82 | 75 | 25.2 | .472 | .211 | .879 | 1.0 | 1.7 | 2.6 | 1.8 | 0.6 | 0.3 | 2.0 | 2.6 | 16.2 |
NBA կարիերա | 791 | … | 33.5 | .511 | .297 | .844 | 1.5 | 3.1 | 4.6 | 2.8 | 1.2 | 0.8 | 3.0 | 2.9 | 26.2 | ||
ABA կարիերա | 269 | … | 33.7 | .480 | .234 | .831 | 2.3 | 5.1 | 7.4 | 2.2 | 1.4 | 1.6 | 2.9 | 3.4 | 21.9 | ||
Ընդհանուր կարիերա | 1,060 | … | 33.6 | .504 | .271 | .841 | 1.7 | 3.6 | 5.3 | 2.6 | 1.2 | 1.0 | 3.0 | 3.1 | 25.1 |
Փլեյ օֆ
խմբագրելՄրցաշրջան | Լիգա | Ակումբ | GP | GS | MIN | FG% | 3P% | FT% | OFF | DEF | REB | AST | STL | BLK | TOV | PF | PTS |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1973 | ABA | Վիրջինիա | 5 | … | 40.0 | .442 | .200 | .706 | 3.2 | 4.4 | 7.6 | 1.6 | … | … | 3.6 | 3.0 | 18.6 |
1974 | ABA | Սան Անտոնիո | 7 | … | 32.3 | .496 | 1.000 | .935 | 3.0 | 4.4 | 7.4 | 2.7 | 0.7 | 1.1 | 2.3 | 4.0 | 20.6 |
1975 | ABA | Սան Անտոնիո | 6 | … | 46.0 | .462 | .250 | .827 | 5.7 | 8.3 | 14.0 | 1.3 | 1.0 | 1.3 | 2.3 | 3.7 | 34.0 |
1976 | ABA | Սան Անտոնիո | 7 | … | 41.1 | .499 | .000 | .812 | 3.3 | 5.9 | 9.1 | 2.7 | 0.6 | 2.0 | 2.4 | 3.1 | 27.1 |
1977 | NBA | Սան Անտոնիո | 2 | … | 31.0 | .432 | … | .800 | 2.5 | 3.0 | 5.5 | 1.5 | 0.5 | 1.0 | … | 4.5 | 25.0 |
1978 | NBA | Սան Անտոնիո | 6 | … | 37.8 | .549 | … | .768 | 1.8 | 3.8 | 5.7 | 3.2 | 1.0 | 2.7 | 3.2 | 3.8 | 33.2 |
1979 | NBA | Սան Անտոնիո | 14 | … | 36.6 | .536 | … | .808 | 2.4 | 3.5 | 5.9 | 2.5 | 1.9 | 1.0 | 2.9 | 3.6 | 28.6 |
1980 | NBA | Սան Անտոնիո | 3 | … | 40.7 | .500 | .000 | .867 | 3.0 | 3.7 | 6.7 | 4.0 | 1.7 | 1.0 | 3.0 | 2.7 | 33.3 |
1981 | NBA | Սան Անտոնիո | 7 | … | 39.1 | .500 | .000 | .800 | 1.3 | 3.7 | 5.0 | 3.4 | 0.7 | 0.7 | 2.9 | 2.7 | 27.1 |
1982 | NBA | Սան Անտոնիո | 9 | … | 41.4 | .452 | .000 | .831 | 2.1 | 5.2 | 7.3 | 4.6 | 1.1 | 0.4 | 3.4 | 4.0 | 29.4 |
1983 | NBA | Սան Անտոնիո | 11 | … | 39.7 | .487 | .000 | .884 | 1.9 | 4.8 | 6.7 | 3.4 | 1.1 | 0.4 | 4.2 | 3.5 | 25.2 |
1985 | NBA | Սան Անտոնիո | 5 | 5 | 36.6 | .532 | .000 | .794 | 0.6 | 3.0 | 3.6 | 2.8 | 0.6 | 0.6 | 4.0 | 3.8 | 22.2 |
1986 | NBA | Չիկագո | 2 | 0 | 5.5 | .000 | … | … | 0.0 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.0 | 0.0 | 1.0 | 1.5 | 0.0 |
Ընդհանուր կարիերա | 84 | 5 | 38.0 | .501 | .147 | .820 | 2.4 | 4.5 | 6.9 | 2.9 | 1.1 | 1.0 | 3.1 | 3.5 | 26.5 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/4131/george-gervin
- ↑ Shoals B. Encyclopædia Britannica
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4131/george-gervin
- ↑ 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/_/id/4131/george-gervin
- ↑ «Player մրցաշրջան Finder». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «1978-79 NBA մրցաշրջան Summary». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «1982-83 NBA մրցաշրջան Summary». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «George Gervin ABA & NBA Stats». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Tim Duncan NBA Stats». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «All-Time Team Pictorial Tribute». remembertheaba.com (անգլերեն). Remember the ABA. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «George Gervin Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The NBA at 50». nba.com (անգլերեն). NBA Media Ventures, LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջորջ Գերվինի պաշտոնական կայքէջ Արխիվացված 2019-05-15 Wayback Machine (անգլ.)
- Էջը ԲԱԱ-ի կայքում (անգլ.)
- Կենսագրությունը ԲԱԱ-ի հանրագիտարանում (անգլ.)
- ABA և NBA վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2016-04-05 Wayback Machine (անգլ.)
- Ջորջ Գերվինը Remember the ABA.com կայքում (անգլ.)
- Ջորջ Գերվինը Բասկետբոլի փառքի սրահի կայքում (անգլ.)
- Ջորջ Գերվինը Youth Center կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գերվին» հոդվածին։ |