Ջոն Հյուսթոն Սթոքտոն (անգլ.` John Houston Stockton, ծնվ.` մարտի 26, 1962 թ.), շվեյցարական և գերմանական ծագմամբ ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Ողջ մասնագիտական կարիերան (1984–2003) անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։

Ջոն Սթոքթոն
John Stockton

Դիրքը Խաղարկող
Համար № 12
Ի ծնե տրված անունը Ջոն Հյուստոն Սթոքտոն
John Houston Stockton
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1962 (61 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպոքեյն, Վաշինգտոն, ԱՄՆ
Հասակ 1,85 մ
Քաշ 79 կգ
Դպրոց Գոնզագայի նախապատրաստական դպրոց
(Սպոքեյն, Վաշինգտոն)
համալսարան Գոնզագայի համալսարան (1980–1984)
Դրաֆթի տարի 1984 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ
Դրաֆթ ակումբ Յութա Ջազ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (1984–2003)
Մրցանակներ
  • 10× NBA աստղ (1989–1997, 2000)
  • NBA-ի բոլոր աստղերի խաղի MVP (1993)
  • 2× All-NBA առաջին թիմ (1993–1994)
  • 6× All-NBA երկրորդ թիմ (1987–1989, 1991–1992, 1995)
  • 3× All-NBA երրորդ թիմ (1990, 1996, 1998)
  • 5× NBA All-Defensive երկրորդ թիմ (1988, 1991–1992, 1995, 1997)
  • 9× NBA-ի առաջատար արդյունավետ փոխանցումների ասպարեզում (1987–1996)
  • 2× NBA-ի առաջատար խլումների ասպարեզում (1989, 1992)
  • WCC տարվա բասկետբոլիստ (1984)
  • NBA-ի 50-ամյակին նվիրված խորհրդանշական հավաքականի անդամ
  • #12 խաղաշապկի հավերժացում «Յութա Ջազի» կողմից
Կարիերայի ցուցանիշներ
19 711 միավոր (13,1 մ/խ)
15 806 փոխանցում (10,5 փ/խ)
3265 խլում (2,2 խ/խ)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Բարսելոնա 1992
 Ոսկի - Ատլանտա 1996

Ընտրվել է 1984 թվականի NBA դրաֆթով, որտեղ իրենց մասնագիտական կարիերաներն են սկսել Մայքլ Ջորդանը, Հակիմ Օլաջուվոնը, Չարլզ Բարքլին և այլ հայտնի բասկետբոլիստներ։

Համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղարկողներից մեկը[1]։ Սթոքտոնին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ կուտակած արդյունավետ փոխանցումների (15 806) և խլումների (3265) ռեկորդը։

Տասն անգամ ճանաչվել է NBA-ի աստղ։ 2009 թվականին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ։ Հավերժացրել է 12 համարի խաղաշապիկը «Ջազի» փառքի սրահում։

Թիմակից Կարլ Մելոունի հետ պատկանում է այն աստղային բասկետբոլիստների թվին, ովքեր երբեք չեն նվաճել NBA-գավաթը[2]։

Սթոքտոնը եղել է նաև Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի՝ «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում նվաճել է օլիմպիական ոսկի Բարսելոնայի (1992) և Ատլանտայի (1996) օլիմպիական խաղերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սպորտս Իլուսթրեյթիդ»-ի Թոփ 10 բոլոր ժամանակների մեծագույն խաղարկողները
  2. Մակենտեգարտ, Փիթ (2007 թ․ հունվարի 19). «Լավագույն բասկետբոլիստներ, ովքեր երբեք չեն հաղթել NBA-ի առաջնությունը» (Թվային). Օնլայն: ESPN.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել