Թայսոն Չենդլեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թայսոն Կլեոտիս Չենդլեր (անգլ.՝ Tyson Cleotis Chandler, հոկտեմբերի 2, 1982[1][2][3], Հանֆորդ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։
![]() Tyson Chandler | |||||
![]() | |||||
Դիրքը | Կենտրոնական | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 3, 4, 5, 6, 19 | ||||
Ի ծնե տրված անունը | Թայսոն Կլեոտիս Չենդլեր Tyson Cleotis Chandler | ||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 2, 1982 (41 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 2,16 մ | ||||
Քաշ | 109 կգ | ||||
Դպրոց | Դոմինգեզի ավագ դպրոց (Քոմթոն, Կալիֆորնիա) | ||||
Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Չենդլերը չի մասնակցել ուսանողական առաջնություններին և ավագ դպրոցն ավարտելուց հետո մուտք է գործել 2001 թվականի NBA դրաֆթ` ընտրվելով «Լոս Անջելես Կլիպերսի», կողմից և ավելի ուշ տեղ գտնելով «Չիկագո Բուլսում»։ 2006 թվականին Չենդլերը տեղ է գտնում «Նյու Օռլեանս Հորնեթս» (այժմ՝ «Պելիկանս») ակումբում և այնտեղ անցկացնում երեք մրցաշրջան։ Մեկ մրցաշրջան անցկացրել է ետնապահ «Շառլոթ Բոբքեթս» ակումբում։ Ընդամենը մեկ խաղաշրջան անցկացնելով «Դալաս Մավերիքս» ակումբում՝ Չենդլերը կատարում է կարևոր մեկնարկային բասկետբոլիստի դեր և իր ավանդն է ունենում 2011 թվականին ակումբի առաջին չեմպիոնական տիտղոսի նվաճման մեջ։
Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալներ Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում, ինչպես նաև ՖԻԲԱ-ի ամերիկյան և աշխարհի առաջնություններում՝ համապատասխանաբար 2007 և 2010 թվականներին։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2016-01-11 at the Wayback Machine.
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2014-06-29 at the Wayback Machine.