Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ (անգլ.՝ Jason Frederick Kidd, մարտի 23, 1973(1973-03-23)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբի գլխավոր մարզիչը։

Ջեյսոն Քիդ
Jason Kidd

Ի ծնե տրված անունը Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ
Jason Frederick Kidd
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակ 191 սմ
Քաշ 95 կգ
Դպրոց Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա)
համալսարան Կալիֆորնիա (1992–1994)
Դրաֆթի տարի 1994 / ռաունդ` 1 / ընտ.` 2-րդ
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1994–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1996–2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2001–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2008–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2012-2013)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2013-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլուոքի Բաքս (2014–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2019–2021,
օգնական)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2021-այժմ)

Քիդը մեծացել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում և հանդես եկել Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որից հետո մուտք է գործում 1994 թ. NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 2-րդը` «Դալաս Մավերիքսի» կողմից։ 1996-ից 2001 թվականները Քիդը խաղում է «Ֆինիքս Սանսի» կազմում, իսկ 2001-ից 2008-ը՝ «Նյու Ջերսի Նեթսի»։ 2007–08 խաղաշրջանի միջնամասում Քիդը փոխանակման շրջանակում հետ է տեղափոխվում «Դալաս»։ Վերջինիս կազմում Քիդը 2011 թ.-ին հաղթում է NBA-ի չեմպիոնատը։ Բասկետբոլիստի կարիերայի վերջին՝ 2012–13 մրցաշրջանը Քիդն անցկացնում է «Նյու Յորք Նիքս», որից հետո թոշակի է անցնում, սակայն մեկ շաբաթ անց արդեն հանդես գալիս որպես «Բրուքլին Նեթս» (նախկին՝ «Նյու Ջերսի Նեթս») ակումբի գլխավոր մարզիչ։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` Սիդնեյի (2000) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում։ Համարվել է լիգայի ոչ ագահ բասկետբոլիստներից մեկը, ով միշտ կարողանում էր գրագետ արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ։

Քիդը 10 անգամ ճանաչվել է աստղ` մասնակցելով բոլոր աստղերի խաղերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել