Ուիլյամ Մարկ Փրայս (անգլ.՝ William Mark Price, փետրվարի 15, 1964(1964-02-15), Bartlesville, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Խաղացել է խաղարկողի դիրքում։ Այժմ համարվում է «Դենվեր Նագեթս» ակումբի գլխավոր մարզչի օգնականը։

Մարկ Փրայս
Mark Price

Մարկ Փրայսը «Շառլոթ Ֆորթինայներս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Ուիլյամ Մարկ Փրայս
William Mark Price
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1964 (60 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարտլսվիլ, Օկլահոմա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,83 մ
Քաշ 77 կգ
Դպրոց Ինիդ (Ինիդ, Օկլահոմա)
համալսարան Ջորջիա Տեկ (1982—1986)
Դրաֆթի տարի 1986 / ռաունդ` 2 / ընտր.` 25-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերա սկիզբ 1986 թվական
Կարիերա ավարտ 1998 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 722
  • Միավորներ՝ 10989 (15,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 1848 (2,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 4863 (6,7 փ/խ)
  • Խլումներ՝ 860 (1,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 76 (0,1 բ/խ)
Մեդալներ
Պանամերիկյան խաղեր
Ոսկի Կարակաս 1983 բասկետբոլ
Աշխարհի առաջնություն
Ոսկի Կանադա 1984

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1986 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դալաս Մավերիքս» ակումբի կողմից՝ 25-րդ համարի ներքո, սակայն միանգամից վերավաճառվել է «Կլիվլենդ Կավալիերս»։ Հետագայում հանդես է եկել «Վաշինգտոն Բուլեթս», «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Օռլանդո Մեջիք» ակումբի կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ Փրայսը չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1989, 1992-1994)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1993)։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երրորդ հավաքականի կազմում (1989, 1992 և 1994)։ Երկու տարի շարունակ դարձել է 3-միավորանոց նետումների մրցույթի հաղթող (1993-19941985 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերկյան հավաքականի կազմում։ «Կավալիերս»-ում նրա կողմից անմահացված է 25-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 722 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 10 989 միավոր (15,2 մ/խ), կատարել 1848 անդրադարձ, 4863 փոխանցում, 860 խլում և 76 բլոկշոտ[1]։

Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում խմբագրել

1983 թվականին Փրայսը ԱՄՆ-ի հավաքականի կազմում Կարակասում անցկացվող Պանամերկյան խաղերին դարձել է չեմպիոն։ 1984 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Կանադայում անցկացվող Բասկետբոլի աշխարհի առաջնությանը դարձել է հաղթող։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
* Գլխավորել է առաջնությունը
  NBA ռեկորդ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1986-87 Կլիվլենդ 67 0 18.2 .408 .329 .833 1.7 3.0 .6 .1 6.9
1987-88 Կլիվլենդ 80 79 32.8 .506 .486 .877 2.3 6.0 1.2 .2 16.0
1988-89 Կլիվլենդ 75 74 36.4 .526 .441 .901 3.0 8.4 1.5 .1 18.9
1989-90 Կլիվլենդ 73 73 37.1 .459 .406 .888 3.4 9.1 1.6 .1 19.6
1990-91 Կլիվլենդ 16 16 35.7 .497 .340 .952 2.8 10.4 2.6 .1 16.9
1991-92 Կլիվլենդ 72 72 29.7 .488 .387 .947* 2.4 7.4 1.3 .2 17.3
1992-93 Կլիվլենդ 75 74 31.7 .484 .416 .948* 2.7 8.0 1.2 .1 18.2
1993-94 Կլիվլենդ 76 73 31.4 .478 .397 .888 3.0 7.8 1.4 .1 17.3
1994-95 Կլիվլենդ 48 34 28.6 .413 .407 .914 2.3 7.0 .7 .1 15.8
1995-96 Վաշինգտոն 7 1 18.1 .300 .333 1.000 1.0 2.6 .9 .0 8.0
1996-97 Գոլդեն Սթեյթ 70 49 26.8 .447 .396 .906* 2.6 4.9 1.0 .0 11.3
1997-98 Օռլանդո 63 33 22.7 .431 .335 .845 2.0 4.7 .8 .1 9.5
Կարիերա 722 578 29.9 .472 .402 .904 2.6 6.7 1.2 0.1 15.2
Բոլոր աստղեր 4 0 20.0 .514 .474 .900 1.5 3.3 1.3 0.3 13.5

Փլեյ օֆ խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1988 Կլիվլենդ 5 5 41.0 .567 .417 .960 3.6 7.6 0.6 0.0 21.0
1989 Կլիվլենդ 4 4 39.5 .386 .375 .933 3.3 5.5 0.8 0.0 16.0
1990 Կլիվլենդ 5 5 38.4 .525 .353 1.000 2.8 8.8 1.8 0.2 20.0
1992 Կլիվլենդ 17 17 35.5 .496 .362 .904 2.5 7.5 1.4 0.2 19.2
1993 Կլիվլենդ 9 9 32.0 .443 .308 .958 2.1 6.1 1.7 0.0 13.0
1994 Կլիվլենդ 3 3 34.0 .349 .222 .929 2.0 4.7 1.3 0.0 15.0
1995 Կլիվլենդ 4 4 35.8 .300 .235 .970 3.0 6.5 1.5 0.0 15.0
Կարիերա 47 47 36.0 .464 .337 .944  2.6 7.0 1.4 0.1 17.4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Փրայս» հոդվածին։