Թիմ Դանքան
Թիմոթի Թեոդոր (Թիմ) Դանքան (անգլ.՝ Timothy Theodore Duncan, ապրիլի 25, 1976[1][2][3][…], Քրիստիանսթեդ, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ խաղալով ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։
![]() Tim Duncan | ||
![]() | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 21 | |
Ի ծնե տրված անունը | Թիմոթի Թեոդոր Դանքան Timothy Theodore Duncan | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1976 (47 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Սուրբ Դանստենի եպիսկոպոսյան ավագ դպրոց (Սանտա Կրուս, Վիրջինյան կղզիներ) | |
համալսարան | Ուեյք Ֆորեսթի համալսարան (1993–1997) | |
Դրաֆթի տարի | 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել NBA-ի աստղ[7], ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընդգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)[8]։
Ծնվել Է Վիրջինյան կղզիներում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է լողով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական լողավազանը, Դանքանն սկսում է ուժերը փորձել բասկետբոլ սպորտաձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս Ուեյք Ֆորեսթի համալսարանի հավաքականում։ Ավարտական տարում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների։
Ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից։
Բասկետբոլային մանրահատակից դուրս Դանքանը հայտնի է իր առանձնահատուկ զսպվածությամբ և հանգստությամբ, ինչպես նաև ակտիվ բարեգործական գործունեությամբ։ Ունի հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ 2002 թվականին հիմնել է «Թիմ Դանքան» հիմնադրամը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://espn.go.com/nba/player/bio/_/id/215/tim-duncan
- ↑ http://espn.go.com/nba/player/_/id/215/tim-duncan
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 http://famousdude.com/8372-tim-duncan.html
- ↑ 5,0 5,1 http://www.fathead.com/nba/san-antonio-spurs/tim-duncan-number-21/
- ↑ «Հարց ու պատասխան Թիմ Դանքանի հետ»։ slamduncan.com։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 16
- ↑ «Թիմ Դանքան»։ «Բասկետբոլ-ռեֆերենս»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 16
- ↑ «13-րդ տարին անընդմեջ Թիմ Դանքանն ընդգրկվում է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում»։ NBA.com։ մայիսի 6, 2010։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 16
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2012-05-25 at the Wayback Machine.(անգլ.)