«Մայամի Հիթ» (անգլ.՝ Miami Heat), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի հարավարևելյան դիվիզիոնում։

Մայամի Հիթ
Մայամի Հիթ պատկերանիշ
Մայամի Հիթ պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1988
Պատմություն Մայամի Հիթ
(1988-այժմ)
Մարզադաշտ Ամերիքըն էյրլայնս արենա
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ակումբի գույներ Սև, մուգ կարմիր, սպիտակ, նարնջագույն,
                   
Նախագահ Փեթ Ռայլի
Սեփականատեր Միկի Արիսոն
Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրա
Առաջնություններ 3 (2006, 2012, 2013)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 5 (2006, 2011, 2012, 2013, 2014)
Դիվիզիոն տիտղոսներ 11 (1997, 1998, 1999, 2000, 2005, 2006, 2007, 2011, 2012, 2013, 2014)
Հավերժացված 3 (10, 23, 33)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Ակումբը տեղծվել է 1988 թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում։ Ոչ այնքան հաջող մրցաշրջաններից հետո, ակումբը արդիականություն ստացավ 1990-ականներին, երբ ակումբին միացավ նախկին մարզիչ Փեթ Ռայլիը, խմբի նախագահի կարգավիճակով։ Ռայիլը խոշոր պայմանագրեր կնքեց Ալոնզո Մուրինգի (1995), և Թիմ Հարդվեյի (1996) հետ, որն անմիջապես ակումբին դուրս բերեց փլեյ-օֆֆ մրցաշար։ Մուրինգի և Հարդվեյի գլխավորությամբ Հիթը նվաճեց դիվիզիայի 4 տիտղոսներ, մինչև նրանց հեռանալը համապատասխանաբար 2001 և 2002 թվականներին։ Արդյունքում թիմը պայքարեց և վերակառուցվեց 2002-03 թթ․ մրցաշրջանի համար։

Դուեյն Ուեյդի և NBA-ի նախկին, ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլի գլխավորությամբ 2006 թվականին, Մայամին հասավ NBA-ի եզրափակիչ, որտեղ նրանք վերջապես հաղթեցին իրենց առաջին առաջնությունը, գլխավոր մարզիչ Ռայլիի գլխավորությամբ։

Օ'Նիլի հեռանալուց 2 տարի հետո, 2000-ականներին թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Սա բերեց գլխավոր մարզիչ Ռայլիի հրաժարականին, որը վերադարձավ որպես թիմի նախագահ՝ փոխարինելով Էրիկ Սպոելստրային։

2010-ին, Դուվեյն Ուեյդը, ԼիԲրոն Ջեյմսը և NBA-ի բոլոր ժամանակների աստղ Քրիս Բոշը ստեղծեցին «Մեծ Եռյակ»-ը։

«Մեծ Եռյակ»-ի և Սպոելտրայի գլխավորությամբ Հիթը հասավ NBA-ի եզրափակիչ բոլոր խաղերին, և երկու անգամ անընդմեջ նվաճեց 2012 և 2013 թթ․ չեմպիոնի տիտղոսը։ Եռյակը հեռացավ 2016-ին և թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Ի վերջո 2018 թվականին Ուեյդը վերադարձավ, չնայած պատկառելի տարիքին նա դեռ խաղում է թիմում։

Հիթը սահմանեց NBA-ի երրորդ ամենաերկար ռեկորդը, 27 խաղեր, 2012-2013 թթ․ մրցաշրջանի ընթացքում։ Մրցաշարի ընթացքում, թիմում Ջեյմսը նվաճեց NBA-ի MVP մրցանակը։ Հիմնադրումից ի վեր թիմը նվաճել է թվով 11 դիվիզիայի տիտղոս։

Ըստ «Ֆորբս» հանդեսի՝ ակումբի ընդհանուր արժեքը գնահատվում է $ 625 միլիոն։

Արտաքին հղումներ խմբագրել