Յաննիս Ադետոկունբո
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Յաննիս Սինա Ուգո Ադետոկունբո (հուն․՝ Γιάννης Σίνα-Ούγκο Αντετοκούνμπο, դեկտեմբերի 6, 1994[1][2], Աթենք, Հունաստան[3]), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։ Հասակը կազմում է 2.11 մ, բայց հիմնականում խաղում է, որպես թեթև հարձակվող (այդ հասակի խաղացողների արդյունավետությունն ավելի մեծ է կենտրոնական, ծանր հարձակվող դիրքերում, բայց լինում են նաև բացառություններ), Յաննիսը նույքան արդյունավետ է պաշտպանի դիրքում, գնդակը լավ կառավարելու շնորհիվ։ 2015-16 NBA մրցաշրջանի ժամանակ նա շողում էր, որպես Բաքսի փլեյմեյքեր[4]։ Յաննիսը 2016-17 NBA մրցաշրջանում փայլել է և դարձել NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ավարտել է մրցաշրջանը լավագույն քսանյակում՝ բոլոր ցուցանիշներով (միավոր, անդրադարձ, փոխանցում, սթիլ և բլոք)[5]։ Ունի Նիգերիական արմատներ[6][7]։
Յաննիս Ադետոկունբո Γιάννης Αντετοκούνμπο | ||
Ակումբ | Միլուոքի Բաքս | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | № 34 | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1994 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | |
Ազգություն | հույն | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 109,8 կգ | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ | |
Դրաֆթ ակումբ | Միլուոքի Բաքս | |
Կարիերա սկիզբ | 2012 | |
Կարիերայի պատմություն
| ||
Ֆիլատլիտիկոս (2012–2013) Միլուոքի Բաքս 2013-այժմ | ||
Մրցանակներ
| ||
| ||
Վաղ կյանքը և պատանեկությունը
խմբագրելԱդետոկունբոն ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Աթենքում։ Երեք տարի առաջ մինչ Յաննիսի ծնունդը իր ծնողները գաղթել են Լագոսից (Նիգերիա) Աթենք (Հունաստան)՝ մենակ թողնելով ավագ որդուն իրենց ծնողների հետ[8]։ Ադետոկունբոն և իր չորս եղբայրներից երեքը ծնվել են Հունաստանում, բայց ավտոմատ կերպով չեն ստացել քաղաքացիություն[6]։ 18 տարի Ադետոկունբոն չի ունեցել քաղաքացիություն[9]։
Ադետոկունբոն մեծացել է Աթենքի «Սեպոլիա» թաղամասում[7]։ Ինչպես Հունաստանի բոլոր ներգաղթյալները, այնպես նրա ծնողները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Ադետոկունբոն և իր ավագ եղաբայրը օգնում էին ծնողներին՝ վաճառելով պայուսակներ, ժամացույցներ, ակնոցներ[10]։ 2007 թվականին Յաննիսը սկսեց խաղալ բասկետբոլ, 2009 թվականին Ֆիլաթլիտիկոս ակումբը տեղափոխեց իրեն իրենց երիտասարդական թիմ։
Պրոֆեսիոնալ կարիերան
խմբագրելՖիլաթլիտիկոս (2012–2013)
խմբագրել2012 թվականին Ադետոկունբոն միացավ Ֆիլաթլիտիկոս պատանիների հավաքանին և խաղում էր հունական երկրորդ բասկետբոլային լիգայում՝ հունական A2 բասկետբոլային լիգա։
2012 թվականի դեկտեմբերին՝ 18-ը լրանալուց հետո նա պայմանագիր է կնքում իսպանական բասկետբոլային ակումբի հետ[11], որը ամեն մրցաշրջանից հետո ներառում է NBA տեղափոխվելու ցանկում։ Եվրոպայի գլխավոր ակումբները՝ Բարսելոնան, Էֆեսը հետաքրքրված էին իրենով։ Ունենալով 2013–14 մրցաշրջանի պայմանագիր՝ որոշեց մնալ Ֆիլաթլիտիկոսում և ավարտել 2012–2013 մրցաշրջանը։
2012–2013 մրցաշրջանի ընթացքում Ադետոկունբոի նետման արդյունավետությունը կազմել է 46.4% (երկու-միավորների արդյունավետությունը՝ 62.1%), երեք-միավորների արդյունավետությունը՝ 31.3%, և տուգանային նետման արդյունավետություն՝ 72.0%, երբ միջինում քաղացել է 22.5 րոպե մեկ խաղի ընթացքում։ 26 խաղերի ընթացքում նա միջինում՝ մեկ խաղի ընթացքում վաստակել է 9.5 միավոր, միջինում կատարել է 5.0 անդրադարձ, 1.4 թոխանցում և 1.0 բլոք[12]։ Յաննիսը նաև մարզիչների կողմից ընտրված լավագույն խաղացոն է։ Չնայած նրան, որ ինքը չէր ընտրվել հունական լիգայի բոլոր-աստղերի խաղի մասնակից, մարզիչները իրեն մտցրեցին բոլոր-աստղերի խաղին[13]։
Միլուոքի Բաքս (2013–այժմ)
խմբագրել2013–14 մրցաշրջան
խմբագրել2013 թվականի ապրիլի 28-ին Յաննիսը մասնակցել է NBA դրաֆթին[14]։ Նա դրաֆթում մեծ ջանք դնելով՝ առաջին ռաունդում տասնհինգերորդ ընտրությամբ ընտրվել է Միլուոքի Բաքսի կողմից։ 2013 թվականի հուլիսի 30-ին նա ստորագրեց իր պայմանագիրը[15][16]։
Ադետոկունբոն իր առաջին NBA մրցաշրջանում 77 խաղալուց հետո միջինում վաստակել է 6.8 միավոր, կատարել է 4.4 անդրադարձ, 1.9 փոխանցում, 0.8 բլոք։ Երկու խաղի ընթացքում նա վաստակել է 20-ից ավելի միավոր և 10-ից ավելի անդրադարձ։ Նա մրցաշրջանը ավարտել է ընդհանուր կատարելով՝ 61 բլոք և գրավել է NBA-ի նորեկների մեջ յոթերորդ տեղը այդ ցուցանիշով։ Յաննիսը մասնակցել NBA ծագող աստղերի մարտահրավերում, որտեղ նա 17 րոպեում վաստակել է 9 միավոր, կատարել է 2 անդրադարձ և 2 փոխանցում։ Մրցաշրջանի վերջում նա ներառվել է NBA 2013–2014 All-Rookie երկրորդ թիմում[17]։
NBA-ի վիճակագրություն
խմբագրելՊայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Կանոնավոր մրցաշրջան
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013-14 | Միլուոքի | 77 | 23 | 24.6 | .414 | .347 | .683 | 4.4 | 1.9 | .8 | .8 | 6.8 |
2014-15 | Միլուոքի | 81 | 71 | 31.4 | .491 | .159 | .741 | 6.7 | 2.6 | .9 | 1.0 | 12.7 |
2015-16 | Միլուոքի | 80 | 79 | 35.3 | .506 | .257 | .724 | 7.7 | 4.3 | 1.2 | 1.4 | 16.9 |
2016-17 | Միլուոքի | 80 | 80 | 35.6 | .522 | .272 | .770 | 8.7 | 5.4 | 1.6 | 1.9 | 22.9 |
Կարիերայում | 318 | 253 | 31.8 | .497 | .277 | .740 | 6.9 | 3.6 | 1.1 | 1.3 | 14.9 | |
Բոլոր աստղերի խաղում | 1 | 1 | 23.0 | .824 | .000 | 1.000 | 6.0 | 1.0 | 3.0 | 1.0 | 30.0 |
Փլեյ-օֆֆ
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2015 | Միլուոքի | 6 | 6 | 33.5 | .366 | .000 | .739 | 7.0 | 2.7 | .5 | 1.5 | 11.5 |
2017 | Միլուոքի | 6 | 6 | 40.5 | .536 | .400 | .543 | 9.5 | 4.0 | 2.2 | 1.7 | 24.8 |
Կարիերայում | 12 | 12 | 37.0 | .470 | .364 | .609 | 8.3 | 3.3 | 1.3 | 1.6 | 18.2 |
Հունական A2 բասկետբոլային լիգա
խմբագրելՄրցաշրջան | Թիմ | Խ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012-13 | Ֆիլաթլիտիկոս | 26 | 22.5 | .464 | .313 | .720 | 5.0 | 1.4 | .7 | 1.0 | 9.5 |
Կարիերայում | 26 | 22.5 | .464 | .313 | .720 | 5.0 | 1.4 | .7 | 1.0 | 9.5 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/3032977/giannis-antetokounmpo
- ↑ http://espn.go.com/nba/player/splits/_/id/3032977/giannis-antetokounmpo
- ↑ «Giannis Antetokounmpo». FIBAEurope.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Aschburner, Steve (2016 թ․ մարտի 8). «'Point forward' more than a novelty for Antetokounmpo». NBA.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Milwaukee Bucks superstar Giannis Antetokounmpo finishes breakout season in league of his own». NBA.com. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 6,0 6,1 Hein, David (2013 թ․ մարտի 16). «Adetokoubo's whirlwind saga just starting». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 7,0 7,1 Hein, David (2013 թ․ հուլիսի 13). «Greek-Nigerian prodigy makes NBA dream come true». FIBA.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «NBA Rookie Wants To Bring Hope To Greece, And To Milwaukee». NPR.com. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Triantafyllos, Stefanos (2013 թ․ հուլիսի 8). «Heated Debate Around Antetokounmpo's Home Reflects Rift in Birthplace of Democracy». NBA.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Maguire, Ken (2013 թ․ հունիսի 26). «A Hunger for a Better Life May Lead to the N.B.A.». NYTimes.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Basket CAI Zaragoza se hace con los derechos de Giannis Adetocunbo». ACB.com (Spanish). 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Giannis Antetokoubo profile». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Όλα τα αστέρια στο All Star Game». Sports24.gr (Greek). 2013 թ․ մարտի 6. Վերցված է Դեկտեմբոր 31, 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Giannis Adetokunbo (@GAdetokunbo) has...». Twitter. 2013 թ․ ապրիլի 28. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Bucks Sign First Round Pick Giannis Antetokounmpo». NBA.com. 2013 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Bucks sign Neal, Antetokounmpo». NBA.com. 2013 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Gruman, Andrew (2014 թ․ մայիսի 22). «Bucks' Antetokounmpo named to NBA's All-Rookie second team». FoxSports.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Ադետոկունբո» հոդվածին։ |