Ջոն Հավլիչեկ
Ջոն Ջեյ «Հոնդո» Հավլիչեկ (անգլ.՝ John J. "Hondo" Havlicek, ապրիլի 8, 1940, Martins Ferry, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 25, 2019[1], Jupiter, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Խաղացել է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազային ասոցիացիայի «Բոստոն Սելտիքս» ակումբի կազմում։ Համարվում է Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Ջոն Հավլիչեկ John Havlicek | ||
Ջոն Հավլիչեկը 1960-ական թվականներին | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
Ի ծնե տրված անունը | Ջոն Ջեյ «Հոնդո» Հավլիչեկ John J. "Hondo" Havlicek | |
Ծննդյան ամսաթիվ | 1940 ապրիլի 8 | |
Ծննդավայր | Մարթինս Ֆերի, Օհայո, ԱՄՆ | |
Մահացել է | ապրիլի 25, 2019 | (տարիքը 79)|
Վախճանի վայրը | Jupiter, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,96 մ | |
Քաշ | 92 կգ | |
Դպրոց | Բրիջփորթ (Բրիջփորթ, Օհայո) | |
համալսարան | Օհայո Սթեյյթ (1959-1962) | |
Դրաֆթի տարի | 1962․/ ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |
Կարիերա սկիզբ | 1962 | |
Կարիերա ավարտ | 1978 | |
Կարիերայի պատմություն
| ||
Բոստոն Սելտիքս (1962-1978) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Կենսագրություն
խմբագրելՋոն Հավլիչեկը երեք տարի սովորել է Օհայո նահանգի համալսարանում և հանդես եկել տեղի բասկետբոլային և ամերիկյան ֆուտբոլի հավաքականներում։ 1960 թվականին Ջոնը համալսարանի հավաքականի կազմում հաղթել է ԱՄՆ բասկետբոլի առաջնությունը։ 1961 թվականին դարձել է ամերիկյան ֆուտբոլի չեմպիոն։ 1962 թվականին NBA դրաֆթի ժամանակ Ջոնը ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից, իսկ NFL դրաֆթի ժամանակ ընտրվել «Քլիվլենդ Բրաունս» ակումբի կողմից[2]։
Ռեդ Աուերբահի գլխավորությամբ Հավլիչեկը տարել է «վեցերորդ խաղացողի» դերը և ցույց տվել, որ կարելի է ցուցաբերել անձնական բարձր ցուցանիշներ և լինել բասկետբոլային աստղ՝ առանց մեկնարկային հնգյակի կազմում լինելու։ «Սելտիքս»-ի կազմում Ջոնը 8 անգամ դարձել է NBA չեմպիոն և չեմպիոնական տիտղոսների քանակով զիջում է միայն Բիլ Ռասելին և Սեմ Ջոնսին։ 1965 թվականի հաղթական եզրափակչի ժամանակ Ջոնը առանձնացել է իր վերջին վայրկյաններին իրացրած հաղթական նետումով։
Հավլիչեկը կարիերայի ընթացքում 13 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին, 11 անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի հավաքականի կազմում և 8 անգամ ընդգրկվել NBA պաշտպան բոլոր աստղերի հավաքականի մեջ։ 1982 թվականին Հավլիչեկը մուտք է գործել Բասկետբոլի փառքի սրահ։ 1996 թվականին նշվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի մեջ։
NBA կարիերայի ցուցանիշներ
խմբագրել† | NBA չեմպիոն |
* | Գլխավորել է առաջնությունը |
Ամենամյա մրցաշրջան
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1962 | Բոստոն | 80* | – | 27.5 | .445 | – | .728 | 6.7 | 2.2 | 14.3 | ||
1963 | Բոստոն | 80 | – | 32.3 | .417 | – | .746 | 5.4 | 3.0 | 19.9 | ||
1964 | Բոստոն | 75 | – | 28.9 | .401 | – | .744 | 4.9 | 2.7 | 18.3 | ||
1965 | Բոստոն | 71 | – | 30.6 | .399 | – | .785 | 6.0 | 3.0 | 18.8 | ||
1966 | Բոստոն | 81* | – | 32.1 | .444 | – | .828 | 6.6 | 3.4 | 21.4 | ||
1967 | Բոստոն | 82 | – | 35.6 | .429 | – | .812 | 6.7 | 4.7 | 20.7 | ||
1968 | Բոստոն | 82 | – | 38.7 | .405 | – | .780 | 7.0 | 5.4 | 21.6 | ||
1969 | Բոստոն | 81 | – | 41.6 | .464 | – | .844 | 7.8 | 6.8 | 24.2 | ||
1970 | Բոստոն | 81 | – | 45.4* | .450 | – | .818 | 9.0 | 7.5 | 28.9 | ||
1971 | Բոստոն | 82 | – | 45.1* | .458 | – | .834 | 8.2 | 7.5 | 27.5 | ||
1972 | Բոստոն | 80 | – | 42.1 | .450 | – | .858 | 7.1 | 6.6 | 23.8 | ||
1973 | Բոստոն | 76 | – | 40.7 | .456 | – | .832 | 6.4 | 5.9 | 1.3 | .4 | 22.6 |
1974 | Բոստոն | 82 | – | 38.2 | .455 | – | .870 | 5.9 | 5.3 | 1.3 | .2 | 19.2 |
1975 | Բոստոն | 76 | – | 34.2 | .450 | – | .844 | 4.1 | 3.7 | 1.3 | .4 | 17.0 |
1976 | Բոստոն | 79 | – | 36.9 | .452 | – | .816 | 4.8 | 5.1 | 1.1 | .2 | 17.7 |
1977 | Բոստոն | 82 | – | 34.1 | .449 | – | .855 | 4.0 | 4.0 | 1.1 | .3 | 16.1 |
Կարերա | 1,270 | – | 36.6 | .439 | – | .815 | 6.3 | 4.8 | 1.2 | .3 | 20.8 | |
All-Star | 13 | 10 | 23.3 | .481 | – | .756 | 3.5 | 2.6 | .3 | .0 | 13.8 |
Փլեյ Օֆ
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1963 | Բոստոն | 11 | – | 23.1 | .448 | – | .667 | 4.8 | 1.5 | – | – | 11.8 |
1964 | Բոստոն | 10 | – | 28.9 | .384 | – | .795 | 4.3 | 3.2 | – | – | 15.7 |
1965 | Բոստոն | 12 | – | 33.8 | .352 | – | .836 | 7.3 | 2.4 | – | – | 18.5 |
1966 | Բոստոն | 17 | – | 42.3 | .409 | – | .841 | 9.1 | 4.1 | – | – | 23.6 |
1967 | Բոստոն | 9 | – | 36.7 | .448 | – | .803 | 8.1 | 3.1 | – | – | 27.4 |
1968 | Բոստոն | 19 | – | 45.4 | .452 | – | .828 | 8.6 | 7.5 | – | – | 25.9 |
1969 | Բոստոն | 18 | – | 47.2* | .445 | – | .855 | 9.9 | 5.6 | – | – | 25.4 |
1972 | Բոստոն | 11 | – | 47.0* | .460 | – | .859 | 8.4 | 6.4 | – | – | 27.4 |
1973 | Բոստոն | 12 | – | 39.9 | .477 | – | .824 | 5.2 | 5.4 | – | – | 23.8 |
1974 | Բոստոն | 18 | – | 45.1 | .484 | – | .881 | 6.4 | 6.0 | 1.3 | .3 | 27.1 |
1975 | Բոստոն | 11 | – | 42.2 | .432 | – | .868 | 5.2 | 4.6 | 1.5 | .1 | 21.1 |
1976 | Բոստոն | 15 | – | 33.7 | .444 | – | .809 | 3.7 | 3.4 | .8 | .3 | 13.2 |
շ1977 | Բոստոն | 9 | – | 41.7 | .371 | – | .820 | 5.4 | 6.9 | .9 | .4 | 18.3 |
Կարիերա | 172 | – | 39.9 | .436 | – | .836 | 6.9 | 4.8 | 1.1 | .3 | 22.0 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www2.bostonglobe.com/metro/obituaries/2019/04/25/john-havlicek-one-greatest-celtics-ever-dies/Dwh59K8YIZO9PZ0b3lMQ7J/story.html
- ↑ «Basketball at the 1960 Roma Summer Games». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոնի ցուցանիշները Baskteball-Reference.com կայքում Արխիվացված 2013-04-04 Wayback Machine(անգլ.)
- Ջոնի կենսագրությունը NBA կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հավլիչեկ» հոդվածին։ |