Պատրիկ Ալոյզիուս Յուինգ (անգլ.՝ Patrick Aloysius Ewing; օգոստոսի 5, 1962(1962-08-05)[1], Քինգստոն, Ճամայկա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Խաղում էր կենտրոնականի դիրքում։ Այժմ «Ջորջթաուն Հոյաս» համալսարանական թիմի գլխավոր մարզիչն է։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Պատրիկ Յուինգ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1962(1962-08-05)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Քինգստոն, Ճամայկա

Կենսագրություն խմբագրել

Պատրիկը ծնունդով Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնից է։ 13 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Նա ընդունվել է Վաշինգտոն նահանգի Ջորջթաուն համալսարան և 1981-1982 թվականներին առաջին անգամ հանդես է եկել համալսարանի «Հոյաս» ակումբում։ «Հոյասի» կազմում Յուինգը 4 անգամ դուրս է եկել NCAA եզրափակիչ փուլ։ 1984 թվականին ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի կազմում դառնում է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի չեմպիոն։

1985 թվականին NBA-ը դրաֆթի նոր կարգ է սահմանում՝ անցյալ տարվա իրավիճակի կրկնվելուց զերծ մնալու նպատակով, երբ «Հյուսթոն Ռոքեթսը» հատուկ պարտվում էր, գալիք դրաֆթի ժամանակ Հակիմ Օլաջուվոնին ձեռք բերելու համար։ 1985 թվականի դրաֆթի արդյունքում Յուինգը հայտնվում է «Նյու Յորք Նիքս» ակումբում և չնայած վնասվածքներին ճանաչվում է «մրցաշրջանի լավագույն խաղացող»։

 
Յուինգը 15 մրցաշրջան է անցկացնում Նյու Յորք Նիքսում

«Նյու Յորք Նիքս» ակումբում Յուինգը ացկացնում է 15 մրցաշրջան և արժանանում է բոլոր հնարավոր անձնական տիտղոսներին։ Պատրիկը 11 անգամ մասնակցում է NBA բոլոր աստղերի խաղին և մի քանի անգամ մրցաշրջանի արդյունքների հիման վրա հայտնվում է սիմվոլիկ հավաքականներում։ 1995 թվականին NBA-ը հրատարակում է ասոցիացիայի հիսունամյա պատմության 50 լավագույն բասկետբոլիստների ցանկը, որի մեջ հայտնվում է Յուինգը։ Չնայած դրան, որ այդ ճանաչված կենտրոնականը «Նիքսի» կազմում էր, թիմը այդպես էլ չկարողացավ հասնել զգալի հաջողությունների։

1993/94 թվականների մրցաշրջանի ժամանակ «Նիքսը» շատ մոտ էր չեմպիոնի տիտղոսը գրավելուն։ Կիսաեզրափակչին հաղթելով «Չիկագո Բուլս» ակումբին, իսկ եզրափակչի ժամանակ «Ինդիանա» աումբին՝ Նյու Յորքի ակումբը հասնում է մրցաշրջանի եզրափակիչ, որտեղ յոթերորդ խաղի արդյունքում պարտվում է Հակիմ Օլաջուվոնի «Ռոքեթս»-ին։

1992 թվականին Բարսելոնայում, ամերիակյան «դրիմ-թիմ» հավաքականի կազմում, Յուինգը երկրորդ անգամ նվաճում է օլիմպիական ոսկե մեդալ։ Յուինգի հետ Բարսելոնա էին եկել նաև Լարի Բըրդը, Մեջիք Ջոնսոնը, Չարլզ Բարկլին, Քրիս Մալինը, Քլայդ Դրեքսլերը, Ջոն Սթոքթոնը և Մայքլ Ջորդանը։ Բոլոր 8 խաղերում ամերիկացիները անխտիր հավաքել են հարյուրից ավել միավոր և ջախջախել են հակառակորդ թիմերին։ Կիսաեզրափակչում ԱՄՆ-ը հաղթում է Չեխիայի հավաքականին ջախջախիչ 127։76 հաշվով, իսկ եզրափակչում Խորվատիային՝ 117։85 հաշվով։ «Երազանքների թիմի» 10 խաղացողներ ընդգրկված են NBA-ի պատմության 50 լավագույն խաղացողներ ցուցակում։

1999 թվականին Յուինգը դառնում է NBA-ի պատմության մեջ 10-րդ խաղացողը, ով հաղթահարել է 22000 միավոր և 10000 անդրադարձ սահմանը։

Կարեիան ավարտելուց հետո Յուինգը աշխատում է որպես գլխավոր մարզիչի օգնական «Վաշինգտոն Վիզարդս»-ում, «Հյուստոն Ռոքեթս»-ում, «Օռլանդո Մեջիք»-ում և «Շառլոթ Հորնեթս»-ում։ 2017 թվականի մարտից աշխատում է որպես գլխավոր մարզիչ «Ջորջթաուն Հոյաս» համալսարանական ակումբում[2]։

2008 թվականին Յուինգը ներգրավվում է բասկետբոլի փառքի սրահ[3]։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • NBA-ի տարվա նորեկ (1986)
  • 11 NBA բոլոր աստղերի խաղերի մասնակից
  • NBA-ի պատմության 50 լավագույն բասկետբոլիստներց մեկը (1996)
  • Կրկնակի օլիմպիական չեմպիոն (1984, 1992)
  • Բասկետբոլային NCAA առաջնության լավագույն խաղացող (անգլ.՝ Most Outstanding Player) (1984)
  • Ուսանողական թիմերի մեջ տարվա լավագույն խաղացող (1985)
  • «Նյու Յորք Նիքսում» 33 համարը անհասանելի է ընտրության համար
  • Ընդգրկված է բասկետբոլի փառքի սրահ (2008).

Ֆիլմագրություն խմբագրել

Պատրիկ Յուինգը ինքն իր դերն է խաղացել հետևյալ ֆիլմերում և սերիալներում[4].

  1. Perfect Upset: The 1985 Villanova vs. Georgetown NCAA Championship (ТВ) (2005)
  2. ESPN SportsCentury (սերիալ) (1999)
  3. Առանց զգացմունքների (1998) անգլ.՝ Senseless
  4. Տիեզերական ջեմ (1996) անգլ.՝ Space Jam
  5. Սպին Սիթի (սերիալ) (1996—2002) անգլ.՝ Spin City
  6. Քոսբի (սերիալ) (1996—2000) անգլ.՝ Cosby
  7. Մոռանալ Փարիզը (1995) անգլ.՝ Forget Paris
  8. Նյու Յորքի գաղտնի ոստիկանը (սերիալ) (1994—1998) անգլ.՝ New York Undercover
  9. Խելագառվում է քո համար (սերիալ) (1992—1999) անգլ.՝ Mad About You
  10. Հերմանի գլուխը (սերիալ) (1991—1994) անգլ.՝ Herman's Head
  11. Զվարճալի սիրո մասին (1990) անգլ.՝ Funny About Love
  12. Վեբստեր (սերիալ) (1983—1989) անգլ.՝ Webster

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Georgetown Hires Patrick Ewing as Men’s Basketball Coach(անգլ.)
  3. «Patrick Ewing Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Патрик Юинг». kinopoisk.ru (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել