Էնդրյու Լի Բայնեմ (անգլ.՝ Andrew Lee Bynum, հոկտեմբերի 27, 1987(1987-10-27), Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում անցկացրած տարիներից։

Picto infobox baschet.png
Էնդրյու Բայնեմ
Andrew Bynum
Bynum In Philly cropped.jpg
Դիրքը Կենտրոնական
Համար № 33
Ի ծնե տրված անունը Էնդրյու Լի Բայնեմ
Andrew Lee Bynum
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1987 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փլեյնսբորո, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,13 մ
Քաշ 129 կգ
Դպրոց Սոլբերի դպրոց
Սուրբ Հովսեփ
Ուեսթ Ուինդսոր-Փլեյնսբորո նորթ
համալսարան Սուրբ Հովհաննես (1997–1999)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2005–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2013-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանա Փեյսերս (2014)
Մրցանակներ

Ավագ դպրոցում անցկացրած տարիներին Բայնեմն արժանացել է All-American տիտղոսին։ Բայնեմը որոշում է չհաճախել համալսարան և միանգամից մուտք է գործում 2005 թվականի NBA դրաֆթ՝ ընտրվելով «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից՝ առաջին ռաունդի 10-րդ ընտրության իրավունքով։ 2005 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Բայնեմը դառնում է NBA-ի պատմության ամենաերիտասարդ նորեկը (18 տարեկան և 6 օրական)։

Ստացած վնասվածքների պատճառով Բայնեմը բազմաթիվ հանդիպումներ է բաց թողնում, սակայն լիովին չապաքինված սկսում է հանդես գալ փլեյ-օֆֆներում։ Բայնեմը կարողանում է պահեստայինից դառնալ գրեթե անփոխարինելի մեկնարկային կենտրոնական։ «Լեյքերսի» կազմում Բայնեմը 2 տարի անընդմեջ՝ 2009 և 2010 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։

Մասնագիտական կարիերայի ամենահաջող՝ 2011–12 մրցաշրջանից հետո, Բայնեմը որպես քառակողմ փոխանակման արդյունք տեղափոխվում է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս», իսկ «Լեյքերսում» հաստատվում է Դուայթ Հովարդը։ Բայնեմը բաց է թողել ողջ 2012–13 մրցաշրջանը՝ ծնկի վնասվածքի պատճառով։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել