Ժակ Դոմինիկ Ուիլքինս (ֆր.՝ Jacques Dominique Wilkins, հունվարի 12, 1960(1960-01-12)[1], Փարիզ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ տարբեր ակումբների կազմում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո։ Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Դոմինիկ Ուիլքինս
Dominique Wilkins

Դոմինիկ Ուիլկինսը 1996 թվականին «Պանատինաիկոս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ժակ Դոմինիկ Ուիլքինս
Jacques Dominique Wilkins
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1960 (64 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 91 կգ
Դպրոց Վաշինգտոն (Վաշինգտոն, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Ջորջիա (1979—1982)
Դրաֆթի տարի 1982 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Յութա Ջազ
Կարիերա սկիզբ 1982 թվական
Կարիերա ավարտ 1999 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1074
  • Միավորներ՝ 26668 (24,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 7167 (6,7 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2677 (2,5 փ/խ)
  • Խլումներ՝ 1378 (1,3 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 642 (0,6 բ/խ)
Մեդալներ
Աշխարհի առաջնություն
Ոսկի Կանադա 1994 բասկետբոլ
2006 Բասկետբոլի փառքի սրահ

Ուսանողական կարիերա խմբագրել

Ուիլքինսը ավարտել է Ջորջիայի համալսարանը, որտեղ երեք տարիների ընթացքում խաղացել է «Ջորջիա Բուլդոգս» ակումբի կազմում։ 1982 թվականին ճանաչվել է Հարավ-արևելյան կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Դոմինիկ Ուիլքինսը 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո, բայց ակումբի ոչ բավական ֆինանսավորման պատճառով հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում։ Դրանից հետո փոխարինվել է «Ատլանտա Հոքս», որի կազմում անցկացրել է տասներկու ոչ լրիվ մրցաշրջան (1982-1994), և մինչ օրս համարվում է ակումբի հավաքած միավորների քանակով առաջնորդ (23 292)։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Կլիպերս» (1994), «Բոստոն Սելտիքս» (1994-1995), «Սան Անտոնիո Սփըրս» (1996-1997) և «Օռլանդո Մեջիք» (1999), ինչպես նաև հունական «Պանատինաիկոս» (1995-1996) և իտալական «Ֆորտիտուդո» (1997-1998) ակումբների կազմում։ Ըստ դեբյուտային մրցաշրջանի արդյունքների ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ Բացի դրանից, ըստ մրցաշրջանի արդյունքների 7 անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականների կազմում (1986, առաջին հավաքական, 1987-1988, 1991 և 1993, երկրորդ հավաքական, 1989 և 1994, երրորդ հավաքական), ինչպես նաև 9 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1986-1994)։ 1985-86 թվականների մրցաշրջանին դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող։ Երկու անգամ դարձել է սլեմ դանքերի մրցույթի հաղթող, որը ընթանում էր NBA ոսկե ուիքենդի շրջանակներում (1985, 1990)։

Ուիլքինսը 1996 թվականին հունական «Պանատինաիկոս»-ի կազմում հաղթել է Եվրալիգան՝ միաժամանակ դառնալով քառորդ եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Բացի դրանից նա դարձել է Հունաստանի գավաթի հաղթող և նրա ամենաարժեքավոր խաղացողը։

2006 թվականին Ուիլքինսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[2]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1982-83 Ատլանտա 82* 82* 32.9 .493 .182 .682 5.8 1.6 1.0 .8 17.5
1983-84 Ատլանտա 81 81 36.6 .479 .000 .770 7.2 1.6 1.4 1.1 21.6
1984-85 Ատլանտա 81 81 37.3 .451 .309 .806 6.9 2.5 1.7 .7 27.4
1985-86 Ատլանտա 78 78 39.1 .468 .186 .818 7.8 2.6 1.8 .6 30.3*
1986-87 Ատլանտա 79 79 37.6 .463 .292 .818 6.3 3.3 1.5 .6 29.0
1987-88 Ատլանտա 78 76 37.8 .464 .295 .826 6.4 2.9 1.3 .6 30.7
1988-89 Ատլանտա 80 80 37.5 .464 .276 .844 6.9 2.6 1.5 .7 26.2
1989-90 Ատլանտա 80 79 36.1 .484 .322 .807 6.5 2.5 1.6 .6 26.7
1990-91 Ատլանտա 81 81 38.0 .470 .341 .829 9.0 3.3 1.5 .8 25.9
1991-92 Ատլանտա 42 42 38.1 .464 .289 .835 7.0 3.8 1.2 .6 28.1
1992-93 Ատլանտա 71 70 37.3 .468 .380 .828 6.8 3.2 1.0 .4 29.9
1993-94 Ատլանտա 49 49 34.4 .432 .308 .854 6.2 2.3 1.3 .4 24.4
1993-94 Լ. Ա. Կլիեպերս 25 25 37.9 .453 .247 .835 7.0 2.2 1.2 .3 29.1
1994-95 Բոստոն 77 64 31.5 .424 .388 .782 5.2 2.2 .8 .2 17.8
1996-97 Սան Անտոնիո 63 26 30.9 .417 .293 .803 6.4 1.9 .6 .5 18.2
1998-99 Օռլանդո 27 2 9.3 .379 .263 .690 2.6 .6 .1 .0 5.1
Կարիերա 1074 995 35.5 .461 .319 .811 6.7 2.5 1.3 .6 24.8
Բոլոր աստղեր 8 3 22.7 .400 .250 .737 3.8 2.1 .8 .5 15.1

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1983 Ատլանտա 3 3 36.3 .405 1.000 .857 5.0 .3 .7 .3 15.7
1984 Ատլանտա 5 5 34.4 .417 .000 .839 8.2 2.2 2.4 .2 19.2
1986 Ատլանտա 9 9 40.0 .433 .439 .861 6.0 2.8 1.0 .2 28.6
1987 Ատլանտա 9 9 40.0 .410 .415 .892 7.8 2.8 1.8 .9 26.8
1988 Ատլանտա 12 12 39.4 .457 .222 .768 6.4 2.8 1.3 .5 31.2
1989 Ատլանտա 5 5 42.4 .448 .294 .711 5.4 3.4 .8 1.6 27.2
1991 Ատլանտա 5 5 39.0 .372 .133 .914 6.4 2.6 1.8 1.0 20.8
1993 Ատլանտա 3 3 37.7 .427 .250 .767 5.3 3.0 1.0 .3 30.0
1995 Բոստոն 4 4 37.5 .426 .471 .889 10.8 2.0 .5 .8 19.0
1999 Օռլանդո 1 0 3.0 .500 .000 .000 .0 .0 .0 .0 2.0
Կարիերա 56 55 39.6 .429 .281 .824 6.7 2.6 1.3 .6 25.4

Եվրալիգայի ցուցանիշներ խմբագրել

Եվրալիգա չեմպիոն
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1995–96†[3] Պանատինաիկոս 17 17 33.2 .446 .322 .825 7.4 1.8 0.5 0.0 20.1
1997–98[4] Ֆորտիտուդո 20 20 33.8 .455 .293 .725 7.0 1.7 1.5 0.0 17.9

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • NBA Բոլոր աստղեր սլեմ դանք չեմպիոն՝ 1985, 1990։
  • NBA սկսնակների հավաքական՝ 1983։
  • NBA բոլոր աստղերի առաջին հավաքական՝ 1986։
  • NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքական՝ 1987–88, 1991, 1993։
  • NBA բոլոր աստղերի երրորդ հավաքական՝ 1989, 1994։
  • NBA բոլոր աստղերի խաղ։ 1986–94։
  • Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (2006)։
  • ՖԻԲԱ Եվրալիգա չեմպիոն՝ 1996 (Այժմ որպես Եվրալիգա).
  • Հունաստանի գավաթի հաղթող։ 1996

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SNAC — 2010.
  2. «Jacques Dominique Wilkins Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Panathinaikos BSA Athens.
  4. Teamsystem Bologna.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ուիլքինս» հոդվածին։