FIFA 16, 23-րդ թողարկված խաղը՝ ՖԻՖԱ սերիական խաղեր ստեղծողի կողմից։ խաղը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Microsoft Windows, Xbox one, Xbox 360, PlayStation 3, PlayStation 4, Անդրոիդ և IOS խաղային հարթակների համար։

FIFA 16
ՄշակողԿանադա EA Canada
ՀրատարակիչEA Sports
ԴիստրիբյուտորOrigin, Microsoft Store, Google Play, App Store և PlayStation Store
Սերիայի մասFIFA
Սպորտի տեսակֆուտբոլ
Թողարկման թվականԱմերիկայի Միացյալ Նահանգներ 2015 թվական, սեպտեմբերի 22[1]
Ռուսաստան 2015 թվական, սեպտեմբերի 22[2]
Եվրոպա2015 թվական, սեպտեմբերի 24[3]
ՊլատֆորմներMicrosoft Windows
Xbox one
Xbox 360
PlayStation 3
PlayStation 4
Անդրոիդ
IOS
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
USKUSK 0
ESRBբոլորի համար[4]
Կրիչթվային ներբեռնում
ԿառավարումPlayStation Move, Kinect, Ստեղնաշար, Գեյմփադ
Պաշտոնական կայքeasports.com/fifa

Խաղի նորամուծություններԽմբագրել

Կանանց ֆուտբոլԽմբագրել

Առաջինը սերիայի պատմության մեջ դուրս եկավ կանանց ֆուտբոլ[5][6]։ Ֆիֆայում հասանելի են՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Կանադայի, Ավստրալիայի, Չինաստանի, Իտալիայի և Մեքսիկայի։ Խաղալ կանանց հավաքականներով միայն կարելի է Օրվա խաղ (Match Day), օֆֆլայն մրցաշարեր և օնլայն ընկերական հանդիպումներ։ Ֆուտբոլիստների մոտ վառ արտահայտված է՝ վազքի, դեմքի և մազերի նոր անիմացիաները։

ԳրաֆիկաԽմբագրել

FIFA 16-ում անցկացվել են ոչ այդքան մեծ բարելավումնեևր գրաֆիկայի վերաբերյալ. խաղում փոփոխվել է մարմնի նոր տեքստուրաները, շարունակվել են լույսերի էքսպերիմենտները, բարելավվել են գիշերային ժամերի լուսավորությունն ու եղանակը, հայտնվել է թեթև մառախուղ։ Նաև խաղում հայտնվել է մրցավարների կողմից օգտագործվեղ անհետացող սփրեյը։ Խաղում կան նոր 9 եղանակներ։ Կան FIFA 15-ի արևային, ամպոտ, անձրևային և ձմեռային եղանակները, և դրանց ավելացվել է «ամպամած», «փոփոխական ամպամածություն», «մշուշ», «տեղատարափ անձրև»՝ ուժգին փոփոխականությամբ և «փոթորկալից քամի»[7][8]։

Այս մրցաշրջանում EA Sports ընկերություն Ռեալ Մադրիդի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր, FIFA 16-ում հայտնվել է 3D սկաներ՝ թարմացնելու թիմի հայտնի 14 ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդույին, Խամես Ռոդրիգեսին, Լուկա Մոդրիչին և Կարիմ Բենզեմային[9][10]։ Ամբողջությամբ խաղում ավելացվել և թարմացվել է մոտ 450 ֆուտբոլիստի դեմք[7]։

ԳեյմփլեյԽմբագրել

Պաշտպանների տեղաշարժման ֆիզիկական մոդելների վրա ավելացվել է ավելի քան, 25 առանձնահատկություն։ Պաշտպանությունում ֆուտբոլիստները գործում են իրենց դիրքերում ավելի համաձայնեցված և մտածված, փակում են վտանգավոր պահերը և փափուկ են խաղում հակառակորդի ֆուտբոլիստների նկատմամբ։ Հայտնվել են նոր բազային հնարքներ՝ տարբեր սահանկումներ և խաբեբաական տեղաշարժեր։

Խաղում ավելացվել է նաև Մարզիչ Fifa (FIFA Trainer), որում կարող են տալ հուշումներ խաղի ընթացքում՝ խաղի ակտիվ ֆուտբոլիստներին[11]։ Եթե դուք առանց գնդակ եք, խաղում ասվում է ինչպես կատարել գնդակ խլելու ընտրություն։ Եթե դուք գնդակով եք, ապա ձեզ ասվում է ինչպես կատարել ճիշտ փոխանցում կամ կատարել օդային փոխանցում։ Շատ սովորական հուշումներից մարզիչը աստիճանաբար դժվարացնում է առաջադրանքները, ընդհուպ կատարել հնարքներ և պտտեցրած հարվածներ[12]։

ԿարիերաԽմբագրել

Կարիերայի ռեժիմում հայտնվել են մինչմրցաշրջանային ընկերական մրցաշարեր, կա հնարավորություն ընտրելու ինը մրցաշարերից երեքը։ Մրցաշարերն անցկացվում են Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Մրցաշրջանի ընթացքում հայտնվել է մինչև հանդիպման սկսվելը ֆուտբոլիստին հզորացնելու հնարավորություն։ Ամեն շաբաթ կարելի է թիմից ընտրել 5 ֆուտբոլիստ և նրանց տալ տարբեր մարզվելու հնարքներ[13]։ Ընկերական խաղերի ժամանակ փոխարինումները անսահմանափակ են։ Կարճաժամկետ վարձավճարները տևում են երեքից՝ վեց ամիս։ Բացի այդ, ֆուտբոլիստներին կարելի է տալ վարձավճարով տալ 2 տարի։

Ultimate TeamԽմբագրել

Ultimate Team-ում ավելացվել է հեռարձակման նոր ձև, խաղի ժամանակ ցույց է տրվում թիմերի և ֆուտբոլիստների վիճակագրությունը։ Մեկնաբանները խաղի ժամանակ խոսում են թիմի մասին, դինամիկ մեկնաբանությունների ժամանակ օգտագործում են վիճակագրություննը ու FUT թիմի պատմությունը[14]։ Նաև անցկացվել են փոփոխություններ ինտերֆեյսի շրջանակներում, ավելացվել է «հուշոււմ» ֆունկցիան, բացվող հավաքածուի նոր անիմացիաներ, քիմիայի անհատական սանդղակը և այլն[15]։

ԴրաֆթԽմբագրել

Խաղում ավելացվել է FUT դրաֆթ ռեժիմը, որտեղ պետք է ընտրել սխեման և ավելի համապատասխան ֆուտբոլիստի։ Ամեն դիրքի համար տրվում են 5 պատահական ֆուտբոլիստներ և ընտրելուց հետո պետք է մրցել հակառակորդի հետ, որպեսզի ստանա մրցանակները՝ գումար, հավաքածու և այլն[16]։ Սկզբնական գումարը Դրաֆթին մասնակցելու համար կազմում է 15000 խաղային դրամ(կամ 300 FIFA Points)։

ԼեգենդներԽմբագրել

Football Legendsը համարվում է էքսկլյուզիվ և լավագույն կոնտենտը Xbox One-ի համար, հայտնվել են նոր 10 ֆուտբոլային լեգենդներ։ Դրանք են՝ Վիտոր Բաիյան, Ջորջ Բեսթը, Դեկուն, Ջենարո Գատուզոն, Լալաս Ալեքսին, Լիտմանեն Յարին, Լենդոն Դոնովանը, Ալեսսանդրո Նեստան և Խավիեր Զանետտին։

ԼիգաներԽմբագրել

Լիգաների քանակը, անցածի համեմատ չի փոփոխվել[17]։ Բացակայությունից հետո վերադարձել են 16 բրազիլական ակումբներ, որոնք հասանելի կլինեն «Մնացած աշխարհ» բաժնում։

Ասիա և Օվկիանիա

Ամերիկա

Եվրոպա

Ազգային հավաքականներԽմբագրել

Տղամարդկանց ազգային հավաքականներԽմբագրել

Ընդհանուր FIFA 16-ում հասանելի են 48 ազգային հավաքականներ, որոնցից 24-ը լիցենզավորված, իսկ 23-ը՝ մասամբ լիցենզավորված։ Նրան ունեն իրական կազմերն ու ֆուտբոլիստներին, բայց ունեն չլիցենզավորված մարզահագուստներ և խորհրդանիշներ։ FIFA 15-ի համեմատությամբ խաղում հայտնվել են Չինաստանի և Կանադայի հավաքականները, իսկ Հյուսիսային Կորեայի հավաքականը այլևս չկա[18]։

ԼիցենզավորվածԽմբագրել

Մասամբ լիցենզավորվածԽմբագրել

Կանանց ազգային հավաքականներԽմբագրել

  •   Ավստրալիա
  •   Անգլիա
  •   Բրազիլիա
  •   Գերմանիա
  •   Իսպանիա
  •   Իտալիա
  •   Կանադա
  •   Չինաստան
  •   Մեքսիկա
  •   ԱՄՆ
  •   Ֆրանսիա
  •   Շվեդիա

ՄարզադաշտերԽմբագրել

Լիգա Մարզադաշտ Ակումբ
  Պրեմիեր Լիգա Էնֆիլդ Լիվերպուլ
Էմիրեյթս Արսենալ
Էթիհադ Մանչեսթեր Սիթի
Օլդ Տրաֆորդ Մանչեսթեր Յունայթեդ
Սենտ-Ջեյմ-Պարկ Նյուքասլ Յունայթեդ
Սթեմֆորդ Բրիջ Չելսի
Ուայթ Հարթ Լայն Տոտենհեմ Հոտսպուր
Գուդիսոն Պարկ Էվերթոն
Բոլեյն Գրաունդ Վեսթ Հեմ Յունայթեդ
Բրիտանիա Սթոք Սիթի
Քինգ Պաուեր Լեսթեր Սիթի
Լիբերթի Սուոնսի Սիթի
Սելխերստ Պարկ Քրիստալ Փելաս
Սենտ-Մերիս Սաութհեմփթոն
Ստադիոն օֆ Լայտ Սանդերլենդ
Հոթորնս Վեսթ Բրոմվիչ Ալբիոն
Վիլլա Պարկ Աստոն Վիլլա
Կապոյ Ռոուդ Նորվիչ Սիթի
Վիքերիջ Ռոուդ Ուոթֆորդ
Դին Կորտ Բորնմութ
  Ֆուտբոլային լիգայի առաջնություն Քեյ Սի Հալլ Սիթի
Լոֆթուս Ռոուդ Քուինզ Պարկ Ռեյնջերս
Տերֆ Մուր Բարնլի
  Երկրորդ ֆուտբոլային լիգա Ֆրաթոն Պարկ Փորթսմութ
  Ազգային հավաքական Ուեմբլի Անգլիայի հավաքական
  Բունդեսլիգա Ալիանս Արենա Բավարիա Մյունխեն
Մյունխեն 1860
Բորուսիա Պարկ Բորուսիա Մյունխենգլադբախ
Ֆոլքսպարկշտադիոն Համբուրգ
Օլիպմիաշտադիոն Հերտա
Սիգնալ Իդունա Պարկ Բորուսիա Դորտմունդ
Ֆելտինս Արենա Շալկե 04
  Սերիա Ա [Յուվենտուս Յուվենտուս
Սան Սիրո Ինտեր
Միլան
Ստադիո Օլիմպիկո Լացիո
Ռոմա
  Լա Լիգա
Սանտյագո Բերնաբեու Ռեալ Մադրիդ
Վիսենտե Կալդերոն Ատլետիկո Մադրիդ
Մեստալյա Վալենսիա
Կամպ Նոու Բարսելոնա
  Լիգա 1 Պարկ դե Պրենս ՊՍԺ
Ժերլան Օլիմպիկ Լիոն
Վելոդրոմ Օլիմպիկ Մարսել
  Լիգա MX Ացտեկա Ամերիկա
  Երեդիվիզի Աստերդամ Արենա Այաքս
 /  ՄԼՍ Բի-Սի Փլեյս Վանկուվեր Ուայթկեպս
Սենչուրի լինկ-Ֆիդ Սիեթլ Սաունդերս
  Պրեմիեր-լիգա Ֆահդա Արքայի Մարզադաշտ Ալ-Հիլյալ
Ալ-Շաբաբ
Ալ-Նասր
Աբդուլ Արքայի Մարզադաշտ Ալ-Իթիհադ
Ալ-Ահլի
  Պրիմերա Դիվիզիոն Բոմբոներա Բոկա Խունիորս
Մոնումենտալ Ռիվեր Փլեյթ
  Պրեմիեր-լիգա Դոնբաս Արենա Շախտյոր

Գեներիրովացված մարզադաշտերԽմբագրել

  • Al Jayeed Stadium
  • Aloha Park
  • Сентенарио
  • Arena d’Oro
  • Court Lane
  • Crown Lane
  • Eastpoint Arena
  • El Grandioso
  • El Libertador
  • Estadio de las Artes
  • Estadio El Medio
  • Estadio Presidente G.Lopes
  • Euro Park
  • Forest Park Stadium
  • Ivy Lane
  • Molton Road
  • O Dromo
  • Sanderson Park
  • Stade Municipal
  • Stadio Classico
  • Stadion 23. Maj
  • Stadion Europa
  • Stadion Hanguk
  • Stadion Neder
  • Stadion Olympik
  • Town Park
  • Union Park Stadium
  • Waldstadion

ՁայնԽմբագրել

ՄեկնաբաններԽմբագրել

Խաղի ռուսական տարբերակում մեկնաբաններ են՝ Գեորգի Չերդանցևն ու Վասիլիյ Գենիչը։ Երեք ամսվա ընթացքում մեկնաբանները ձայնագրել են 30000-ից ավելի բացականչություն

ՍաունդրեքԽմբագրել

Խաղի սաունդթրեքները ընթանում են հետևյալ հաջորդականությամբ[19]։

ՀրատարակչությունԽմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 22-ին թողարկված FIFA 16 խաղը, ունի մի քանի խաղերի կոմպլետկացիաներ՝ Ստանդարտ, Deluxe և Super Deluxe[20]։

Խաղի հրատարակչություն Ստանդարտ Deluxe Super Deluxe
16 «ոսկե հավաքածուներ» Ultimate Team-ում Այո Ոչ Ոչ
40 Premium «ոսկե հավաքածուներ» Ultimate Team-ում Ոչ Այո Ոչ
40 Jumbo Premium «ոսկե հավաքածուներ» Ultimate Team-ում Ոչ Ոչ Այո
Լիոնել Մեսին Ultimate Team-ում (5 խաղով) Ոչ Այո Այո
Տիբո Կուրտուա և Սերխիո Ագուերո Ultimate Team-ում (5 խաղով) Ոչ Ոչ Այո
Գոլ տոնելու անիմացիա «Պարող ռոբոտ» Այո Այո Այո
Գոլ տոնելու անիմացիա «Նոկաուտ» Այո Այո Այո

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել