Բորնմութ (անգլ.՝ Bournemouth. անգլերեն արտասանությամբ՝ [ˈbɔːrnməθ]), քաղաք Անգլիայում՝ Դորսեթ արարողակարգային (ցերեմոնիալ) կոմսությունում[3], Լա Մանշի ափին։ Արևմուտքից սահմանակից է Փուլին։ Առողջարանային քաղաք է, լոնդոնցիների սիրած հանգստավայրերից մեկը։ Անվանման թարգմանությունն է՝ «Բորնի գետաբերան» (Բորնը քաղաքի միջով անցնող և Լա Մանշ թափվող գետակի անունն է)։ Բորմութի զբաղեցրած տարածքը քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով՝ 167 527[4], 2004 թվականի տվյալներով՝ 163,5 հազար։ «Բորնմութ, Քրայստչըրչ և Փուլ» ունիտար միավորի վարչական կենտրոնն է[5]։

Բնակավայր
Բորնմութ
անգլ.՝ Bournemouth
Զինանշան


Pulchritudo et Salubritas
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1810 թ.
Մակերես46,18 կմ²
Բնակչություն187 503 մարդ (2011)[1][2]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01202
Պաշտոնական կայքbournemouth.gov.uk
Բորնմութ (Միացյալ Թագավորություն)##
Բորնմութ (Միացյալ Թագավորություն)

Տեղի լողափերի և գեղատեսիլ բնության գրավչությունն առաջինը նկատել ու գնահատել է դորսեթցի կալվածատեր Թրեգոնուելը, ով 1810 թվականին ամառանոց է կառուցել այստեղ։ Երեք տասնամյակ անց տեղի տնային տնտեսությունների թիվը հասել է 26-ի։ 1870 թվականին երկաթուղին հասել է Բորնմութ՝ հեշտացնելով լոնդոնցիների այցելությունները։ Առողջավայրը լայն ժողովրդականություն է վայելում հատկապես թոշակառուների շրջանում։ Մասնավորապես՝ այստեղ է կյանքի վերջին ժրջանն անցկացրել և մահկանացուն կնքել նշանավոր գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։

Քաղաքում ստեղծված հարմարություններից օգտվելով՝ այստեղ հաճախ են անցկացնում բարձր մակարդակի խորհրդակցություններ, վեհաժողովներ, համագումարներ։ Գործում է միջազգային օդանավակայանը։ 1992 թվականին հանդիսավորությամբ բացվել է համալսարանը։ Բորնմութի թիմը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում։

Քաղաքի կենտրոնն աչքի է ընկնում Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձաններով։ Ուշադրություն է գրավում հատկապես Սուրբ Պետրոս եկեղեցու 202 ոտնաչափ (62 մետր) բարձրությամբ սրածայր գմբեթը։ Բորնմութ այցելող զբոսաշրջիկների թիվն անընդհատ ավելացել է՝ հասնելով տարեկան ավելի քան հինգ միլիոնի։ Հանգստացողներին գրավում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև լողափերը, գիշերային աշխույժ կյանքը։ Քաղաքը միաժամանակ համբավվել է որպես տարածաշրջանային գործարար կենտրոն, որտեղ գործում են Բորնմութի միջազգային կենտրոնը, ֆինանսական սեկտորը, որն ապահովում է ավելի քան մեկ միլիարդ ֆունտ սթեռլինգ համախառն հավելյալ արժեք։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • «Բորնմութ» լողափը[6]
  • Արվեստների թանգարանն ու պատկերասրահը[7]
  • Hengistbury Head Beach (լողափ)[8]
  • Alum Chine Beach (լողափ)[9]
  • Lower Gardens (զբոսայգի)[10]
  • Օվկիանոսարիումը[11]
  • Southbourne Beach (լողափ)[12]
  • Բորնմութի ժամանցի (զվարճանքների) կենտրոնը[13]
  • Boscombe Pier (Բոսքոմբ նավամատույցը)[14]
  • Բորնմութի նավամատույցը[15]

Կլիմա խմբագրել

Ինչպես ողջ Մեծ Բրիտանիան, Բորնմութն էլ ունի չափավոր օվկիանոսային կլիմա՝ տարեկան և օրական ջերմաստիճանների ոչ կտրուկ, սահուն անցումներով, մեղմ ամառներով ու զով ձմեռներով։ 1991-ից մինչև 2020 թվականը օդի տարեկան միջին ջերմաստիճանը եղել է 10–11 °C (50–52 °F)[16], ամենատաք ամիսները՝ հուլիսն ու օգոստոսը՝ 12–22 °C (54–72 °F), առավել զով ամիսները՝ հունվարն ու փետրվարը՝ 2–9 °C (36–48 °F)[17][18]: Տեղումների (անձրևների) տարեկան միջին քանակը մոտավորապես 34.4 inches (875 mm) է՝ երկրի միջին ցուցանիշից (45.8 inches (1,163 mm)) բավականին պակաս։ Օդի միջին ջերմաստիճանի վրա զգալի ազդեցություն է թողել քաղաքի ծովափնյա դիրքը[19]։ 1960 թվականից ի վեր օդի ջերմաստիճանի առավելագույն և նվազագույն ցուցանիշները եղել են համապատասխանաբար 34.1 °C (93.4 °F)-ը, որ արձանագրվել է 1990 թվականի օգոստոսին[20] և −13.4 °C (7.9 °F)-ը, որ արձանագրվել է 1963 թվականի հունվարին[21]։ Վերջին տարիներին գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է −10.4 °C (13.3 °F)-ը (2010 թվականի դեկտեմբեր ամսին)[22]։ Փետրվարի ամենաբարձր ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է 2019 թվականին, երբ արձանագրվել է 17.8C.[23]:

Բորնմութի օդանավակայան 33 feet (10 metres) asl, 1991–2020,efnի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 14.7
(58.5)
17.8
(64)
21.0
(69.8)
25.0
(77)
27.6
(81.7)
33.8
(92.8)
33.9
(93)
34.1
(93.4)
27.9
(82.2)
25.2
(77.4)
19.8
(67.6)
16.0
(60.8)
34.1
(93.4)
Միջին բարձր °C (°F) 8.7
(47.7)
9.1
(48.4)
11.4
(52.5)
14.2
(57.6)
17.4
(63.3)
20.1
(68.2)
22.2
(72)
22.0
(71.6)
19.6
(67.3)
15.6
(60.1)
11.8
(53.2)
9.2
(48.6)
15.11
(59.21)
Միջին օրական °C (°F) 5.3
(41.5)
5.4
(41.7)
7.1
(44.8)
9.3
(48.7)
12.4
(54.3)
15.2
(59.4)
17.2
(63)
17.0
(62.6)
14.6
(58.3)
11.5
(52.7)
8.0
(46.4)
5.6
(42.1)
10.72
(51.29)
Միջին ցածր °C (°F) 1.8
(35.2)
1.6
(34.9)
2.8
(37)
4.3
(39.7)
7.3
(45.1)
10.2
(50.4)
12.1
(53.8)
12.0
(53.6)
9.6
(49.3)
7.4
(45.3)
4.1
(39.4)
2.0
(35.6)
6.27
(43.28)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.4
(7.9)
−10.9
(12.4)
−10.2
(13.6)
−5.7
(21.7)
−3.6
(25.5)
0.4
(32.7)
2.6
(36.7)
2.1
(35.8)
−1.4
(29.5)
−6.4
(20.5)
−9.6
(14.7)
−10.5
(13.1)
−13.4
(7.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 96.0
(3.78)
67.2
(2.646)
62.4
(2.457)
57.9
(2.28)
49.0
(1.929)
53.4
(2.102)
49.5
(1.949)
59.6
(2.346)
69.3
(2.728)
100.7
(3.965)
107.6
(4.236)
104.2
(4.102)
876.8
(34.52)
Միջ. անձրևոտ օրեր 13.3 10.7 10.1 9.5 8.2 8.0 8.0 8.1 9.5 12.7 13.6 13.5 125.2
Միջին ամսական արևային ժամ 67.2 83.7 127.5 187.9 222.7 230.4 234.3 208.5 163.5 113.0 78.9 61.1 1778,7
Աղբյուր #1: Met Office[17]
Աղբյուր #2: November record high[18]
Ծովի ջրի միջինացված ջերմաստիճանները[24]
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ Հոկտ. Նոյ. Դեկտ. Տարեկան
9.6 °C (49.3 °F) 9.1 °C (48.4 °F) 8.7 °C (47.7 °F) 9.9 °C (49.8 °F) 11.4 °C (52.5 °F) 13.4 °C (56.1 °F) 15.2 °C (59.4 °F) 16.6 °C (61.9 °F) 17.3 °C (63.1 °F) 16.2 °C (61.2 °F) 14.3 °C (57.7 °F) 11.8 °C (53.2 °F) 12.8 °C (55.0 °F)

Քույր քաղաքներ խմբագրել

Բորնմութի քույր քաղաքներն են[25]՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United Kingdom Census 2011
  2. DBpedia(բազմ․) — 2007.
  3. Collins Dictionary
  4. «KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas» (անգլերեն). Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF) (անգլերեն). BCP Council. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d261345-Reviews-Bournemouth_Beach-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d286490-Reviews-Russell_Cotes_Art_Gallery_Museum-Bournemouth_Dorset_England.html «Russell-Cotes Art Gallery & Museum, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1141218-Reviews-Hengistbury_Head_Beach-Bournemouth_Dorset_England.html «Hengistbury Head Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d8528595-Reviews-Alum_Chine_Beach-Bournemouth_Dorset_England.html «Alum Chine Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  10. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1912399-Reviews-Lower_Gardens-Bournemouth_Dorset_England.html «Lower Gardens, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d215011-Reviews-Oceanarium-Bournemouth_Dorset_England.html «Oceanarium, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d10354398-Reviews-Southbourne_Beach-Bournemouth_Dorset_England.html «Southbourne Beach, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d1418594-Reviews-Bournemouth_International_Centre-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth International Centre, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  14. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d8528586-Reviews-Boscombe_Pier-Bournemouth_Dorset_England.html «Boscombe Pier, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. [www.tripadvisor.ru/Attraction_Review-g186262-d3678664-Reviews-Bournemouth_Pier-Bournemouth_Dorset_England.html «Bournemouth Pier, Борнмут: лучшие советы перед посещением»]. Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  16. «Mean Temperature Annual Average». Met Office. 2010. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. 17,0 17,1 «Hurn Climatic Averages 1991–2020». Met Office. 2021 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. 18,0 18,1 https://www.ogimet.com/cgi-bin/gsynres?lang=en&ind=03862&ano=2014&mes=11&day=31&hora=2&min=0&ndays=31. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. «Mean Annual Rainfall Average». Met Office. 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «1990 temperature». KNMI. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «1963 temperature». KNMI. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «2010 temperature». UKMO. 2010 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  23. «Synop Report - Bournemouth Airport February 2019».
  24. Bournemouth average sea temperature Արխիվացված 6 Հուլիս 2015 Wayback Machine - seatemperature.org
  25. 25,0 25,1 25,2 «Dorset Twinning Association List». The Dorset Twinning Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  26. «Netanya – Twin Cities». Netanya Municipality. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  27. «Partnerstädte der Stadt Luzern». Stadt Luzern (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Andrews, Ian; Henson, Frank (2004). Images of England – Bournemouth. Stroud, Glos: Tempus Publishing Ltd. ISBN 0-7524-3065-3.
  • Ashley, Harry W.; Ashley, Hugh (1990). Bournemouth 1890–1990 (a brief history of Bournemouth over the last 100 years). Bournemouth: Bournemouth Borough Council.
  • Cave, Paul (1986). A History of the Resort of Bournemouth. Southampton: Paul Cave Publications Ltd. ISBN 0-86146-039-1.
  • Edwards, Elizabeth (1981). A History of Bournemouth. Chichester: Phillimore & Co Ltd. ISBN 0-85033-412-8.
  • Emery, Andrew (2008). A History of Bournemouth Seafront. Stroud, Glos: Tempus Publishing Ltd. ISBN 978-0-7524-4717-9.
  • Rawlings, Keith (2005). Just Bournemouth. Wimborne: Dovecote Press. ISBN 1-904349-39-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորնմութ» հոդվածին։