Վիլլա Պարկ
«Վիլլա Պարկ» (անգլ.՝ Villa Park), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի Ասթոն թաղամասում։ 1897 թվականից «Աստոն Վիլլայի» տնային դաշտն է[1]։ Ըստ ՈՒԵՖԱ-ի դասակարգման՝ մարզադաշտն ունի 4-րդ կարգ, այստեղ անց են կացվել Անգլիայի հավաքականի 16 միջազգային հանդիպում՝ բարձր մակարդակով։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1899 թվականին, վերջինը՝ 2005 թվականին։ Վիլլա Պարկը Անգլիայի առաջին մարզադաշտն է, որտեղ միջազգային հանդիպումներ են անց կացվել 3 դար շարունակ։ Վիլլա Պարկը 1999 թվականին հյուրընկալեց Գավաթների գավաթակրի եզրափակիչը, որտեղ հանդես էին գալիս Ռեալ Մայորկան և Լացիոն (1-2)[2]։ Վիլլա Պարկը հյուրընկալել է Անգլիայի ֆուտբոլի գավաթի ավելի շատ կիսաեզրափակիչ, քան մեկ այլ մարզադաշտ՝ ընդհանուր առմամբ այստեղ անց է կացվել 55 հանդիպում։
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Villa Park |
Տեղագրություն | Բիրմինգհեմ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1897 |
Բացված | 1897[1] |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
Սեփականատեր | Աստոն Վիլլա |
Գործաղեկավար | Աստոն Վիլլա |
Տարողություն | 42 682 |
Տնային թիմ | Աստոն Վիլլա |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ[1] |
Կայք | avfc.co.uk/villa-park |
![]() | |
![]() | |
Villa Park Վիքիպահեստում |
1897 թվականին Աստոն Վիլլան տեղափոխվեց Aston Lower Grounds։ Իր պատմության ընթացքում մարզադաշտը բազմիցս վերակառուցվել է և նորացվել։ Ակումբը թույլտվություն ունի մեծացնել Վիլլա Պարկի տարողունակությունը 42 682-ից 50 000։
Նախքան 1914 թվականը հեծանվահրապարակ կար, որտեղ անց էին կացվում հեծանվավազքեր և ատլետիկայի մրցումներ։ Բացի ֆուտբոլային միջոցառումներից մարզադաշտում կազմակերպվում են նաև համերգներ, բոքսի և ռեգբիի մրցումներ։ 2012 թվականին Վիլլա Պարկը հյուրընկալեց Անգլիայի ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումները, քանի որ Ուեմբլի մարզադաշտն այդ ժամանակ զբաղված էր՝ Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում ֆուտբոլի առաջնության կազմակերպմամբ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Villa's plan to rebuild North Stand»։ Express and Star։ մայիսի 14, 2010։ Վերցված է նոյեմբերի 11, 2010
- ↑ Вилла Парк на isocker
- ↑ «Community Shield switched to Villa Park as Wembley hosts Olympics»։ The Daily Telegraph (London)։ մայիսի 18, 2012։ Վերցված է հունիսի 1, 2012
Արտաքին հղումներԽմբագրել
Վիլլա Պարկ Վիքիպահեստում |