Օլիմպիկ (ֆուտբոլային ակումբ, Մարսել)

(Վերահղված է Օլիմպիկ Մարսելից)

«Օլիմպիկ Մարսել» (ֆր.՝ Olympique de Marseille, ɔlɛ̃pik də maʁsɛj, ավելի հաճախ անվանվում է «Մարսել»), ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մարսել քաղաքից։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում՝ Լիգա 1-ում։ Հիմնադրվել է 1899 թվականի օգոստոսի 31-ին և իր պատմության ընթացքում մրցաշրջանների մեծագույն մասն անցկացրել բարձրագույն խմբում։ Առավել շատ տիտղոսներ նվաճած ֆրանսիական ակումբներից է. 9 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1993 թվականին, լինելով առաջինը ֆրանսիական թիմերից, նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ 1994 թվականին մրցակիցներին կաշառելու փորձի պատճառով՝ որպես պատիժ՝ զրկվել է երկրի չեմպիոնի տիտղոսից և ուղարկվել երկրորդ դիվիզիոն։ 2010 թվականին «Օլիմպիկ»-ը կրկին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն. այս անգամ այդ բարձր տիտղոսին արժանացել է իր նախկին խաղացողի՝ Դիդիե Դեշամի գլխավորությամբ[2]։

Օլիմպիկ Մարսել
Ամբողջական անուն Olympique de Marseille
Մականուն(ներ) Les Phocéens, L'OM
Գույներ Սպիտակ, կապույտ
Հիմնադրում 1899
Երկիր  Ֆրանսիա
Մարզադաշտ Ստադ Վելոդրոմ
Տարողունակություն 67,394[1]
Նախագահ Ժակ Հենրի Էյրոդ
Մարզիչ Ռուդի Գարսիա
Կայք
Լիգա Լիգա 1
2016-17 5-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Մարսելցիների «տնային» մրցասպարեզը, որտեղ թիմն իր հանդիպումներն անց է կացնում 1937 թվականից, քաղաքի հարավային մասում գտնվող, 67.394 նստատեղ ունեցող Stade Vélodrome մարզադաշտն է[3]։ Այն համարվում է ամենաշատ հաճախվող մարզադաշտը Ֆրանսիայում. 2018/19 մրցաշրջանում «Օլիմպիկ»-ի «տնային» յուրաքանչյուր խաղին հաճախել է միջին հաշվով 50.361 ֆուտբոլասեր, իսկ դա ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիական ֆուտբոլում[4]։ 2015 թվականին ակումբը եկամուտների €130.5  միլիոն ծավալով 23-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում[5]։

2016 թվականին ակումբի սեփականատեր է դարձել ամերիկացի գործարար, «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլային ակումբի նախկին սեփականատեր Ֆրենկ ՄըքՔորթը[6][7]։ Վերջինս 2021 թվականին ակումբի նախագահ է նշանակել Պաբլո Լոնգորիային[8]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Մարսելի «Օլիմպիկ»-ը 9 անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Սենտ Էտիեն»-ին ու «Պարի Սեն Ժերմեն»-ին, որոնք այդպիսի հաջողության հասել են 10-ական անգամ։ Ընդ որում՝ մարսելցիները չեմպիոնական առաջին կոչումը ձեռք են բերել 1929 թվականին՝ ֆրանսիական ֆուտբոլում պրոֆեսիոնալ մակարդակի ներդրումից առաջ[9]։ Ֆրանսիայի ֆուտբոլային գավաթին մարսելցիները տիրացել են 10 անգամ. դա երկրորդ ցուցանիշն է այդ երկրում[10]։ Մարսելյան թիմը 1972 և 1989 թվականներին կրկնակի նվաճման է հասել՝ դառնալով միաժամանակ և՛երկրի չեմպիոն, և՛ գավաթակիր[11]։ Հիշարժան է հատկապես այն փաստը, որ Մարսելի «Օլիմպիկ»-ը ֆրանսիական միակ ֆուտբոլային ակումբն է, որին հաջողվել է նվաճել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը (1993 թ.)[12]:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություններ խմբագրել

 
Մարսելցի ֆուտբոլիստները տոնում են 2009–10 մրցաշրջանում լիգայի գավաթին տիրանալը
 
Մարսելցի ֆուտբոլիստները տոնում են Trophée des Champions մրցանակին արժանանալը. 2011 թ.
  • Ֆրանսիայի առաջնություն / Լիգա 1[13]
    • Չեմպիոն (9)։ 1936–37, 1947–48, 1970–71, 1971–72, 1988–89, 1989–90, 1990–91, 1991–92, 2009–10
    • Արծաթե մեդալակիր (13)։ 1937–38, 1938–39, 1969–70, 1974–75, 1986–87, 1993–94, 1998–99, 2006–07, 2008–09, 2010–11, 2012–13, 2019–20, 2021–22
  • Լիգա 2
    • Հաղթող (1)։ 1994–95
    • 2-րդ մրցանակակիր (2)։ 1965–66, 1995–96
  • Ֆրանսիայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (10)։ 1923–24, 1925–26, 1926–27, 1934–35, 1937–38, 1942–43, 1968–69, 1971–72, 1975–76, 1988–89
    • Եզրափակիչ խաղի մասնակից (9)։ 1933–34, 1939–40, 1953–54, 1985–86, 1986–87, 1990–91, 2005–06, 2006–07, 2015–16
  • Լիգայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (3)։ 2009–10, 2010–11, 2011–12
  • Trophée des Champions մրցանակ[14]
    • Հաղթող (3)։ 1971, 2010, 2011
    • Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1969, 1972, 2020
  • Coupe Charles Drago/Շառլ Դրագոյի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 1957

Ֆրանսիայի առաջնություններում մրցելույթների վիճակագրությունը՝ սկսած 1950/1951 մրցաշրջանից խմբագրել

Միջազգային մրցումներ խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 1992–93
    • Եզրափակիչ խաղի մասնակից (1)։ 1990–91
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
    • Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1998–99, 2003–04], 2017–18]
  • ՈՒԵՖԱ-ի «Ինտերտոտո» գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 2005

«Ոսկե գնդակ» մրցանակ խմբագրել

Ժան-Պիեռ Պապենը 1991 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի։

Այդ հեղինակավոր մրցանակին այլ ակումբներում խաղալիս արժանացած ևս երկու ֆուտբոլիստ ՝ Ջորջ Վեան և Ֆրանց Բեկենբաուերը, իրենց ավանդն են ներդրել թիմի հաջողություններում. առաջինը 2000–01 մրցաշրջանում խաղացել է «Օլիմպիկ»-ի կազմում, երկրորդը 1990 թվականին վեց ամիս մարզել է թիմը։

Եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակ խմբագրել

Հարավսլավացի (խորվաթ) ֆուտբոլիստ Յոսիպ Սկոբլարը 1971 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, խփելով 44 գոլ՝ արժանացել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։

UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակ խմբագրել

Դիդիե Դրոգբան 2004 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակի։

UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակ խմբագրել

Հետևյալ ֆուտբոլիստները Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում հանդես գալու ժամանակաշրջանում արժանացել են UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակի.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. «Официальный сайт клуба»։ Արխիվացված է օրիգինալից 2001-09-27-ին։ Վերցված է 2018-05-18 
  3. «Velodrome Stadium»։ om.net։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2008-ին։ Վերցված է 13 January 2008 
  4. «Ligue 1 – Saison 2018-2019 : Le bilan complet des affluences»։ 13 June 2019 
  5. «Deloitte Football Money League 2015»։ Deloitte։ 15 January 2015։ Վերցված է 15 January 2015 
  6. «Американский бизнесмен стал новым владельцем "Марселя"»։ championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2017-01-16 
  7. «Новым владельцем ФК "Марсель" стал американский бизнесмен Фрэнк Маккорт»։ Р-Спорт։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-05-ին։ Վերցված է 2017-01-16 
  8. «McCourt to Buy Marseille Soccer Club»։ The Wall Street Journal։ 29 August 2016։ Վերցված է 30 August 2016 
  9. François Mazet and Frédéric Pauron։ «France – List of Champions»։ RSSSF։ Վերցված է 18 February 2009 
  10. François Mazet and Frédéric Pauron։ «France – List of Cup Finals»։ RSSSF։ Վերցված է 18 February 2009 
  11. Stokkermans, Karel։ «Doing the Double: Total Number of Domestic Doubles»։ RSSSF։ Վերցված է 18 February 2009 
  12. «1992/93: French first for Marseille»։ UEFA։ Վերցված է 18 September 2009 
  13. Until 2002, when the Ligue 1 was formed, the top tier of French football was known as Division 1.
  14. The trophy was known as Challenge des Champions until 1995, and as Trophée des Champions ever since.

Գրականություն խմբագրել

  • Pécheral Alain (2007)։ La grande histoire de l'OM։ L'Équipe։ ISBN 978-2-916400-07-5 
  • Agnello Thierry (2008)։ Droit au but : l'histoire de l'Olympique de Marseille։ Hugo Sport։ ISBN 978-2-7556-0183-1 

Արտաքին հղումներ խմբագրել