Google Play (նախկինում հայտնի որպես — Android MarketԱնդրոիդ օպերացիոն համարակարգով սմարթֆոնների հատուկ հավելված, որի միջոցով օգտատերը կարող է ներբեռնել ծրագրեր և խաղեր, լսել երաժշտություն և նույնիսկ դիտել ֆիլմեր Google-ի և այլ ընկերությունների համակարգերով[1]։ Այս ինտերնետ-խանութի ծրագրերի մեծամասնությունը անվճար են, իսկ մասամբ վճարովի (2014 թվականի մայիսից սկսած հնարավորություն է ստեղծվել վճարել PayPal համակարգով)։

Google Play
Изображение логотипа
play.google.com
Տեսակdigital distribution platform?, ծրագրերի խանութ, Փաթեթների կառավարման համակարգ, վկայագրված ծրագրային ապահովում, utility software? և բրենդ
Գրանցումպահանջվում է
ՍեփականատերԳուգլ
ՀեղինակԳուգլ
Բացվածհոկտեմբերի 22, 2008
Փակվածմարտի 6, 2012
Ընթացիկ կարգավիճակգործող
 Google Play Վիքիպահեստում

Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է սարք, որը համապատասխանում է ծրագրի բովանդակության համար պահանջվող ծրագրակազմի և համատեղելիության պահանջներին։ Բովանդակության ու գործառույթների հասանելիությունը տարբերվում է տարբեր երկրներում։ Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր Google հաշիվ։

Հավելվածներ խմբագրել

Google Play հավելվածում դուք կարող եք գտնել օգտակար հավելվածներ։ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Google-ը հայտարարեց, որ ծրագրերի և դիմումների քանակը հասել է 700 000 դիմումների և 25 միլիարդ բեռնումների, չնայած նրան, որ բեռնողների մի մաս ծրագրերը համարում են անորակ[2]։

Հավելվածներ

  • Բիզնես[3]
  • Վիդջեթներ
  • Շարժանկարներ
  • Առողջություն և սպորտ
  • Հատուկ գործիքներ
  • Գրքեր և տեղեկագրություններ
  • Կոմիքսներ[4]
  • Բժշկություն
  • Երաժշտություն[5]
  • Մուլտիմեդիա և վիդեո
  • Նորություններ և ամսագրեր
  • Կրթություն
  • Եղանակ
  • Գնումներ
  • Շրջագայություն
  • Աշխատանք
  • Զվարճանք
  • Կապ
  • Սոցիալական
  • Տրանսպորտ[6]
  • Ֆինանս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Google Play». Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. «Google Play Help». support.google.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  3. «Business - Android Apps on Google Play». play.google.com.
  4. «Comics - Android Apps on Google Play». play.google.com.
  5. «Music - Android Apps on Google Play». play.google.com.
  6. «Auto & Vehicles - Android Apps on Google Play». play.google.com.

Արտաքին հղումներ խմբագրել