Years & Years (Years and Years), բրիտանական եռյակ Լոնդոնից, որը հանդես է գալիս էլեկտրոնային երաժշտության ժանրում։ Խումբը բաղկացած է մենակատար և ստեղնահար Օլլի Ալեքսանդրից (անգլ.՝ Olly Alexander), բասիստ Մայքի Գոլդվորսիից (անգլ.՝ Mikey Goldworthy) և Էմրե Տյուրեկմենից (անգլ.՝ Emre Türkmen), ով նվագում է սինթեզատորի վրա[1]։ Այս խմբի երաժշտությունը նկարագրվում է որպես էլեկտրափոփ, R&B և հաուզ երաժշտության տարրերի խառնուրդ, նրանց վրա գլխավոր ազդեցություն թողել են այնպիսի խմբեր և երաժիշտներ, ինչպիսիք են՝ Flying Lotus-ը, Diplo-ն, Ռադիոհեդը և Ջեյ Փաուլը[2]:

Years & Years
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Ժանրերսինտի փոփ, ինդի փոփ, էլեկտրոնային երաժշտություն
Գործունեություն2010 - ներկա
ԼեյբլPolydor / Interscope
Կայքyearsandyearsofficial.com
Անդամներ
Օլլի Ալեքսանդր
Մայքի Գոլդվորսի
Էմրե Տյուրկմեն
Դիլան Բել (կենդանի կատարումներ)
Նախկին անդամներ
Նոել Լիման
Օլիվյե Սուբրիա
 Years & Years Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Խումբը ձևավորվել է 2010 թվականին, Գոլդվորսիի՝ Ավստրալիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց և Տյուրեկմենի հետ համացանցով ծանոթանալուց հետո[3]։ Շուտով տղաներին միացավ Ալեքսանդրը, որպես գլխավոր վոկալիստ այն բանից հետո, երբ Գոլդվոսին լսեց, թե ինչպես է նա երգում[4]։ Ի սկզբանե խումբը բաղկացած էր հինգ անդամից, Նեոլա Լիմենը (անգլ.՝ Noel Leeman) և Օլիվյե Սյուբրիան (անգլ.՝ Olivier Subria)[5] ներառյալ։ Լիմանը լքել է խումբը 2013 թվականին[6]։

2012 - ներկա։ Communion խմբագրել

 
Years & Years խումբը հանդես են գալիս Tauron Nowa Muzyka[pl] փառատոնին (Կատովիցե, Լեհաստան)

Առաջանաելույթային սինգլը՝ «I Wish I Knew» թողարկվել է 2012 թվականի հուլիսին, Good Bait լեյբլի հովանավորությամբ, այն ժամանակ խումբը բաղկացած էր հինգ անդամից[7]։ 2013 թվականին նրանք պայմանագիր են ստորագրում ֆրանսիական Kitsuné լեյբլի հետ, արդեն որպես եռյակ և 2013 թվականի սեպտեմբերին թողարկում երկրորդ սինգլը՝ «Traps»[8]: Նրանց երրորդ «Real» սինգլը թողարկվել է այն նույն լեյբլի հովանավորությամբ 2014 թվականի փետրվարին, որի տեսահոլովակում նկարահանվել է դերասան Բեն Ուիշոուն, ով մասնակցել է Peter and Alice պիեսին, Օլլի Ալեքսանդրի հետ միասին, ինչպես նաև Նեյտան Ստյուարտ Ջարեթը՝ «Անպիտանները» հեռուստասերիալից[2]։

2014 թվականին խումբը պայմանագիր է ստորագրել Polydor Records-ի հետ և թողարկել չորրորդ սինգլը՝ «Take Shelter»: Մինի-ալբոմը հասել է առաջին տեղին, iTunes-ի UK Singles Electronic Chart-ում[9]։ 2014 թվականի դեկտեմբերին թողարկվել է խմբի հինգերորդ «Desire» սինգլը, որը հասել է քսաներկուերորդ տեղը UK Singles Chart-ում[10]։ 2015 թվականի հունվարին, նրանց վեցերորդ «King» սինգլը, ներկայացվել է BBC Radio 1-ում և Զեյն Լոուի կողմից ընտրվել է օրվա Hottest Record[11]: 2015 թվականի մարտին, սինգլը բարձրացել է առաջին տեղը Official UK Chartկ-ում։

2015 թվականի հոււնվարին Years & Years-ը ստացել է BBC-ի Sound of 2015 մրցանակը[12]։ Years & Years նաև առաջադրվել է Critics Choice Award մրցանակին, Brit Awards 2015-ում[13]։

2015 թվականի մարտի 15-ին, Years & Years-ը ակնարկել է Communion ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10-ին, Polydor լեյբլի հովանավորությամբ[14]։

Անդամներ խմբագրել

  • Օլլի Ալքեսանդր (անգլ.՝ Olly Alexander) — վոկալ, ստեղնաշարային գործիքներ
  • Մայքի Գոլդվորսի (անգլ.՝ Mikey Goldworthy) — սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, բաս-կիթառ, ակուստիկ բաս-կիթառ
  • Էմրե Տյուրկմեն (անգլ.՝ Emre Türkmen) — սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, բիթ սեպլեր, սեմպլինգ, սեկվենսոր, լեփտոփ, ակուստիկ կիթառ
  • Դիլան Բել (անգլ.՝ Dylan Bell) — թմբկահար (կենդանի կատարումներ)[15]

Սկավառակագրություն խմբագրել

  • Communion[en] (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Years & Years». Last.fm. 2014 թ․ հոկտեմբերի 28.
  2. 2,0 2,1 Baggs, Michael (2014 թ․ մայիսի 20). «Years & Years talk tours, 'Real' success, their mums and more». Gigwise.
  3. O'Brien, George (2014 թ․ փետրվարի 20). «Introducing Years & Years». The Line Of Best Fit.
  4. Rudick, Clarke (2014 թ․ ապրիլի 9). «Real Talk with Tears & Years». Opening Ceremony. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Years & Years». Indie Shuffle. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  6. «Years & Years Live At Rescue Rooms». Rescue Rooms. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  7. «Years & Years – I Wish I Knew». The Music Ninja. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  8. Cragg, George (2013 թ․ օգոստոսի 7). «Years & Years – Traps: New music». The Guardian.
  9. Etheart, Zac. «Passing time with Years & Years». Interview.
  10. «YEARS & YEARS». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  11. «Years & Years - King». Radio 1. BBC. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  12. Youngs, Ian (2015 թ․ հունվարի 9). «BBC News - Years & Years top BBC Sound Of 2015 list». Bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  13. Singh, Anita (2015 թ․ հունվարի 15). «Brit Awards nominations list 2015: year of the male». Telegraph. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  14. «Years & Years on Twitter: OK you can now pre-order our debut album Communion out 22-06-15». Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Vevo Polska on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Years & Years» հոդվածին։