Ջենարո Գատուզո
Ջենարո Իվան Գատուզո (իտալ.՝ Gennaro Ivan Gattuso, հունվարի 9, 1978[1][2], Կորիլիանո Կալաբրո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Աշխարհի 2006 թվականի առաջնության հաղթող Իտալիայի հավաքականի կազմում։ 1999 թվականից հանդես է եկել «Միլանում», որի հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։
Ջենարո Գատուզո իտալ.՝ Gennaro Gattuso | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||
Մականուն | Պիտբուլ, Ռինո, Քաջ Սիրտ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1978[1][2] (46 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորիլիանո Կալաբրո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
[3] և | |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԽաղացողի կարիերա
խմբագրելԳատուզոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իտալական «Պերուջայում», որի կազմում նորամուտը նշել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Սերիա Ա-ի շրջանակներում կայացած «Բոլոնիայի» դեմ խաղում։
Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում Գատուզոն մասնակցել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությանը։ Երիտասարդական ակումբների շարքում 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է։
1997 թվականի հուլիսին տեղափոխվեց շոտլանդական «Ռեյնջերս», որտեղ արժանացավ երկրպագուների հիացմունքը, իսկ նրա «ուլտրա-ագրեսիվ» տեխնիկան մեղմացավ մարզումների և Վոլտեր Սմիթի ազդեցությամբ, ով միաժամանակ նաև «Ռեյնջերսի» մարզիչն էր։ Հետագայում Ջենարոն նրան նկարագրում էր որպես իր 2-րդ հայր։ Մարզչական պաշտոնում Սմիթի հաջորդը՝ Դիկ Ադվոկատը, թիմում Գատուզոյի համար տեղ չգտավ, ինչի արդյունքում 1998 թվականի հոկտեմբերին նա վաճառվեց «Սալերնիտանա» իտալական ակումբին։
Սերիա Ա-ի 1998/99 մրցաշրջանում Գատուզոն այդ թիմի կազմում անցկացրեց 25 խաղ։
10 ամիս անց 8 միլիոն եվրոյի դիմաց Գատուզոն տեղափոխվեց «Միլան»։ Առաջին անգամ «Միլանի» կազմում խաղացել է 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։ Առաջին մրցաշրջանում անցկացրեց 22 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջաններում նա խաղաց համապատասխանաբար 24 և 32 խաղ։ 2009 թվականի օգոստոսի 22-ին Գատուզոն «Միլանի» կազմում խաղաց իր 400-րդ խաղը։
Իտալիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի փետրվարին Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Մասնակցել է 2000 թվականի ամառային խաղերին, ինչպես նաև 2002-2010 թվականների ընթացքում կայացած բոլոր աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ 2006 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Ջենարոն հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր։ Նա խաղացել է առաջնության 7 խաղերից 6-ում[4][5]։ Ֆրանսիայի դեմ եզրափակչում խաղադաշտում անց է կացրել 120 րոպե, բայց հետխաղյա 11 մետրանոցաշարի ժամանակ չի խփել։ Առաջնության արդյունքներով Գատուզոն ընդգրկվել է առաջնության 23 աստղերի հավաքականի մեջ։
Իտալիայի հավաքականի կազմում միակ գնդակը Ջենարոն խփել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրինում՝ Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:0)։ 2010 թվականի աշխարհի առաջնության նախօրեին հայտարարեց, որ որոշել է առաջնությունից հետո ավարտել ելույթները հավաքականի կազմում[6]։
2012 թվականի մայիսի 13-ին «Միլանի» մարզաշապիկով խաղաց վերջին խաղը։ Ամբողջ 90 րոպեն խաղաց ավագի թևկապով։ Իր 8 համարը «Միլանում» կտակեց Անտոնիո Նոչերինոյին, ով խաղում է նույն դիրքում։
2012 թվականի հունիսի 15-ին համացանցում հայտնվեց տեղեկություն, որ «Միլանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել շվեյցարական «Սյոն»։ Տեղեկությունը հաստատվեց, և մի քանի օր հետո Գատուզոյի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց։ Ինչպես հետո խաղացողն անձամբ ասաց.
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ Սյոնին մրցակցել և հաղթել Բազելին չեմպիոնական տիտղոսի համար։ Ես հավաստիացրեցի կառավարությանը, որ թիմը կստանա աշխատասեր մարտիկ՝ հանձին ինձ»։ |
Զբաղեցրեց խաղացող մարզչի պարտականությունը, բայց 2013 թվականի մայիսի 13-ին անբավարար արդյունքների պատճառով թողեց մարզչի պաշտոնը, չնայած մնաց «Սյոնի» խաղացող։
Մարզչական կարիերա
խմբագրել2013 թվականի հունիսի 4-ին «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարեց, որ Ջուզեպե Սաննինոյի հետ պայմանագրի բոլոր հարցերը կարգավորելուց հետո Ջենարո Գատուզոն կդառնա իր թիմի գլխավոր մարզիչը[7]։
2014 թվականի հունիսի 5-ին Գատուզոն գլխավորեց հունական «ՕՖԻ»-ն՝ կնքելով 1 տարվա պայմանագիր[8].
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Այլք | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պերուջա ՖԱ | 1995-96 | 2 | 0 | - | - | - | - | - | - | 2 | 0 |
1996-97 | 8 | 0 | - | - | - | - | - | - | 8 | 0 | |
Ընդամենը | 10 | 0 | — | — | — | — | — | — | 10 | 0 | |
Ռեյնջերս | 1997-98 | 29 | 3 | 9 | 0 | 2 | 1 | - | - | 40 | 4 |
1998-99 | 5 | 0 | 1 | 0 | 5 | 1 | - | - | 11 | 1 | |
Ընդամենը | 34 | 3 | 10 | 0 | 7 | 2 | — | — | 51 | 5 | |
Սալերնիտանա | 1998-99 | 25 | 0 | - | - | - | - | - | - | 25 | 0 |
Ընդամենը | 25 | 0 | — | — | — | — | — | — | 25 | 0 | |
Միլան ՖԱ | 1999-00 | 22 | 1 | 1 | 0 | 5 | 0 | - | - | 28 | 1 |
2000-01 | 24 | 0 | 2 | 0 | 10 | 0 | - | - | 36 | 0 | |
2001-02 | 32 | 0 | 5 | 0 | 10 | 0 | - | - | 47 | 0 | |
2002-03 | 25 | 0 | 3 | 0 | 14 | 0 | - | - | 42 | 0 | |
2003-04 | 33 | 1 | 2 | 0 | 8 | 1 | 2 | 0 | 45 | 2 | |
2004-05 | 32 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 46 | 0 | |
2005-06 | 35 | 3 | 3 | 0 | 11 | 0 | - | - | 49 | 3 | |
2006-07 | 30 | 1 | 4 | 0 | 13 | 0 | - | - | 47 | 1 | |
2007-08 | 31 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 2 | 0 | 43 | 1 | |
2008-09 | 12 | 0 | - | - | 4 | 1 | - | - | 16 | 1 | |
2009-10 | 22 | 0 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 24 | 0 | |
2010-11 | 31 | 2 | 2 | 0 | 5 | 0 | - | - | 38 | 2 | |
2011-12 | 6 | 0 | - | - | - | - | 1 | 0 | 7 | 0 | |
Ընդամենը | 335 | 9 | 26 | 0 | 101 | 2 | 6 | 0 | 468 | 11 | |
Սյոն | 2012-13 | 27 | 1 | 5 | 0 | - | - | - | - | 32 | 1 |
Ընդամենը | 27 | 1 | 5 | 0 | — | — | — | — | 32 | 1 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 431 | 13 | 41 | 0 | 108 | 4 | 6 | 0 | 586 | 17 |
Հավաքականում
խմբագրելՀավաքական | Մրցաշրջան | ||
---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | ||
Իտալիա | |||
2000 | 6 | 1 | |
2001 | 3 | 0 | |
2002 | 10 | 0 | |
2003 | 4 | 0 | |
2004 | 9 | 0 | |
2005 | 8 | 0 | |
2006 | 10 | 0 | |
2007 | 6 | 0 | |
2008 | 9 | 0 | |
2009 | 5 | 0 | |
2010 | 3 | 0 | |
Ընդամենը | 73 | 1 |
Մարզչական կարիերա
խմբագրելԹիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի վերջը | Խ | Հ | Ո | Պ | В% |
---|---|---|---|---|---|---|---|---|
Սյոն | Շվեյցարիա | 15.06.12 | 13.05.13 | 36 | 12 | 7 | 17 | 33.33 |
Պալերմո | Իտալիա | 15.05.13 | 03.06.14 | 42 | 25 | 11 | 6 | 54.34 |
ՕՖԻ | Հունաստան | 05.06.14 | 12.11.14 | 24 | 7 | 2 | 15 | 29.16 |
- Սերիա Ա-ի չեմպիոն (2). 2003/04, 2010/11
- Իտալիայի Գավաթի մրցանակակիր (1). 2003
- Իտալիայի Սուպերգավաթի մրցանակակիր (2). 2004, 2011
- Չեմպիոնների Լիգայի խաղթող (2). 2003, 2007
- ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցանակակիր. 2003, 2007
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2). 2007
- Արդյունք։ 10 տիտղոս
Գաետանո Շիրեայի մրցանակ (2012)
- Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն (1). 2000
- 2006 թվականի աշխարհի չեմպիոն (1). 2006
- Արդյունք։ 2 տիտղոս
Անձնական կյանք
խմբագրելԳատուզոն ամուսնացած է իր հին ընկերուհի Մոնիկայի հետ, ով ծնվել է Շոտլանդիայում, բայց ունի իտալական արմատներ։ Նրա հետ Գատուզոն ծանոթացել է այն ժամանակ, երբ խաղում էր «Ռեյնջերսում»։ Ջենարոն և Մոնիկան ունեն 1 աղջիկ՝ Գաբրիելան, և 1 տղա՝ Ֆրանչեսկոն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198596
- ↑ «Гаттузо пропустит матч с Ганой». «Советский спорт». 8 июня 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Гаттузо и Дзамбротта не сыграют с Ганой». «Спорт-Экспресс». 7 июня 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Гаттузо уйдёт из сборной Италии после ЧМ-2010». sportbox.ru. 12 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Гаттузо станет новым главным тренером футбольного клуба «Палермо»
- ↑ Гаттузо возглавил греческий ОФИ
Արտաքին հղումներ
խմբագրել- Արդյունքները Чемпионат.ру կայքում Արխիվացված 2007-07-09 Wayback Machine
- Խաղացողի ելույթների վիճակագրությունը (անգլ.)
- Կենսագրությունը և ելույթների վիճակագրությունը
- Գատուզոյի մասին նորություններ sportbox.ru-ում Արխիվացված 2011-02-22 Wayback Machine
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենարո Գատուզո» հոդվածին։ |