Բացել գլխավոր ցանկը
Microsoft-Xbox-One-Console-Set-wKinect.jpg

Xbox one, թվով երրորդ խաղային հարթակն է ստեղծված Մայքրոսոֆթ ընկերության կողմից։ Թողարկվել է 2013 թվականի մայիսի 23-ին։ Խաղային հարթակի առաջին վաճառքը սկսեց ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ Իտալիայում և Իսպանիայում 2013 թվականի նոյեմբերի 22-ին։ Արժեքը կազմում է ԱՄՆ-ում 499$, Եվրոպայում 499€, իսկ Մեծ Բրիտանիայում 429£։

ԽոսակցություններԽմբագրել

Խոսակցությունները սկսվեցին 2008 թվականին, երբ Մայքրոսոֆթը սկսեց որոնել նոր մենեջեր հաջորդ սերնդի խաղային հարթակի համար[1]։ Մինչ պաշտոնապես կհայտարարվեր խաղային հարթակի իրական անունը կրում էր «Դուրանգո»[2] կեղծանունը։ Նույնիսկ վարկած կար ըստ մի շարք հայտնի թերթեիր կողմից՝ մասնավորապես «Ֆորբես»-ի[3], որ այն հավանականությամբ կկրի Xbox Infinity անունը։

Արտաքին տեսքԽմբագրել

Այս անգամ նոր սերդնի խաղային հարթակը ավելի պարզ տեսք ուներ՝ սև գույն իսկ լոգոտիպը սպիտակ գույնի (նախորդ հարթակների վրա լոգոտիպը լուսավորված էր կանաչ գույնով), հարթակը պատված է կիսովչափ փայլուն մոխրագույն և ալեխառն սև երանգներով։ Որպեսզի օգտվողը համոզվի, որ հարթակը միացել է լոգոտիպը պետք է լուսավորվի։

Սարքավորման տվյալններըԽմբագրել

Տեխնիկական տվյալներԽմբագրել
  • Պրոցեսոր՝ կենտրոնական 8-միջուկային x86-x64 APU պրոցեսոր, 1,75 ԳՀց[4][5] (2 հատ)
  • Գրաֆիկական պրոցեսոր՝ AMD Radeon GPU` APU կազմի մեջ, հիմնված է AGCN-ճարտարապետության վրա 12 մշակողղական մոդուլներով որոնք զինված են 768 մոդուլներով D3D 11.2 @ 1,31 TFLOPS[6]
  • ՕՀՀ(RAM)` ունի 2 տեսակի հիշողություն DRAM և ESRAM: DRAM-ի ծավալը 8 Գբ (2133 ՄՀց)է բայց օգտագործվում է միայն 5-ը, իսկմնացացծ 3-ը օպերատիվ համակարգի պահանջների բավարարման համար է։ESRAM-ի ծավալը 32 Մբ է։ Տվյալների ծավալային փոխանակման արագությունը կազմում է ESRAM 192 Գբ/վրկ., DDR3 - 68,3 Գբ/վրկ[7]
  • Կոշտ սկավառակը՝ 500 Գբ, կոշտ սկավառակը հնարավոր չէ փոխել, սկայան կարելի է ավելացնել արտաքին կոշտ սկավառակ
  • Blu-Ray, DVD և CD հնարավորություն
  • Կառավարել հնարավոր է Kinect 2.0 համակարգով, այս անգամ նախրոդ սերնդի VGA օպտիկական խցիկը փոխարինվել է բարձր օպտիկական խցիկով - 1080 պիքսել։ Ունի նաև դեմքը ճանաչելու հնարավորություն։ Ինֆրակարմիր տվիչներով հնարավորություն է ստեղծվում նկարել մթության մեջ և պատկերի որակը բարձրացնել։ Տեղեկատվության ծավալային փոխանակությունը կազմում է 2 Գբ/վրկ։
  • Ունի 3 USB 3.0 և 2 HDMI մուտքի ելքի տեղ
  • Առանց ինտերնետին միանալու հնարավոր է օգտագործել 24-ժամ առանց տարածքային սհամանափակման և առանց մշտական մուտքի ապահովում օգտատերի հետ պահանջի, սակայն այլ սահմանափակ հնարավորություններով
Ձայն և ՎիդեոԽմբագրել

4K վիդեո չափ և 7.1 ձայնի հնարավորություն, Xbox One-ը չունի ելք դեպի կոմպոզիտային և կոմպետենտային վիդեո համակարգ

ՀնարավորություններրըԽմբագրել

Թվային ինտերֆեյսԽմբագրել

Xbox One-ը ձեզ հնարավորություն կտա օգտվել հավելվածներից (Skype, Internet Explorer և այլն.) որոնք տեղ են գտել էկրանի կողքերում։ HDMI-ով հնարավոր կլինի Xbox One-ը վերածել հեռուստահարթակի, ինչնել իր հերտին հնարավորություն կտա դիտել հեռուստացույց հարթակի միջոցով։

ԳեյմփադԽմբագրել

Ներկայացվել է նոխորդ Xbox 360 հարթակի կատարելգործված տեսակը, որը հնառավորություն է տալիս ավելի արագ արձագանքել մոտ 15 % խաղացողի հրահանգներին, կատարվել է մոտ 40 տեխնիկական փոփոխություններ, հնարավորություն կա Wi-Fi Direct, միացնել այլ հավաքակազմ։ Ըստ հեղինակների նոր գեյմփադը կաշխատի 10 տարի։

ԽաղերԽմբագրել

Հատուկ խաղերԽմբագրել
  • Crimson Dragon
  • D4
  • Dead Rising 3
  • Fable Legends
  • Fighter Within
  • Forza Motorsport 5
  • Halo
  • Killer Instinct
  • Kinect Sports Rivals
  • Minecraft։ Xbox One Edition
  • Powerstar Golf
  • Quantum Break
  • Ryse։ Son of Rome
  • Sunset Overdrive

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Patrick Garratt (11 сентября 2008 года)։ «Microsoft hiring for the “next generation of gaming platforms”»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 12 апреля 2012 
  2. Andrew Goldfarb (2012-02-28)։ «Report: Next Xbox Codenamed 'Durango'»։ IGN։ Վերցված է 2013-05-21 
  3. Hickey Matt։ «The New Xbox: Touch Controllers and Named "Infinity"?»։ Forbes։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07 
  4. «Частота процессора Xbox One увеличена до 1,75 ГГц»։ 3D News։ 2 сентября 2013։ Վերցված է 2 октября 2013 
  5. Cunningham Andrew։ «Xbox One gets a CPU speed boost to go with its faster GPU»։ ArsTechnica։ Վերցված է սեպտեմբերի 4, 2013 
  6. «The Xbox One: Hardware Analysis & Comparison to PlayStation 4»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  7. «Xbox One's 8 GB RAM is DDR3»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին 

Արտաքին հղումներԽմբագրել