Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական
Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Պերուն ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Թիմը հսկվում է Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը անդամակցում է ԿՈՆՄԵԲՈԼ-ին և ՖԻՖԱ-ին։
Մականուն | Los Cafeteros | ||
---|---|---|---|
Միություն | Պերուի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
Կոնֆեդերացիա | ԿՈՆՄԵԲՈԼ | ||
Գլխավոր մարզիչ | Սերխիո Մարկարյան | ||
Թիմի ավագ | Paolo Guerrero? | ||
ՖԻՖԱ կոդ | PER | ||
Ամենաբարձր դիրք | 25 (հուլիս 2011) | ||
Ամենացածր դիրք | 91 (սեպտեմբեր 2009) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Պերու 0 – 4 Ուրուգվայ (Լիմա, Պերու; Նոյեմբեր 1, 1927) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Պերու 9 – 1 Էկվադոր (Բոգոտա, Կոլումբիա; Օգոստոս 11, 1938) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Բրազիլիա 7 – 0 Պերու (Սանտա Կրուս դե լա Սիերա, Բոլիվիա; Հունիս 26, 1997) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 4 (Առաջինը՝ 1930) | ||
Ամենալավ արդյունք | 1/4 եզրաջակիչ (1970, 1978) | ||
Ամերիկայի գավաթ | |||
Մասնակցություն | 34 (Առաջինը՝ 1927) | ||
Ամենալավ արդյունք | Չեմպիոն (1939, 1975) | ||
Կայք | fpf.org.pe/seleccion-mayor/ | ||
Peru national association football team Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՊերուի հավաքականի պատմության ընթացքում նրա կազմում հանդես են եկել այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Տեոդորո Ֆեռնանդեսը, Տեոֆիլո Կուբիլյասը, Էկտոր Չումպիտասը, Սեսար Կուետոն, Նոլբերտո Սոլանոն, Կլաուդիո Պիսարոն, Պաոլո Գերերոն և այլք։ Պերուական ֆուտբոլի ոսկե ժամանակաշրջան են հանդիսանում 1970-ական թվականները, երբ երկրի հավաքականը, համալրված Տեոֆիլո Կուբիլյասի, Ուգո Սոտիլի, Էկտոր Չումպիտասի և Սեսար Կուետոյի նման ֆուտբոլիստներով, երկու անգամ ընդգրկվեց աշխարհի առաջնության լավագույն ութ թիմերի շարքում, իսկ 1975 թ. հաղթեց Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Տիտղոսներ և նվաճումներ
խմբագրել- Ամերիկայի գավաթի չեմպիոն՝ 2 անգամ (1939, 1975)
- Ամերիկայի գավաթում երրորդ տեղ՝ 5 անգամ (1927, 1935, 1949, 1955, 2011)
- Բոլիվարյան խաղերի չեմպիոն՝ 6 անգամ (1938, 1947/1948, 1961,1973, 1985, 2001)՝ ռեկորդ
- Աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ՝ 2 անգամ (1970, 1978)
Հավաքականում անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիրներ
խմբագրել- Ռոբերտո Պալասիոս (1992-2009) - 127 հանդիպում, 19 գոլ
- Էկտոր Չումպիտաս (1965-1981) - 105 հանդիպում, 3 գոլ
- Խորխե Սոտո (1992-2005) - 101 հանդիպում, 9 գոլ
Լավագույն ռմբարկուներ
խմբագրել- Տեոֆիլո Կուբիլյաս (1968-1982) - 26 գոլ, 81 հանդիպում
- Տեոդորո Ֆեռնանդես (1935-1947) - 24 գոլ, 32 հանդիպում
- Նոլբերտո Սոլանո (1994-2009) - 20 գոլ, 95 հանդիպում
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |