PlayStation Store (PS Store), Sony ընկերության թվային դիստրբուտի համար նախատեսված ծառայություն ՝ PlayStation 3, PlayStation 4, PlayStation 5, PlayStation Portable և PlayStation Vita խաղային համակարգերի համար[1]։ Խանութում առկա է տարատեսակ վճարովի և անվճար ծառայություններ՝ խաղերի ամբողջական տարբերակներ, խաղերի դեմո տարբերակներ, թեմաներ, ֆիլմեր և այլն։ Խանութ հնարավոր է մտնել XMB-ի միջոցով, PlayStation Network-ի ցանկից PlayStation 3 և PlayStation Portable համակարգերի համար, այն դեպքում երբ համակարգերը միացված են համցանցին։ PSP-ին կարելի հասանելիություն ստանալ նաև PS3-ի հեռակա (Remote Play)-ի միջոցով, կամ համակարգչից Media Go հավելվածով։ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին տվյալներով PlayStation Store-ից կատարվել էր ավելի քան 600 միլլիոն ներբեռնում[2]։

Изображение логотипа
ՏեսակԱռցանց խանութ և video game distribution platform?
ՀեղինակSony Interactive Entertainment
Լույս տեսավ՝նոյեմբերի 11, 2006
ՊլատֆորմPlayStation 3
PlayStation 4
PlayStation Portable
PlayStation Vita
դիտարկիչ
PlayStation App
PlayStation 5
Կայքstore.playstation.com

PlayStation Store-ում վճարում կատարելու համար կարելի է օգտագործել բանկային քարտեր կամ PlayStation Network-ի քարտ[3]։ PlayStation Store-ի բովանդակությունը թարմացվում է շաբաթը մեկ անգամ՝ թարմացվում են ամբողջական և դեմո խաղերը, խաղերի գովազդները, ֆիլմերը, թեմաները և այլն։

Մինչև 2010 թվականի մայիսը Sony ընկերությունը թարմացնում էր չորեքշաբթի օրերին, սակայն այս օրը փոխարինվեց երեքշաբթիով, ինչը կապված է Microsoft-ի հետ ունեցած դիմակայության հետ[4]։

2011 թվականի հուլիսին հայտնվեց տեղեկություն, որ ընկերությունը պատարտվում է PlayStation Store-ի դիզային փոփոխության[5]։

2012 թվականի հոկտմբերի 17-ի եվրոպական տարբերակի արտաքին տեսքը փոխվեց[6]։ Իսկ ԱՄՆ-ի համար նախատեսված տարբերակի արտաքին տեսքը փոփոխվեց 2012 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նոր տարբերակում որոնումը դարձել է ավելի հեշտ, բարելավել է գլխավոր մեյուի տարանջատումը։ Որոնումը սկսել է աջակտել հապավումների բազան, այսինքն որոնելով «M» տառը, այն ցույց է տալիս բոլոր խաղերը, որոնք սկսում են այդ տառով, սակայն եթե ավելցավում է համակարգը ցույց է տալիս բոլոր խաղերը, որոնք սկսում են «MO»-յով, այդպես այնքան ժամանակ մինչև օգտատերը գտնում է իր ցանկացած խաղը։

2013 թվականի նոյեմբերին PlayStation Store-ում վճարման տարբերաների շարքին ավելացավ նաև PayPal համակարգը[7]։

PlayStation 5-ի համար նախատեսված տարբերակը թողարկվեց 2020 թվականի նոյեմբերի 12-ին համակարգի հետ միասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PS3 sells out at launch». BBC. 2006 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. «TGS 2009: Keynote Address». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին.
  3. «PlayStation Network Cards». PlayStation. Sony Computer Entertainment. 2012 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Matthew Kato (2010 թ․ ապրիլի 19). «Sony Leapfrogs Microsoft With PSN Updates». Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  5. Johnny Cullen (2011 թ․ հուլիսի 5). «Report – Sony "quietly testing" new PSN redesign». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  6. Karmali, Luke (2012 թ․ հոկտեմբերի 11). «Sony Unveils Redesigned PlayStation Store». IGN. Ziff Davis, LLC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Danny Cowan (2013 թ․ նոյեմբերի 1). «PlayStation Store now supports PayPal funding on PS3». Joystiq. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.