Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (ԵԱՏՄ ՄՕ), օրենսդրական նորմատիվ իրավական ակտ, որը կարգավորում է Եվրասիական տնտեսական միության (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները։ Օրենսգիրքը 2017 թվականի ապրիլի 11-ին Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի հավելվածն է, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից[2] և փոխարինել Մաքսային միության մաքսային օրենսգրքին[3]։ Օրենսգիրքը նախատեսված է մի շարք մաքսային գործընթացների ավտոմատացման, արագացման և պարզեցման համար[4]։

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի №1 հավելված
Տարածքային իրավասությունԵԱՏՄ
Ընդունող մարմինԵԱՏՄ
Ընդունման ամսաթիվապրիլի 21, 2017
Գործում էհունվարի 1, 2018[1]
ԿայքՄիջազգային պայմանագիր

2017 թվականի ապրիլի 11-ի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարում է գործել 2009-ի նոյեմբերի 27-ին կնքված Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև մաքսային իրավական հարաբերությունները կարգավորող և Մաքսային միության փուլում կնքված մի շարք միջազգային համաձայնագրերը[3]։

Վավերացում խմբագրել

Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր հինգ երկրները վավերացնում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում են ուղարկում ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար[3]։

Վավերացումն ըստ երկրների ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին[5][6].

  •   Բելառուս - վավերացվել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին[7]։
  •   Ռուսաստան - վավերացվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ի № 317-FZ դաշնային օրենքով[8][9] (Դաշնային մաքսային ծառայությանը մոտ վեց ամիս կպահանջվի ակտերի ընդունման համար[10]):
  •   Ղազախստան - հաստատվել է Ազգային ժողովի կողմից 2017 թվականի նոյեմբերի 30-ին[11]։ 
  •   Հայաստան - վավերացվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին[12]։ 
  •   Ղրղզստան - վավերացվել է Գերագույն խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 27-ին[13], վավերացման օրենքը Նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին[6][14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Договор о Таможенном кодексе Евразийского экономического союза — Викитека». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Таможенный кодекс ЕАЭС вступил в силу». Евразийская экономическая комиссия. 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ է մտել. ո՞ւմ խնդիրները այն կհեշտացնի». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Бизнес оценил новый Таможенный кодекс ЕАЭС и нашел в нем недостатки». Российская Газета. 27.10.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  5. «Новый Таможенный кодекс ЕАЭС вступит в силу с 1 января 2018 года». Евразийская экономическая комиссия. 14.11.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 «Таможенный кодекс ЕАЭС ратифицирован всеми странами Союза». Евразийская экономическая комиссия. 30.12.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  7. «Парламент Беларуси ратифицировал Таможенный кодекс ЕАЭС». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «14.11.2017 № 317-ФЗ». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Путин подписал закон о ратификации договора о Таможенном кодексе ЕАЭС — РИА Новости, 14.11.2017». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Таможенный кодекс ЕАЭС вписывают в закон — Газета Коммерсантъ № 200 (6194) от 26.10.2017». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Сенат Казахстана ратифицировал новый Таможенный кодекс ЕАЭС — ИА REGNUM». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Парламент Армении ратифицировал договор о Таможенном кодексе ЕАЭС». РИА Новости. 6.12.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. «Парламент Кыргызстана ратифицировал Таможенный кодекс ЕАЭС «Власть» www.24.kg — КЫРГЫЗСТАН». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  14. «Жогорку Кенеш рассмотрит новый Таможенный кодекс ЕАЭС». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «Новый Таможенный кодекс ЕАЭС должны рассмотреть депутаты Жогорку Кенеша». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել