Երկուշաբթի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկուշաբթին շաբաթվա երկրորդ օրն է։ Անունը բաղկացած է երկու բառերից՝ «երկու» և «շաբաթ», նշանակելով որ այս օրն շաբաթվա երկրորդ օրն է։ Այնուամենայնիվ, ըստ Միջազգային Ստանդատրային Կազմակերպության ISO 8601 ստանդարտի՝ շաբաթվա առաջին օրն է:
Որպես կրճատ գործածվող ձևն է՝ Եկշ։ Հանդիպում է նաև 2շբ ձևը։ Անգլերենում՝ Mon։
Անունն այլ լեզուներում
խմբագրելՇաբաթվա օրերը հաստատվել են հռոմեական ժամանակաշրջանում հունարենում և լատիներենում, երկուշաբթիի դեպքում:
Հայերենից բացի, երկուշաբթի բառը նույն իմաստով գործածվում է նաև վրացերենում և պարսկերենում՝ ἡμέρᾱ Σελήνης, diēs Lūnae (Լուսնի օր):
Շատ լեզուներ օգտագործում են փոխառված տերմիններ ուրիշ լեզուներից: Անգլերեն Monday գոյականը ծագել է monedæi բառից 1200-ական թվականներից առաջ, որն էլ իր հերթին զարգացել է Հին անգլերենի (մոտ 1000 թ․) mōnandæg և mōndæg (բառացի «լուսնի օր») , որն էլ համարժեքներ ունի հին ֆրիսերեն mōnadeig, միջին ցածր գերմաներեն և միջին հոլլանդերեն mānendag, mānendach, հին բարձր գերմաներեն mānetag (ներկայիս գերմաներեն Montag) և հին սկանդինավերեն mánadagr շվեդերեն և նորվեգերեն nynorsk måndag,իսլանդերեն mánudagur. դանիերեն bokmål mandag): Ճապոներենը և կորեերենը նույնպես կիսում են հին չինարեն '月曜日' բառը (Հիրագանա:げつようび, Հանգեուլ :월요일) , որը թարգմանաբար նշանակում է «լուսնի օր»: Շատ հինդու-արիական լեզուներում բառը Somavāra կամ Chandravāra է:[1]
Հին հռոմեացիների ժամանակներում երկուշաբթին նվիրված էր Լուսնին։ Դրան համապատասխան՝ եվրոպական շատ լեզուներում երկուշաբթիին ասում են «լուսնի օր»՝
անգլերեն՝ Monday գերմաներեն՝ Montag դանիերեն՝ mantag նիդերլանդերեն՝ maandag շվեդերեն՝ mandag իսլանդերեն՝ mánudag նորվեգերեն՝ mánudag
իտալերեն՝ lunedi իսպաներեն՝ lunes ռումիներեն՝ luni ֆրանսերեն՝ lundi
Շաբաթվա օրեր |
---|
Երկուշաբթի • Երեքշաբթի • Չորեքշաբթի • Հինգշաբթի • Ուրբաթ • Շաբաթ • Կիրակի |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկուշաբթի կատեգորիայում։ |