Բացել գլխավոր ցանկը

Օլեգ Պավլովիչ Տաբակով (ռուս.՝ Оле́г Па́влович Табако́в; օգոստոսի 17, 1935(1935-08-17)[1][2][3][4][5], Սարատով, Սարատովի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6] - մարտի 12, 2018(2018-03-12)[7][4][5], Մոսկվա, Ռուսաստան[8]), ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967), եղել է ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Օլեգ Տաբակով
ռուս.՝ Олег Павлович Табаков
Oleg Tabakov-new.jpg
Ծնվել էօգոստոսի 17, 1935(1935-08-17)[1][2][3][4][5]
ԾննդավայրՍարատով, Սարատովի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]
Մահացել էմարտի 12, 2018(2018-03-12)[7][4][5] (82 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[8]
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[9][10]
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, դերասան, ուսուցիչ, կինոպրոդյուսեր, մանկավարժ, թատերական ուսուցիչ, թատերական պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Լյուդմիլա Կռիլովա և Մարինա Զուդինա
Երեխա(ներ)Անտոն Տաբակով, Ալեքսանդրա Տաբակովա, Պավել Տոբակով և Maria Tabakova?
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Տերա Մարիանայի խաչ 3-րդ աստիճանի շքանշան, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, Ոսկե դիմակ, Անդրեյ Միրոնովի անվան ռուսական ազգային դերասանական մրցանակ «Ֆիգարո», Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր, Ոսկե խոյ, Ոսկե դիմակ, Չայկա, Չայկա, Բյուրեղապակյա Տուրանդոտ, Բյուրեղապակյա Տուրանդոտ, Բյուրեղապակյա Տուրանդոտ, «Տարվա ռուսաստանցի» ազգային մրցանակ, Q4335887? և Q4375546?
tabakov.ru

ԿենսագրությունԽմբագրել

Օլեգ Տաբակովը ծնվել է Սարատովում 1930 թվականին բժիշկներ Պավել Կոնդրատևիչ Տաբակովի և Մարիա Անդրեևնա Բերեզովսկայայի ընտանիքում։

Վաղ մանկությունն անցկացրել է ծնողների և տատիկների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայը մեկնել է ռազմաճակատ գլխավորելով ռազմա-սանիտրական թիվ 87 գնացքը, իսկ մայրը աշխատել է Ռյազանո-Ուրալյան երկաթգծի Էլտոն կայարանի հոսպիտալում։ Պատերազմի ավարտից հետո Օլեգ Տաբակովի ծնողները բաժանվել են։

Սովորել է Սարատովի թիվ 18 արական միջնակարգ դպրոցում։ Մասնագիտության ընտրության հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ Տաբակովը 1950-1953 թվականներին պարապել է Սարատովի պիոներների և դպրոցականների պալատի «Երիտասարդ գվարդիա» թատերական խմբակում, որը ղեկավարում է Նատալյա Իոսիֆնա Սուխոստավը, ով դարձել է յուրօրինակ «կնքամայր» մոտ 60 դերասանների համար։

1953 թվականին ավարտելով դպրոցը Օլեգ Տաբակովը ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիական դպրոց[11], Վասիլի Օսիպովիչ Տոպորկովի կուրսերին, դառնալով այդ դպրոցի լավագույն ուսանողներից մեկը։

1964 թվականին 29 տարեկան հասակում սրտի ինֆարկտ է տանում։

1977 թվականին հաջողվում է սեփականացնել նախկին մի ածխահանքի պահեստ, որտեղ հիմնում է այսպես կոչված «Տաբակերկա» հայտնի նկուղը։ 1986-2000 թվականներին եղել է նույն դպրոցի ռեկտորը, իր աշխատանքի տարիներին դպրոցը տվել է դերասանների չորս ավարտական կուրսեր։ Ղեկավարել է դպրոց ստուդիայի ասպիրանտական ծրագիրը և ԱՄՆ-ի Կարնեգի Մելլոուն համալսարանը։

1992 թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հիմնել է Կ. Ստանսլավսկու անվան ամառային դպրոց։ 2000 թվականին Տաբակովը գլխավորում է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը։

2010 թ. սեպտեմբեր ամսից, «Տաբակերկային» կից բաց թատերական քոլեջի առաջին սաների հետ միասին, դառնում է այդ քոլեջի թատերական ղեկավարը, միաժամանակ դասավանդելով դերասանական վարպետություն։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրում է ՌԴ մշակութային գործիչների միության ուղերձը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի տածած քաղաքականությանը սատարելու մասին[12]։

Կանայք և երեխաներԽմբագրել

Օլեգ Տաբակովը ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը դերասանուհի Լյուդմիլա Կռիլովան է, նրանք ունեցել են երկու երեխա՝ Անտոն Տաբակով (դերասան և բեմանկարիչ) և Լյուդմիլա Տաբակովա (դերասանուհի)։

Երկրորդ կինը նույնպես դերասանուհի Մարինա Զուդինան է, ունեն երկու երեխա՝ Պավել (1995) և Մարիա (2006)։

ԴերակատարումներԽմբագրել

1957 թվականին ավարտել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից՝ գլխավոր հիմնադիր՝ Օլեգ Եֆրեմով (առաջին դերը՝ Միշա, Ռոզովի «Հավերժ կենդանի», 1957), 1983-1987 թթ. աշխատել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ Խաղում է ինչպես սուր բնութագրական, կատակերգական, այնպես էլ քնարական-դրամատիկական դերեր։

ԽՍՀՄ տարիների նշանավոր թատերական դերերից են

  • պան Կովալիկ (Բլաժեկի «Երրորդ ցանկությունը»)
  • բուֆետապանուհի Կլավա, դասախոս, գլխավոր մտավորական (Ակսյոնովի «Միշտ վաճառքում»)
  • Օլեգ Սավին (Ռոզովի «Երջանկություն որոնողները»)
  • Տոլյա (Կուզնեցովի «Լեգենդի շարունակությունը»)
  • Դիրիժոր, Խոհարար (Շվարցի «Մերկ թագավորը») և այլ դերեր։

Սկսած արդեն 1957 թվականից նկարահանվում է կինոյում, նշանավոր դերերից են՝

  • Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
  • Շուբին («Նախօրեին»),
  • Սերգեյ («Մաքուր երկինք»),
  • Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
  • Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
  • Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթը»)
  • բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
  • Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
  • Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)

Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122868234 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 http://www.fandango.com/olegtabakov/filmography/p69526
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 http://www.theatre.ru/chekhov_fest/emudrec.html
  7. 7,0 7,1 7,2 https://meduza.io/news/2018/03/12/umer-oleg-tabakov
  8. 8,0 8,1 8,2 http://www.interfax.ru/culture/603231
  9. http://www.imfdb.org/wiki/Oleg_Tabakov
  10. http://www.themoscowtimes.com/sitemap/free/2014/3/article/as-sanctions-loom-us-mistake-vulnerable-to-russian-attack/496068.html
  11. Олег Табаков. В поисках радости. Театральная повесть в пяти вечерах
  12. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации

ԳրականությունԽմբագրել

  • Aндреев Ф. И. Олег Табаков. — М., ВБПК, 1983.
  • Свободин А. Дни Табакова // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова. — М.։ Искусство, 1988. — С. 317—330.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 537