Լևոն Խաչիկի Մուրադյան, հայ Ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2010), պրոֆեսոր (2011)։

Լևոն Մուրադյան

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Մուրադյանը ծնվել է 1956թ. հունվարի 16-ին Երևանում։

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետը։

1978 - 1979 թթ. աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում որպես ինժեներ։

1979 - 1982 թթ. աշխատել է ԵՊՀ Լազերային տեխնիկայի ինստիտուտում սկզբում որպես ինժեներ, այնուհետև որպես ավագ ինժեներ։

1983 - 1984 թթ. եղել է ստաժոր – հետազոտող Մոսկվայի պետական համալսարանի, ֆիզիկայի ֆակուլտետի Լազերային ֆիզիկայի հատուկ բաժանմունքում։

1984 - 1987 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1988 թ.-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն հետևյալ

թեմայով՝ «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ։

1988 - 1991 թթ. ԵՊՀ Լազերային տեխնիկայի ինստիտուտում աշխատել է որպես առաջատար ինժեներ։

1991 - 2008 թթ. Աշխատել է քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկայի ամբիոնի դոցենտ։

2001 թվականին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում հիմնադրել և անընդմեջ ղեկավարել է Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան։

2008 թվականից աշխատել է օպտիկայի ամբիոնում, որպես դոցենտ, այնուհետև որպես պրոֆեսոր։

2010 թ.-ին Երևանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սպեկտրալ սեղմումը և Ֆուրյե

արտապատկերումը գերարագ օպտիկայում» թեմայով, Լազերային ֆիզիկա մասնագիտությամբ։

2010 – 2017թթ. Լևոն Մուրադյանը ստանձնել է Միջազգային Լազերային Ասոցիացիայի (ЛАС) Հայկական կողմի նախագահի պաշտոնը։

2011թ-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում[1]։

2015 թվականից համատեղությամբ աշխատել է նաև Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում։

Վախճանվել է 2018թ. սեպտեմբերի 19–ին Երևանում։

ԳործունեությունԽմբագրել

Պրոֆեսոր Մուրադյանը 1991թ. սկսած  ֆիզիկայի ֆակուլտետում կարդացել է բազմաթիվ դասընթացներ, հիմք դրել նոր ուղղությունների ու կրթական ծրագրերի, որոնցից են՝  գերարագ օպտիկա, ոչ գծային մանրաթելային օպտիկա և օպտիկական սոլիտոններ/սիմիլարիտոններ։

ՊարգևներԽմբագրել

2009 թ.ին արժանացել է ARPA նորարական մրցույթի[2] I մրցանակի։

ԵրկերԽմբագրել

Լևոն Մուրադյանի գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 7 թեկնածուական և 1 դոկտորական թեզեր։ Հեղինակ է 200–ից ավել գիտական հրա­տարակումների, համահեղինակ է 3 գրքի, 2 ուսումնական ձեռնարկի, 10 հեղինակային արտոնագրերի։

Ա.Ա. Կուտուզյան,Ա.Ա. Կիրակոսյան, Ի.Գ. Հարությունյան, Լ.Խ. Մուրադյան, «Քվանտային էլեկտրոնիկայի

կիրառական խնդիրներ» ԵՊՀ հրատ., 2006թ., 40 էջ։

Լ.Խ. Մուրադյան,Ա.Ս. Զեյթունյան,Գ.Լ. Եսայան, «Ոչ գծային դիսպերսիոն սիմիլարիտոնների բնույթը,

առանձնահատկություններն ու կիրառությունները» ԵՊՀ հրատ., 2011 թ., 104 էջ.:

Modern Optics and Photonics, Atoms and Structured Media, Editors G.Yu. Kryuchkyan, G.G.

Gurzadyan, A.V. Papoyan, 2010, A. Zeytunyan, A. Muradyan, G. Yesayan, L. Mouradian,F.

Louradour and A. Barth´el´emy, Broadband similariton: features and Applications, pp. 339 –

355.

Interferometry: Research and Applications in Science and Technology, Ed. Ivan Padron, 2016,

L.Kh. Mouradian,A.S. Zeytunyan,G.L. Yesayan, Similariton-Based Spectral Interferometry for

Signal Analysis on Femtosecond Time Scale, Chapter 5, pp. 99 –124.

Sonia Boscolo, Christophe Finot, Shaping Light in Nonlinear Optical Fibers, 2017, Levon

Mouradian,Alain Barthlemy, Nonlinear-Dispersive Similaritons of Passive Fibers:

Applications in Ultrafast Optics, Chapter 6, pp. 147–198.

Արտաքին հղումներԽմբագրել

Կենսագրական հանրագիտարան. Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 750 էջ.

http://publishing.ysu.am/hy/1566796149

Ի հիշատակ ԵՊՀ պրոֆեսոր Լևոն Մուրադյանի

http://www.ysu.am/news/hy/In-memory-of-Levon-Muradyan

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Կենսագրական հանրագիտարան»։ publishing.ysu.am։ Վերցված է 2020-05-31 
  2. «List of Participant of Past Competitions – ARPA Institute» (en-US)։ Վերցված է 2020-05-31