Ամանորյա ուղերձ ժողովրդին
Ամանորյա ուղերձ ժողովրդին, ամանորյա ուղերձ, որը Ամանորի նախօրեին ուղղվում է ժողովրդին։ Որոշ երկրներում ամանորյա ուղերձը՝ ուղղված ժողովրդին, հեռարձակվում է որպես կանոն Ամանորի նախօրեին հեռուստատեսությամբ։ Ուղերձում սովորաբար պարունակում է ամանորյա շնորհավորանք, հակիրճ խոսք, ամփոփում անցյալ տարվա և գալիք տարվա հեռանկարային ուրվագծի ներկայացում։
Ամանորյա ուղերձը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում
խմբագրելՌուսաստանում ամանորյա ուղերձով հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Առաջին անգամ նախագահի՝ ժողովրդին ուղղված ուղերձը հնարավոր դարձավ տեխնիկայի զարգացման շնորհիվ(ռադիո, հեռուստատեսություն)։ Առաջին ուղերձը կարելի է համարել 1935 թվականի դեկտեմբերի 31-ին Կալինին ելույթը՝ ուղղված դաշտային աշխատողներին։ 1941 դեկտեմբերի 31-ին Մ. Ի. Կալինին-ը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձով դիմեց խորհրդային ողջ ժողովուրդներին։
1988-1991 թվականներին հեռուստաընկերության երկրորդ ալիքով (ԽՍՀՄ-ի պետհեռուստառադիոյով)։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1993-1999 թվականներին երկրի ղեկավար մարմինները ուղերձով չեն դիմել ժողովրդին։ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին Ռուսաստանին Ամանորի կապակցությամբ շնորհավորեց երգիծաբան Միխայիլ Զադոռնովը(ընդ որում միայն հեռուստատեսության Առաջին ծրագրով ամանորյա միջոցառման շրջանակներում)։ Նոր տարվա նախօրեին, սակայն, Բորիս Ելցինը հանդես եկավ ուղերձով՝ շուկայական տնտեսության անկման և գների ազատականացման մասին։
Այս ուղերձը հեռարձակվել է դեկտեմբերի 30-ին և զետեղվել «Ռուսսկայա գազետայում» 1991 թվականի դեկտեմբերի 31-ին։ Միխայիլ Գորբաչովն ու Բորիս Ելցինը ամանորյա ուղերձներով հանդես էին գալիս Կրեմլի աշխատասենյակից։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին Վ. Պուտինը դիմեց քաղաքացիներին։ 2000-2007 թվականների դեկտեմբերի 31-ին Պուտինը իր ուղերձով հանդես եկավ Մոսկովյան Կրեմլի Իվանովյան հրապարակից դուրս է եկել։ 2008-2011 թվականների դեկտեմբերի 31-ին ժողովրդին ուղերձով դիմեց Ռուսաստանի 3-րդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 2010 թվականի ուղերձը ձայնագրվել է տոնից առաջ։ Այդ ժամանակ Մոսկվայում դեռ ձյուն չէր եկել, և Մոսկվա գետը դեռ չէր սառել, չնայած 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում եկել է սառցե անձրև։ 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ին Վոլգոգրադի ահաբեկչության հետ կապված Ամանորի նախօրեին ստեղծվեց իրադրություն, երբ Հեռավոր Արևելքի համար կեսգիշերից մի քանի րոպե առաջ արվեց ձայնագրությունը, իսկ մնացած երկրներինը Նոր տարվանից մի քանի ժամ առաջ էր ձայնագրվել՝կապված վերջին իրադարձությունների հետ։ Ուղերձը ձայնագրվել է Խաբարովսկում, ուր Պուտինը գնացել էր դիմավորելու Նոր տարին այն ընտանիքների հետ, որոնք տուժել էին ջրհեղեղից։
Ուղերձի նորօրյա կազմակերպումը Դաշնությունում
խմբագրելՌուսաստանի Դաշնության նախագահի ուղերձի ձայնագրությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ և ռադիոյով 23.55 տեղական ժամանակով Ռուսաստանի յուրաքանչյուր ժամային գոտում։ Իր ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահն ամփոփում է անցյալ տարվա ձեռքբերումները, խոսում գալիք տարվա խնդիրների մասին, շնորհավորում քաղաքացիներին նոր տարվա կապակցությամբ։ Նրա ելույթից հետո հնչում է զանգերի կեսգիշերային ղողանջը՝ ազդարարելով Նոր տարվա սկիզբը, ապա հնչում է Ռուսաստանի հիմնը, որի կատարումը ուղեկցվում է գիշերային Կրեմլի պատկերներով։
Այլ երկրների ղեկավարների ամանորյա ուղերձները
խմբագրելԱմանորյա ուղերձներ են հղվել տարբեր երկրների(Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) ղեկավարների կողմից։
Մեծ Բրիտանիա
խմբագրել1923 թվականին «Բի-բի-սի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ջոն Ռեյտը Գևորգ V թագավորին առաջարկեց Սուրբ Ծնունդին ժողովրդին դիմել ուղերձով, սակայն թագավորը մերժեց նրան։ Ամեն դեպքում Ռեյտը չընկրկեց և 1932 թվականին Գևորգ V-ը Սադրինխեմից ռադիոուղերձով դիմեց Մեծ Բրիտանիայի ժողովրդին։ Ուղերձի տեքստը գրվել էր Ռ. Կիպլինգի կողմից։ Առաջին անգամ Ելիզավետա II թագուհու սուրբծննդյան ուղերձը հեռարձակվել է 1957 թվականին։
Ավստրիա
խմբագրելԱվստրիայում նոր տարում ժողովրդին դիմում է նախագահը, իսկ նախագահի ուղերձը հեռարձակվում է ազգային տոնի ժամանակ։
ԿԺԴՀ
խմբագրել2013 թվականի հունվարի մեկին «Բի-բի-սի News» հայտնեց, որ Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը 19-ը տարվա ընթացքում առաջին անգամ հեռարձակեց ամանորյա ուղերձը[1]։
Ուկրաինա
խմբագրելՈւկրաինայում ամանորյա ուղերձով հանդես է գալիս երկրի նախագահը։ Թվով ամենաշատ՝ 10 անգամ, շնորհավորանքներով հանդես է եկել Լեոնիդ Կուչման։ 2003 թվականին նկարահանվել է նրա ուղերձը թոռի և շան հետ։
Վիկտոր Յանուկովիչի վերջին ուղերձին ի պատասխան՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին առաջին անգամ հրատարակվել է ժողովրդի ուղերձը՝ ուղղված նախագահին[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ North Korea’s Kim Jong-un makes rare new year speech.
- ↑ Васильева, Мария. — Публикации (2015 թ․ հունվարի 1). «От Кравчука до Порошенко. Поздравления украинских президентов». Интернет-издание «Гордон». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Герасимюк, Елизавета. — Новости (2014 թ․ դեկտեմբերի 31). «История новогодних обращений президентов Украины». Телеканал новостей «24». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.