III հազարամյակ
20-րդ դար21-րդ դար22-րդ դար23-րդ դար24-րդ դար
2090‑ականներ 2090 2091 2092 2093 2094 2095 2096 2097 2098 2099
2100‑ականներ 2100 2101 2102 2103 2104 2105 2106 2107 2108 2109
2110‑ականներ 2110 2111 2112 2113 2114 2115 2116 2117 2118 2119
2120‑ականներ 2120 2121 2122 2123 2124 2125 2126 2127 2128 2129
2130‑ականներ 2130 2131 2132 2133 2134 2135 2136 2137 2138 2139
2140‑ականներ 2140 2141 2142 2143 2144 2145 2146 2147 2148 2149
2150‑ականներ 2150 2151 2152 2153 2154 2155 2156 2157 2158 2159
2160‑ականներ 2160 2161 2162 2163 2164 2165 2166 2167 2168 2169
2170‑ականներ 2170 2171 2172 2173 2174 2175 2176 2177 2178 2179
2180‑ականներ 2180 2181 2182 2183 2184 2185 2186 2187 2188 2189
2190‑ականներ 2190 2191 2192 2193 2194 2195 2196 2197 2198 2199
2200‑ականներ 2200 2201 2202 2203 2204 2205 2206 2207 2208 2209

22-րդ (XXII) դար, ըստ Գրիգորյան օրացույցի՝ 2101 թվականի հունվարի 1-ից մինչև 2200 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Սպասվող իրադարձություններ

խմբագրել

2100-ական թվականներ

խմբագրել
  • Աշխարհի բնակչությունը կհասնի 11 միլիարդ մարդու[1]։
  • Դարասկզբին մինչև 100 տարեկան ապրած մարդկանց քանակը ավելանալու է 26 միլիոնով։ Բնակչության ընդհանուր թվում կավելանա տարեց մարդկանց մասնաբաժինը[2]։
  • 2103 թվականին կլրանա Սանկտ Պետերբուրգի 400-ամյակը։
  • 2147 թվականին կլրանա Մոսկվայի 1000-ամյակը։

Սպասվող աստղագիտական իրադարձություններ

խմբագրել
  • 22-րդ դարում սպասվում է Լուսնի 238[3] և Արեգակի 235[4] խավարում։
  • 2113 թվականի օգոստոս՝ Պլուտոնը հայտնաբերման պահից ի վեր առաջին անգամ կհասնի աֆելիին։
  • 2117 թվականի ապրիլի 2՝ Հնդկական օվկիանոսի հարավային մասում կնկատվի արեգակի օղակաձև խավարում[4]։
  • 2117 թվականի սեպտեմբերի 26՝ Արեգակի ամբողջական խավարում կլինի Խաղաղ օվկիանոսում։ Ընդհանուր փուլը կդիտվի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից 2600 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում[4]։
  • 2117 թվականի դեկտեմբերի 11՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով՝ 2012 թվականից հետո առաջին անգամ[5]։
  • 2123 թվական՝ Մարս-Յուպիտեր եռակի միացում։
  • 2123 թվականի սեպտեմբերի 14՝ ժամը 15։28-ին UTC, Վեներան կփակի Յուպիտերը (Յուպիտերի ծածկումը Վեներայի կողմից)։
  • 2125 թվականի դեկտեմբերի 8՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով։
  • 2126 թվական՝ Սվիֆթ-Թաթլյա գիսաստղը կթռչի Երկրի վրա՝ 0,15 ա․ մ․ հեռավորության վրա։
  • 2126 թվականի հուլիսի 29՝ ժամը 16։08-ին UTC, Մերկուրին կփակի Մարսը (Մարսի ծածկումը Մերկուրիի կողմից)։
  • 2126 թվականի հոկտեմբերի 16՝ Արեգակի ամբողջական խավարում, որը հնարավոր է՝ նկատվի Մոսկվայում[6]։
  • 2130 թվականի մարտի 10՝ ժամը 07։32-ին UTC, Արեգակը կանցնի արեգակնային համակարգի բարիկական կենտրոնի միջով։
  • 2133 թվականի դեկտեմբերի 3՝ ժամը 14։14-ին UTC, Մերկուրին կծածկի Վեներան։
  • 2136 թվական՝ Հալլեյի գիսաստղի պերիգելիա։
  • 2148 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
  • 2170 թվական՝ Մարս-Յուպիտեր եռակի միացում։
  • 2178 թվականի հունվարի 21՝ Պլուտոնն իր հայտնաբերման պահից ի վեր (1930 թվականի փետրվարի 18) առաջին անգամ կավարտի Արեգակի շուրջ ամբողջական պտույտը։
  • 2182 թվական՝ մեծ է Բեննի աստերոիդի (101955)՝ Երկիր ընկնելու հավանականությունը[7]։
  • 2185 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
  • 2187 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
  • 2197 թվականի սեպտեմբերի 2՝ Վեներան կծածկի Սպիկային (առաջին անգամ՝ 1783 թվականի նոյեմբերի 10-ին)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Население Земли в 2100 году составит 11 миллиардов человек.
  2. «10 главных проблем, которые встанут перед человечеством к 2050 году». Би-би-си. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  3. Catalog of Lunar Eclipses: 2101 to 2200
  4. 4,0 4,1 4,2 «Catalog of Solar Eclipses: 2101 to 2200». NASA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  5. 2117 December 11th Transit of Venus Visibility. Արխիվացված 2017-04-19 Wayback Machine(անգլ.)
  6. «Полное солнечное затмение 16 октября 2126 թվականа». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  7. Andrea Milani, Steven R. Chesley, Maria Eugenia Sansaturio, Fabrizio Bernardi, Giovanni B. Valsecchi, Oscar Arratia (5 May 2009). «Long-term impact risk for (101955) 1999 RQ36» (անգլերեն). Arxiv.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «22-րդ դար» հոդվածին։