Եվրոպական միության խորհուրդ

Եվրոպական միության խորհուրդ (պաշտոնական անվանումը՝ Խորհուրդ, սովորաբար կոչվում է նախարարների խորհուրդ, որպես փոխզիջում նաև լատիներեն կոչվում է Consilium), Եվրոպական խորհրդարանի հետ մեկտեղ, Եվրոպական միության երկու օրենսդիր մարմիններից մեկը։

Խորհրդի կազմի մեջ են մտնում 27 նախարարներ՝ մեկական նախարար Եվրամիության անդամ պետությունների կառավարություններից։ Առանց ձայնի իրավունքի խորհրդի նիստերին մասնակցում է նաև համապատասխան եվրոպական հանձնակատարը։ ԵՄ Խորհրդի անդամ նախարարների կազմը կախված է քննարկվող հարցերի շրջանակից։ Օրինակ՝ աշխատանքի պաշտպանության հարցերով զբաղվում են անդամ պետությունների 27 նախարարներ, որոնք վարում են աշխատանքի պաշտպանություն, ինչպես նաև զբաղվածության, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության հարցերով կոմիսարը։ Սովորաբար յուրաքանչյուր խորհուրդ անցկացնում է առնվազն երկու պաշտոնական նիստ և մեկ ոչ պաշտոնական հանդիպում մեկ նախագահության ժամկետի ընթացքում։ Խորհուրդը կարող է միաժամանակ հավաքվել տարբեր կազմերում։

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1952 թվականին, որպես հատուկ խորհրդի նախարարների շրջանակներում Եվրոպական միության բարձրագույն ղեկավար մարմին։

Եվրոպական համայնքի գոյության առաջին շրջանում խորհրդի որոշումների մեծ մասը միաձայն կերպով էր ընդունվում։ Հետագայում որոշումները աստիճանաբար սկսում են կայացվել ըստ ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր պետությանը պատկանում է ձայների որոշակի քանակ՝ կախված նրա բնակչությունից և տնտեսական ներուժից։

Փարիզի պայմանագրից սկսած՝ ազգային պետություններից (ուղղակիորեն կամ նախարարների խորհրդի միջոցով) լիազորությունների ընտրովի պատվիրակման միտում կար դեպի Եվրահանձնաժողով։ Նոր «փաթեթային» համաձայնագրերի ստորագրումը նոր իրավասություններ էին ավելացնում Եվրամիությանը, ինչը հանգեցրել է Եվրահանձնաժողովի մեծ կատարողական լիազորությունների պատվիրակմանը։

Լիազորություններ և պաշտոնեական պարտականություններ խմբագրել

Խորհուրդը առանցքային դեր է խաղում եվրոպական ինտեգրման այն ոլորտներում, որտեղ որոշումների ընդունումը տեղի է ունենում միջկառավարական մակարդակում։ Ելնելով Մաաստրիխտի պայմանագրի դրույթներից՝ կարելի է ասել, որ խորհուրդն առավել կոմպետենտ է այն հարցերում, որոնք կարող են դասվել եվրոպական ինտեգրման երկրորդ և երրորդ հենասյուներին (համատեղ արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն և ներքին հարցերի համագործակցություն)։ Միևնույն ժամանակ ԵՄ Խորհուրդը մտնում է ԵՄ օրենսդիր իշխանության ինստիտուտների կազմի մեջ։ Որոշ հետազոտողներ (Ս.Հիքս) Նախարարների խորհուրդը համարում են Եվրոպական Միության քաղաքական համակարգում վերին պալատ։ Փաստորեն, Եվրամիության ցանկացած իրավական ակտ պետք է ստանա խորհրդի հավանությունը, սակայն մի շարք իրավական ակտեր, ինչպես նաև Եվրամիության բյուջեն ենթակա են խորհրդի և Եվրոպական խորհրդարանի համատեղ որոշմանը։

Կազմակերպություն խմբագրել

Նախագահություն խմբագրել

Նախարարների խորհրդի նախագահությունը իրականացվում է ԵՄ անդամ պետությունների կողմից Խորհրդի կողմից միաձայն սահմանված կարգով։ Ռոտացիան տեղի է ունենում վեց ամիսը մեկ անգամ։

2018 թվականի հունվարի 1-ից Եվրամիության Խորհուրդը սկսում է նախագահել Բուլղարիան[1][2]։ Բուլղարիան փորձագիտական և քաղաքական մակարդակներում պատասխանատու էր խորհրդի նիստերի օրակարգի համար և նախագահում է Եվրամիության բոլոր նախարարական հանդիպումները, բացի արտաքին գործերի նախարարների նիստերից, քանի որ արտաքին գործերի խորհրդի աշխատանքը գլխավորում էր Եվրամիության դիվանագիտության ղեկավարը[1]։ Բուլղարիան ընտրել էր նախագահության չորս առաջնահերթ ոլորտներ` խորացնել Եվրամիության ֆինանսատնտեսական ինտեգրումը, Եվրամիության կայունությունն ու անվտանգությունը, թվային տնտեսությունը (զուգադիպություն է, նաև այն, որ թվային տնտեսության ԵՄ հանձնակատարը Բուլղարիայի ներկայացուցիչն էր) և Բալկանյան թերակղզու արևմուտքում գտնվող երկրների եվրոպական հեռանկարները[1]։ Արևմտյան Բալկանների երկրների շարքում ենթադրվում են ոչ միայն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան, այլ նաև ինքնահռչակ Կոսովոն[1]։

2018 թվականի հուլիսի 1-ից Եվրամիության Խորհուրդը սկսում է նախագահել Ավստրիան[1]։

2020 թվականի հունվարի 1-ից Եվրամիության Խորհրդի նախագահությունը ստացել է Խորվաթիան, լիազորությունները կտևեն մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

2015-2020 թվականներին ԵՄ խորհրդում երկրների նախագահության ժամանակագրություն[3]

Երկիր Ժամանակահատված
Խորվաթիա 2020 թվականի հունիսի 30-ից հունվարի 1-ը
Ֆինլանդիա 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ը
Ռումինիա 2019 թվականի հունիսի 30-ից հունվարի 1-
Ավստրիա 2018 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը
Բուլղարիա 2018 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը
Էստոնիա 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ը
Մալթա 2017 թվականի հունիսի 30-ից հունվարի 1-ը
Սլովակիա 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ը
Նիդերլանդներ 2016 թվականի հունիսի 30-ից հունվարի 1-ը
Լյուքսեմբուրգ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ը
Լատվիա 2015 թվականի հունիսի 30-ից հունվարի 1-ը

Կազմ խմբագրել

ԵՄ Խորհրդի կազմում ընդգրկված են ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ Նաև ԵՄ Խորհուրդը կարող է հավաքվել պետությունների և կառավարությունների ղեկավարների կազմում։ ԵՄ Խորհրդի կազմավորումները սահմանվում են Եվրոպական խորհրդի հիմնադիր պայմանագրերին համապատասխան։ Վերջին տարիների ընթացքում գոյություն է ունեցել խորհրդի կազմավորումների կրճատման պրակտիկա։ 1999 թվականին որոշվել է խորհրդի կազմավորումների թիվը կրճատել մինչև 16, 2002 թվականին՝ մինչև 9։ Սակայն Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր հարցերի և արտաքին հարաբերությունների խորհուրդը բաժանվել է երկու խորհրդի։ Այսպիսով, ԵՄ-ի գործող խորհուրդը պատրաստվում է 10 ձևաչափով․

  • Ընդհանուր հարցերի խորհուրդ
  • Արտաքին հարաբերությունների խորհուրդ
  • Տնտեսական և ֆինանսական հարցերի խորհուրդ (Էկոֆին)
  • Արդարադատության և ներքին գործերի խորհուրդ
  • Գյուղատնտեսության և ձկնորսության խորհուրդ
  • Շրջակա միջավայրի խորհուրդ
  • Կրթության, երիտասարդության և մշակույթի խորհուրդ
  • Զբաղվածության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և սպառողների պաշտպանության խորհուրդ
  • Տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի խորհուրդ
  • Մրցունակության խորհուրդ (ներքին շուկա, արդյունաբերություն և հետազոտություններ)

Վարչարարություն խմբագրել

Հարցերի նախապատրաստումը, նախքան ԵՄ Խորհրդում դրանց քննարկումը, իրականացվում է մշտական ներկայացուցիչների կոմիտեներում և աշխատանքային խմբերում։ Աշխատանքային խմբերում հարցերի քննարկմանը մասնակցում են ԵՄ անդամ երկրների կենտրոնական վարչակազմերի և ներկայացուցչությունների փորձագետներ։ Աշխատանքային խմբերում բոլոր առաջարկներն անցնում են մանրակրկիտ ստուգում, և մշտական ներկայացուցիչների կոմիտե են փոխանցվում միայն այն հարցերը, որոնց մասին աշխատանքային խմբերում համաձայնության չեն եկել։ Համաձայնեցված հարցերը, որպես կանոն, չեն քննարկվում մշտական ներկայացուցիչների կոմիտեի կողմից։ Մշտական ներկայացուցիչների կոմիտեից խորհրդի հատուկ քննարկմանը անցնում են միայն մշտական ներկայացուցիչների կոմիտեում բաց մնացած հարցերը։ Խորհրդի տեսանկյունից որոշումների կայացման գործընթացում գլխավոր շեշտը դրվում է աշխատանքային խմբերում հարցերի նախապատրաստման վրա։ Դրանցում անդամ երկրների ներկայացուցիչները, բնականաբար, գործում են նախարարների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Եվրամիությունն առաջին անգամ կնախագահի ԵՄ ամենաաղքատ երկիրը». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  2. «The Presidency of the Council European Union» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  3. «Председательство в Совете Европейского союза» (ռուսերեն). www.euro.who.int. 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.