Միջկորեական կառավարական հանդիպում (2018)

Միջկորեական կառավարական հանդիպում (կորեերեն՝ 년 남북정상회담), Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև տեղի ունեցած երկկողմ պաշտոնական հանդիպում, որը տեղի է ունեցել կորեական երկու հանրապետությունների սահմանագծում գտնվող սրահում[1]՝ 2018 թվականի ապրիլի 27-ին[2]։ Սա երկու երկրների առաջնորդների թվով երրորդ պաշտոնական հանդիպումն է։

Կիմ Ջոնգ Ունի և Մուն Չժե Ինի ձեռսեղմումը

1953 թվականից ի վեր՝ Սառը և Կորեական պատերազմենրի ավարտից հետո, սա առաջին դեպքն է, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը՝ ի դեմս Կիմ Ջոնգ Ունի, ոտք է դնում Կորեական թերակղզու հարավային մաս[3]։

Օրակարգ խմբագրել

Կորեական երկու հանրապետությունների բարձրագույն կառավարական պաշտոնյաներն ապրիլի 4-ին անցկացրեցին աշխատանքային մակարդակով հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին խաղաղության տանն անցկացվելիք գագաթնաժողովի մանրամասները[4][5]։ Արդյունքում պարզ դարձավ այն հանգամանքը, որ միջկորեական կառավարական հանդիպման ժամանակ օրակարգում լինելու է ապամիջուկայնացման հիմնահարցը, խաղաղության հաստատումը և փոխշահավետ համագործակցությունը։ Չնայած Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հորդորներին՝ այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոտնահարման նախադեպերը գագաթնաժողովի օրակարգում չներառվեցին։

Հանդիպում խմբագրել

 
Կորեական պետությունների նախագահների առանձնազրույցը՝ հարավկորեական պահակազորի հսկողությամբ։

Հանդիպման վայրի ընտրությունը կատարվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողմից[6][7]։ ԿԺԴՀ գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն իր հերթին հավանություն է տվել հարավկորեացի իր գործընկերոջ առաջարկին։ Արդյունքում՝ որպես կորեական երկու հանրապետությունների նախագահների հանդիպման վայր ընտրվել է երկու Կորեաների սահմանազատման գծի հարավային մասում գտնվող այսպես կոչված «խաղաղության սրահ»-ը։ Սա Հյուսիսային Կորեայի նախագահի առաջին այցն է Կորեա թերակղզու հարավային հատված[8]։ Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել հանրային կերպով՝ մամուլի ներկայությամբ (ուղիղ հեռարձակմամբ)։

Հանդիպման նախաձեռնության հեղինակը եղել է Մուն Չժե Ինը, ով Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել է խաղաղության բանակցությունների։ ԿԺԴՀ գերագույն առաջնորդն իր հերթին ընդունել է առաջարկը՝ առաջ քաշելով իր օրակարգն ու պայմանները։ Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները անցկացրել է ծառատունկի արարողություն, որի ժամանակ օգտագործելով Կորեայի հարավային մասի ջուրն ու հյուսիսի հողը, երկու երկրների սահմանազատման վայրում տնկել են խաղաղության ծառ։ Դրանից հետո սկսվել է հյուրասիրության արարողությունը՝ կորեական խոհանոցին բնորոշ ճաշատեսակներով։ Հանդիպման սրահն ու շրջակայքը զարդարված են եղել կորեական ավանդական զարդանախշերով, իսկ բանակցությունների շենքը շրջափակված է եղել հարավկորեական պահակազորով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Choe, Sang-Hun (2018 թ․ փետրվարի 9). «Kim Jong-un Invites South Korean Leader to North for Summit Meeting». The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  2. «Seoul proposes high-level talks about Pyongyang summit». Cheong Wa Dae. 2018 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  3. «Kim offers to visit Seoul 'any time if you invite me': South Korea»։ Վերցված է April 27, 2018
  4. «North and South Korea set date for historic summit». abc.net.au. 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  5. Bo-hyeop, Kim; Ji-eun, Kim (2018 թ․ ապրիլի 12). «President Moon views inter-Korean summit as opportunity to take a firm step toward peace». The Hankyoreh. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  6. Lee, Taehoon (2018 թ․ մարտի 24). «South Korea says North Korea agrees to hold high-level talks». CNN. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. «North Korean leader to visit South for first time». Korea JoongAng Daily. 2018 թ․ մարտի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  8. Smith, Nicola; Graham, Chris; Davies, Gareth (2018 թ․ ապրիլի 27). «Kim Jong-un and Moon Jae-in commit to Korean 'peace regime' to end nuclear conflict at historic summit». The Telegraph. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.