Պուբլիոս Կորնելիոս Տակիտոս (լատին․՝ Publius Cornelius Tacitus, մոտ 54[1] կամ ոչ վաղ քան 2011 և ոչ ուշ քան 56, Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ - մոտ 120[1][2], Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ (շուրջ 50 - շուրջ 120 թթ.).

Կոռնելիոս Տակիտոս
լատին․՝ Publius Cornelius Tacitus
Ծնվել էմոտ 54[1] կամ ոչ վաղ քան 2011 և ոչ ուշ քան 56
ԾննդավայրԳալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ
Վախճանվել էմոտ 120[1][2]
Վախճանի վայրՀռոմեական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բանաստեղծ, փիլիսոփա, կենսագիր, annalist, իրավաբան և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերպատմություն
Ուշագրավ աշխատանքներAnnals?, Histories?, Գերմանիա, Agricola? և Dialogus de oratoribus?
ԱմուսինJulia Agricola?[3]
Կոռնելիոս Տակիտոս Վիքիքաղվածքում
 Publius Cornelius Tacitus Վիքիպահեստում

Ծնվել է հարավային Գալլիայի ունևոր ընտանիքում։ Զբաղեցրել է հաջորդաբար կվեստորի, պրետորի և հյուպատոսի պետական պաշտոններ։ 98 թ. հրատարակել է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» (De origine, moribus ac situ Germanorum) երկասիրությունը։ 98-ից առ 116 թթ. ստեղծել է իր երկու հիմնական աշխատությունները՝ «Պատմություն » (Historiae) (14 գիրք, շարադրված է 69 առ 96 թթ. պատմությունը, պահպանվել են I - IV գրքերը և V գրքի սկիզբը) և «Տարեգրություններ» (Annalium ab excessu divi Augusti, 16 գիրք, ներառում է 14 առ 68 թթ. ընկած ժամանակաշրջանի պատմությունը. պահպանվել են I - IV, XI-XV և մասամբ V, VI ու XVI գրքերը)։

Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է «Ագրիկոլա» (97-98 թթ.), «Գերմանիա» (98 թ.), «Երկխոսություն հռետորների մասին» (101-107 թթ. ընթացքում), «Պատմություն» (մոտ 105-111 թթ.), «Աննալներ» («Տարեգրություններ», որի վրա աշխատել է մինչև մահը) երկերը։ «Ագրիկոլայում» նկարագրում է զինվորական նոր ավագանու բնորոշ ներկայացուցիչ զորավար Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը, նրա ռազմական և քաղաքական գործունեությունը Բրիտանիայում։ «Գերմանիա» աշխատությունը գերմանական ցեղերի հասարակական կառուցվածքի, կրոնի, կենցաղի ու սովորույթների ակնարկ է և կարևոր սկզբնաղբյուր գերմանական ցեղերի հին պատմության ուսումնասիրության համար։ «Երկխոսություն հռետորների մասին» երկում Պուբլիոսը պարզաբանում է քաղաքական պերճախոսության անկման պատճառները Փչավիոսների ժամանակաշրջանում։ Պուբլիոսին համաշխարհային փառք են բերել նրա պատմական երկու ստեղծագործությունները՝ «Պատմությունը» և «Աննալները»։

«Պատմության»

խմբագրել

«Պատմության» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմեական կայսրության մ․թ.ա. 69-96 թթ. պատմությունը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են 1-4-րդ գրքերը և 5-րդի սկիզբը (պարունակում են 69-70 թթ. իրադարձությունները) «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմության 14-68 թթ. իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են 1-4-րդ և 12-15-րդ գրքերը,8-9-րդ գրքերն ընդհանրապես չեն պահաանվել։ Պուբլիոսը իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշվում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավարման միապետական ձևի հաստատմամբ։ Պուբլիոսը դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի ընդդիմությունը և առավել ևս ժողովրդական զանգվածների դիմադրությունը նոր կարգին, սակայն, միաժամանակ, պետական կառուցվածքի ավանդական ձևերի վերացումը կայսրերի կողմից դիտել է իբրև հասարակական և բարոյական առկա նորմերի ոչնչացում, իբրև բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնումը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Պուբլիոսի, իբրև պատմագրի, ամենաարժեքավոր գիծը։ Պուբլիոսը կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Հայաստանի հռոմեական դրածո թագավորների, Տրդատ Ա-ի գահակալման, մ․թ․ա. 54-63 թթ. հռոմա-պարթևա-հայկական տասնամյա պատերազմի են իրադարձությունների վերաբերյալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 550