Փողերի լվացում (անգլ.՝ Money laundering), երևույթ, երբ օրինականացվում են ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գումարները։ 1930-ականներին ԱՄՆ-ի մաֆիաներին պատկանող լվացքատների ցանցի հետ։ Ամերիկյան մաֆիան հիշյալ լվացքատների ցանցը ձեռք էր բերել խաղատնային բիզնեսից, ապօրինի ու մաքսանենգ շրջանառությունից ստացված գումարներով։ «Փողերի լվացում» տերմինն առաջին անգամ գործածվել է 1973 թվականի հունիսի 17-ին, ԱՄՆ նախկին նախագահ Նիքսոնի իրավական հարցերի խորհրդականի շուրթերից, երբ համաշխարհային ոչ մի իրավական ուղղության մեջ փողերի լվացումը դեռևս առանձին հանցագործություն չէր համարվում։ Այսօր այն համաշխարհային ֆինանսական հանցագործությունների շարքում ամենախճճվածն է։ Փողերի լվացումը, իր միջազգային բնույթի համաձայն, պատկանում է կազմակերպված հանցագործությունների դասին։ Տնտեսությանը հասցրած նրա վնասները խաբեության հասցրած վնասներից մեծ են։Ապօրինի գումարների լվացումն իրականացվում է հիմնականում այն երկրներում, որոնց պաշտպանական և անվտանգության համակարգն առավել թույլ է, և գոյություն չունի եկամուտների վերահսկողության ճշգրիտ համակարգ։

Փողերի լվացման եղանակները խմբագրել

Բոլոր տեսակի ապօրինի գումարները լվացվում են 4 հիմնական եղանակով՝

  1. փողերի ներքին լվացում․ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարները լվացվում, օրինականացվում են տվյալ երկրում
  2. փողերի արտահանված լվացում․ երկրի ներսում ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարները օրինականացվում են տվյալ երկրից դուրս
  3. փողերի ներմուծված լվացում․ տարբեր երկրներում ապօրինի ձևով ձեռքբերված փողերը բերվում են մի երկիր և այնտեղ «լվացվում»
  4. փողերի արտաքին լվացում․ տարբեր երկրներից ձեռքբերված ապօրինի փողերը օրինականացվում են ինչպես այդ երկրում, այնպես էլ դրանից դուրս[1]։

Փողերի լվացման փուլերը խմբագրել

Փողերի լվացման գործընթացը դժվարին է։ Իրականացվում է 3 հիմնական փուլով, որոնք կարող են լինել և՛ միաժամանակ, և՛ հաջորդաբար։ Հանցագործների կողմից փողերի լվացման եղանակները հաճախ ենթարկվում են փոփոխության, ինչն էլ բարդացնում է դրանց ուսումնասիրումն ու կանխարգելման հնարավորությունները։

  1. նախապատրաստում․ բանկերի, խանութների և այլ ֆինանսական հիմնարկների միջոցով գումարը տեղափոխվում է իր հիմնական վայրից
  2. շերտավորում․ անօրինական գումարների հետքերը թաքցնելու համար գումարների մի մասը փոխանցվում է նույն հիմնարկության տարբեր հաշեհամարների
  3. փողերի արտաքին լվացում․ տարբեր երկրներից ձեռքբերված ապօրինի գումարները օրինականացվում են ինչպես այդ երկրում, այնպես էլ դրանից դուրս[1]

Իրավական կարգավորում խմբագրել

  • 1998 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կոնվենցիան, որն առավել հայտնի է «Վիեննայի 1988 կոնվենցիա» անվամբ։
  • 1990 թվականին Ստրասբուրգում ԵԽ-ի կողմից կնքվեց հանցավոր ճանապարհներով ձեռքբերված գումարների լվացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան, որի 6-րդ հոդվածում ներկայացվում են փողերի լվացման՝ որպես հանցագործություն, տարատեսակները։
  • 2000 թվականին Պալերմոյում ՄԱԿ-ի կողմից կնքվեց հանցավորության դեմ պայքարի միջազգային կոնվենցիան։

Փողերի լվացումը որպես հանցագործություն խմբագրել

Ցանկացած երկրում արժեքներին հակասող և վտանգավոր հանցագործությունների կանխման, դրանց դեմ պայքարի կարևորագույն գործողությունը դրանց կրիմինալիզացիան և քրեորեն պատժելի դարձնելն է։Փողերի լվացման հանցավոր գործողությանը նպաստող գործոնները բաժանվում են 3 խմբի՝

  1. ունեցվածքի կամ գումարների ձեռքբերման հանցավոր գործարքների կազմակերպում կամ մասնակցություն
  2. հանցավոր ճանապարհով ձեռքբերված ունեցվածքի կամ գումարների ներմուծում կամ արտահանում
  3. անօրինական ֆինանսական գործարքների հեշտացում կամ օժանդակում

Փողերի լվացման մեկ այլ մեթոդ է դրանց փոխանցումը դեպի ազատ բանկային գոտի ունեցող երկրներ, որոնցից է, օրինակ, Շվեյցարիան։ Նմանօրինակ երկրների բանկերում ներդված ապօրինի գումարները մտնում են շրջանառության մեջ և դրանց զանազանումը դառնում է անհնար[2]։ Այս հանցագործությունն իրականացնողները հաճախ շահարկում են պատվավոր կազմակերպությունների, բանկերի կամ նմանատիպ այլ կառույցների հեղինակությունը՝ կորցնելով իրենց կողմից ներդրվող կեղտոտ գումարների հետքերը։ Երբեմն այս հանցագործությունն իրականացնողի արտաքին տեսքն ու բարեկրթությունը թույլ չի տալիս, որպեսզի նրանց հանդեպ կասկած հարուցվի։ Կարևոր է նաև դատաիրավական համակարգերի համագործակցությունն ու ներդաշնակությունը հանցագործության կանխարգելման և պատասխանատվության ենթարկելու հարցերում։

Վիճակագրություն խմբագրել

Փողերի լվացումն ամեն տարի կազմում է 2, 8 տրիլիարդ դոլար[3]։ ՄԱԿ-ի հրապարակումներում 1987 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության տարեկան ծավալը 300 միլիարդ դոլար էր։ Այս գումարները լվացվում են տարբեր եղանակներով և տարբեր վայրերում[4]։ Այդ գումարների մեծ մասը կրկին վերադարձվում է հանցավոր կամ ապօրինի շրջանառության դաշտ։ 1998 թվականին լվացված փողերի քանակությունը կազմել է աշխարհի տարեկան համախառն արտադրանքի 2-5 տոկոսը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ռազավի, Օրենսդրության կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարում, 2004, Թեհրան, էջ 78։
  2. Ջոյս, Փողերի լվացման դեմ պայքարի համաշխարհային ծրագրի մասնագետ, Ֆարս լրատվական գործակալություն, 2007 թվական։
  3. Crimiknal justices money laundering-http://www.lib.msu.edu/harris 23:
  4. Sherman, T. International efforts in money laundering, 1993. vol. 1.38, effort to combat money laundering: The financial action task force.:
  5. Քիանի Զադե, Փողերի լվացման քննարկում, Իմամ Սադեղ համալսարանի հրատարակչություն, 2005, Թեհրան, էջ 66։