Ռիգայի կինոստուդիա
Ռիգայի կինոստուդիա (լատիշ․՝ Rīgas kinostudija), գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի լատվիական կինոստուդիա, բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Խորհրդային Լատվիայում՝ բոլոր միութենական հանրապետություններում կինոարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում։
Ռիգայի կինոստուդիա | |
---|---|
Տեսակ | կինոստուդիա |
Հիմնադրված է | 1948 |
Վայր | Ռիգա, Լատվիա |
Երկիր | Լատվիա |
Կայք | studio.lv/index.php?&4(լատիշերեն) |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1940 թվականին, Նախկինում գոյություն ունեցող մասնավոր կինոընկերությունների հիման վրա։ 1948 թվականին՝ երկու արտադրությունների միավորումից հետո, ստեղծվել է գեղարվեստական և ժամանակագրական-վավերագրական ֆիլմերի ստուդիա, որը 1958 թվականին կոչվել է Ռիգայի կինոստուդիա։
1946-1952 թվականներին Լատվիայում նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմ՝ «Որդիներ», «Վերադարձ հաղթանակով» և «Ռայնիս»[1]։
Ստուդիայի տաղավարները ցրված էին ողջ քաղաքով մեկ՝ Լաչպլեշի փողոցում գտնվող շենքում, որն ավելի ուշ զբաղվեցրել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, նախկին «Պիոներ» կինոթատրոնում, ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում և «Զիեմելբլազմա» մշակույթի պալատում։ Ստուդիայի ղեկավարությունը գտնվել է դպրոցական փողոցում։
1954 թվականին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առընթեր կինեմատոգրաֆիական և տպագրական արդյունաբերության «Գիպրոկինոպոլիգրաֆ» պետական նախագծային ինստիտուտի կինեմատոգրաֆիայի կոմիտեն ստեղծել է Ռիգայի կինոստուդիայի շենքերի համալիրի նախագիծ (ճարտարապետներ՝ Վ. Վորոնով և Ա. Օկունև)։ Երկու հերթով՝ 1961 և 1963 թվականներին, շահագործման են հանձնվել երեք նկարահանման տաղավարներ՝ 950, 800, 140 մ² մակերեսներով[2]։ Բոլոր ծառայությունները տեղափոխվել են նոր վայր՝ Շմերլ փողոց, 3 հասցեում։
Խորհրդային տարիներին ստուդիան ապահովել է կինոարտադրության ամբողջական շարքը՝ սկսած սցենարի գրելու գործընթացից մինչև ֆիլմը վարձույթի հանելը։ 1970-80-ական թվականներին նկարահանվել է տարեկան 10-15 ֆիլմ (որոնց կեսը՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմեր), ինչն ապահովում էր մոտ 1000 աշխատակիցների աշխատանքը։
Տարբեր տարիների կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամներ են եղել լատվիացի նշանավոր թատերական գործիչներ, հայտնի ռեժիսորներ և դերասաններ, ինչպիսիք էին Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտը, Վիյա Արտմանեն, Յուրի Յուրովսկին, Էդուարդ Սմիլգիսը և Էլզա Ռաձինյան։
1965 թվականից կինոստուդիային կից աշխատել է Կինոդերասանի ժողովրդական ստուդիան, որը ղեկավարել է Լիվիա Ակուրատերեն։ Ստուդիան ստեղծագործական մրցույթ անցած հայցորդներին հնարավորություն է տվել պատրաստվել պրոֆիլային ուսումնական հաստատություններ ընդունվելուն։ Ստուդիան ունակ երիտասարդներին ուղարկել է կինեմատոգրաֆիական մասնագիտություններ ստանալու Մոսկվայի և Լենինգրադի բուհերում։
Կինոստուդիայի տրամադրության տակ եղել են լավ սարքավորված նկարահանման տաղավարները, որոնք մինչ օրս ամենամեծն են Հյուսիսային Եվրոպայում։
Ռիգայի կինոստուդիայում պահվում է փաստաթղթերի, լուսանկարների, հագուստների էսքիզների, դեկորացիաների տարրերի և տեխնիկական հարմարանքների հավաքածու, որը պատկանում է Ռիգայի կինոթանգարանին։
Լատվիայի պետական անկախության վերականգնմամբ կինոարտադրությունը ստուդիայում գրեթե դադարել է։ Ստուդիան գումար է վաստակում տարածքների ու գույքի վարձակալության, մասնագետների ծառայությունների հաշվին։ Ստուդիայի տարածքում գտնվող կինոկենտրոնն իրականացնում է վարչական գործառույթներ։
«Ես երբեմն փորձ եմ անում նախկին Ռիգայի կինոստուդիայի շենքում։ Նրա դատարկված միջանցքներն ասես գերեզմանատուն լինեն։ Միայն նկարներ են պատերին։ Իսկ ինչ կյանք էր եռում նրա պատերի ներսում։ Ի՜նչ ֆիլմեր են նկարահանվել։ Ափսո՜ս, շատ ցավալի է»,- խոստովանել Է 20-րդ դարի ամենահանրաճանաչ լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը[3]։
Ստուդիայի ղեկավարներ
խմբագրել- 1948—1964 — Պ. Յանկովսկիս
- 1964—1968 — Ֆ. Կորոլկևիչ
- 1968—? — Հ. Լեպեշկո
- 1987—1990 — Ռիխարդ Պիքս
Սցենարի բաժնի ղեկավարներ
խմբագրել- 1962—1967 — Արվիդ Գրիգուլիս
- 1967—1972 — Յա. Օսմանիս
- 1973—1976 — Ու. Նորիետիս
- 1976—1993 — Օսվալդ Կուպլանով
Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերի ցանկ
խմբագրելՖիլմի անվանում / Բնօրինակ անվանում — Ռեժիսոր
1940—1949
խմբագրել1940
- Կաուգերնի ապստամբություն / Kaugurieši — Վոլդեմար Պուցե
1946
- Որդիներ / Dēli — Ալեքսանդր Իվանով
1947
- Վերադարձ հաղթանակով / Mājup ar uzvaru — Ալեքսանդր Իվանով
1949
- Ռայնիս / Rainis — Յուլի Ռայզման
1950—1959
խմբագրել1955
- Գարնանային ցրտահարություններ / Salna pavasarī — Պավել Արմանդ, Լեոնիդ Լեյմանիս
- Դեպի նոր ափ / Uz jauno krastu — Լեոնիդ Լուկով (Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի հետ համատեղ)
1956
- Պատճառներ և հետևանքներ / Cēloņi un sekas — Վարիս Կրումինշ
- Կարապաերամ ամպերից այն կողմ / Kā gulbji balti padebeši iet — Պավել Արմանդ
- Փոթորկից հետ / Pēc vētras — Էդուարդ Պենցլին, Ֆեոդոր Կնորե
1957
- Նաուրիս / Nauris — Լեոնիդ Լեյմանիս
- Ռիտա / Rita — Ադա Ներետնիեցե
- Ձկնորսի որդին / Zvejnieka dēls— Վարիս Կրումինշ
1958
- Օտարը գյուղում / Svešiniece ciema — Ադա Ներետնիեցե
- Պատմություն լատիշ նշանառուի մասին / Latviešu strēlnieka stāsts — Պավել Արմանդ
1959
- Ձայնը — Վարիս Կրումինշ
- Սխալի ընդունում / Atzītā kļūda — Ալեքսանդր Լեյմանիս
- Իլզե / Ilze— Ալեքսանդր Լեյմանիս
- Սուր և վարդ / Šķēps un roze— Լեոմիդ Լեյմանիս
- Արձագանք / Atbalss— Վարիս Կրումինշ
1960—1969
խմբագրել1960
- Քո երջանկությունը / Tava laime — Ադա Ներետնիեցե
- Փոթորիկ / Vētra— Վարիս Կրումինշ, Ռոլանդ Կալնինշ
1961
- Մոխրագույն ուռին ծաղկում է (Շնորհակալություն գարնան համար) / Kārkli pelēkie zied — Գունար Պիեսիս
- Սատանայի դյուժին / Velna ducis — Պավել Արմանդ
- Սպիտակ զանգակներ / Baltie zvaniņi— Իվար Կրաուլիտիս
- Խաբվածները / Pieviltie— Ադա Ներետնիեցե, Մարիս Ռուձիտիս
1962
- Օր առանց երեկոյի / Diena bez vakara — Մարիս Ռուձիտիս
- Մոցարտ և Սալիերի / Mocarts un Saljēri — Վլադիմիր Գորիկկեր
1963
- Տունն ավազաբլուրներում / Mājiņa kāpās — Արկադի Կոլցատի և Անատոլի Մարկելով
- Իոլանտա / Jolanta — Վլադիմիր Գորիկկեր
- Երեքին գումարած երկու / Trīs plus divas — Հենրիկ Հովհաննիսյան (Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի հետ համատեղ)
- Նա ողջ է / Viņš dzīvs — Ադա Ներետնիեցե
- Գետնի տակ / Pazemē — Ռոլանդ Կալնինշ
- Մայրուղի / Uz trases – Ռոստիսլավ Գորյաև
- Դու պետք ես / Nekur vairs nav jāiet — Գունար Պիեսիս
1964
- Խաղատուտի բանակը / Cielaviņas armija — Ալեքսանդր Լեյմանիս
- Նավապետ Նուլը / Kapteinis Nulle — Լեոնիդ Լեյմանիս
- Աշունը դեռ հեռու է / Līdz rudenim vēl tālu — Ալոիզ Բրենչ
- Ցարի հարսնացուն / Cara līgava — Վլադիմիր Գորիկկեր
1965
- Երկուսը / Divi — Միխայիլ Բոգին
- «Տոբագոն» փոխում է ուղղությունը / Tobago maina kursu — Ալեքսանդր Լեյմանիս
- Հիպոկրատի երդումը / Hipokrāta zvērests — Ադա Ներետնիեցե
- Դեսպանների դավադրությունը / Sūtņu sazvērestība — Նիկոլայ Ռոզանցև
1966
- Նոկտյուրն / Noktirne — Ռոստիսլավ Գորյաև
- Վերջին խաբեբան / Pēdējais blēdis — Վադիմ Մասս և Յան Էբներ
- Էդգար և Քրիստինա / Purva bridējs — Լեոնիդ Լեյմանիս
- Նախաարշալույսային ծխում / Rīta migla — Իմանտս Կրենբերգս
- «Ցիկլոնը» կսկսվի գիշերը / «Ciklons» sāksies naktī — Ադա Ներետնիեցե
- Օր առանց ամսաթվի / Diena bez datuma — Վլադիմիր Կոչետով
- Նավապետ Էնրիկոյի ժամացույցը / Kapteiņa Enriko pulkstenis — Յանիս Ստրեյչ և Էրիկ Լացիս
- Ես ամեն ինչ հիշում եմ, Ռիչարդ (Քար և բեկորներ) / Es visu atceros, Ričard! — Ռոլանդ Կալնինշ
1967
- Արտույտներն առաջինն են գալիս / Cīruļi atlido pirmie — Մարիս Ռուձիտիս
- Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը / Kad lietus un vēji sitas logā — Ալոիզ Բրենչ
- «Խաղատուտների» բանակը նորից պայքարում է / Cielaviņas armija atkal cīnās — Ալեքսանդր Լեյմանիս
- Խորը շնչեք (Չորս սպիտակ վերնաշապիկներ) / Elpojiet dziļi! — Ռոլանդ Կալնինշ
1968
- Երկար օրվա առավոտը / Ilgās dienas rīts — Ադա Ներետնիեցե
- 24-25 չի վերադառնում / 24-25 neatgriežas — Ալոիզ Բրենչ և Ռոստիսլավ Գորյաև
- Հողաչափների ժամանակները / Mērnieku laiki — Վոլդեմար Պուցե
- Շրջադարձ շրջադարձի հետևից / Ceļazīmes — Օլգերտ Դունկերս
1969
- Հարուստ տիկնոջ մոտ / Pie bagātās kundzes — Լեոնիդ Լեյմանիս
- Լիվեր կղզու տղաները / Līvsalas zēni — Յանիս Ստրեյչ և Էրիկ Լացիս
- Եռակի ստուգում / Trīskārtējā pārbaude — Ալոիզ Բրենչ
- Շողեր ապակու մեջ / Stari stiklā — Իմանտս Կրենբերգս
- Սպիտակ ավազաբլուրներ / Baltās kāpas — Սերգեյ Տարասով
1970—1979
խմբագրել1970
- Սատանայի սպասավորները / Vella kalpi — Ալեքսանդր Լեյմանիս
- Կրակիր իմ փոխարեն / Šauj manā vietā — Յանիս Ստրեյչ
- Հողաթումբ / Uzbērums — Էրիկ Լացիս
- Կլավը՝ Մարտինի որդին / Klāvs, Mārtiņa dēls — Օլգերտ Դունկերս
- Ճոճանակ / Šūpoles — Ռոստիսլավ Գորյաև
- Թագուհու ասպետը / Karalienes bruņinieks — Ռոլանդ Կալնինշ
- Ագռավի փողոցի հանրապետություն / Vārnu ielas republika — Ադա Ներետնիեցե
1971
- Քաղաքը լորենիների ներքո / Pilsēta zem liepām — Ալոիզ Բրենչ
- Եղեգների անտառ / Meldru mežs — Էրիկ Լացիս
- Մահվան ստվերում / Nāves ēnā — Գունար Պիեսիս
- Ռազմական ճանապարհի ժառանգները / Kara ceļa mantinieki — Վարիս Կրումինշ
- Թիթեռնիկի պարը / Tauriņdeja — Օլգերտ Դունկերս
- Ամուսնացավ ծերունին ու պառավի հետ / Apprecējās vecītis ar večiņu savu — Գառնիկ Արազյան
- Salātiņš — Վարիս Բրասլա
1972
- Մեծ սաթ / Lielais dzintars — Ալոիզ Բրենչ
- Եղևնին աշորայի մեջ / Egle rudzu laukā — Իմանտս Կրենբերգս
- Իլգա-Իվոլգա / Vālodzīte — Յանիս Ստրեյչ
- Նավապետ Ջեքը / Kapteinis Džeks — Ադա Ներետնիեցե
- Պետերս / Peterss — Սերգեյ Տարասով
- Սատանայի սպասավորները սատանայական ջրաղացում / Vella kalpi vella dzirnavās — Ալեքսանդր Լեյմանիս
- Ցեպլիս / Ceplis — Ռոլանդ Կալնինշ
1973
- Շախ ադամանդների թագուհուն / Šahs briljantu karalienei — Ալոիզ Բրենչ
- Հպում / Pieskāriens — Ռոստիսլավ Գորյաև
- Օլեգ և Այնա / Oļegs un Aina — Ալեքսանդր Լեյմանիս
- Ճտերն աշնանն են հաշվում / Cāļus skaita rudenī — Օլգերտ Դունկերս
- Նվեր միայնակ կնոջը / Dāvana vientuļai sievietei — Էրիկ Լացիս
- Փչի՛ր, քամի / Pūt, vējiņi! — Գունար Պիեսիս
- Քաղաքի բանալիները / Pilsētas atslēgas — Իմանտս Կրենբերգս
1974
- Լույս թունելի վերջում / Gaisma tuneļa galā — Ալոիզ Բրենչ
- Մի՛ վախեցիր, չեմ տա / Dunduriņš — Բոլեսլավ Ռուժ
- Հարձակում գաղտնի ոստիկանության վրա / Uzbrukums slepenpolicijai — Օլգերտ Դունկերս
- Սանչոյի հավատարիմ ընկերը / Uzticamais draugs Sančo — Յանիս Ստրեյչ
- Ծովային դարպասներ / Jūras vārti — Սերգեյ Տարասով
- Խնձորը գետում / Ābols upē — Այվարս Ֆրեյմանիս
- Առաջին ամառը / Pirmā vasara — Ադա Ներետնիեցե
- Ծովափնյա կլիմա / Piejūras klimats — Ռոլանդ Կալնինշ
1975
- Դրախտի բանալիները / Paradīzes atslēgas — Ալոիզ Բրենչ
- Մոտոցիկլիստների ամառը / Motociklu vasara — Ուլդիս Բրաունս
- Սև խեցգետնի չանչերում / Melnā vēža spīlēs — Ալեքսանդր Լեյմանիս
- Չորս գարուն / Četri pavasari — Ռոլանդ Կալնինշ
- Ճակատագրին հակառակ / Liktenim spītējot — Էրիկ Լացիս
- Իմ ընկերն անլուրջ մարդ է / Mans draugs — nenopietns cilvēks — Յանիս Ստրեյչ
- Ռոբին Հուդի նետերը / Robina Huda bultas — Սերգեյ Տարասով
- Խոսիր ինձ հետ / Parunā ar mani — Բիրուտա Վելդրե
1976
- Իսկ պատուհանից այն կողմ մեկ անձրև է, մեկ էլ ձյուն / Un aiz loga, tad lietus, tad sniegs
- Սոնատ լճի վրա / Ezera sonāte — Գունար Ցիլինսկի, Վարիս Բրասլա
- Սրի ստվերում / Zobena ēnā — Իմանտս Կրենբերգս
- Այս վտանգավոր դուռը դեպի պատշգամբ / Šīs bīstamās balkons durvis — Ձիդրա Ռիտենբերգա
- Ընտանեկան մելոդրամա / Ģimenes melodrāma — Բորիս Ֆրումին
- Լինել ավելորդ / Liekam būt — Ալոիզ Բրենչ
- Վարպետ / Meistars — Յանիս Ստրեյչ
- Մահն առագաստի վրա / Nāve zem buras — Ադա Ներետնիեցե
1977
- Խորտակված լուսնի ներքո / Zem apgāztā mēness — Էրիկ Լացիս
- Տղամարդ ուժերի ծաղկման շրջանում / Vīrietis labākajos gados — Օլգերտ Դունկերս
- Եղե՛ք իմ զոքանչը / Kļūstiet mana sievasmāte! — Կառլիս Մարսոնս
- Արտացոլք ջրի մեջ / Atspulgs ūdenī — Անդրիս Ռոզենբերգս
- Նվերներ հեռախոսով / Dāvanas pa telefonu — Ալոիզ Բրենչ
- Եվ ցողի կաթիլներն արշալույսին / Un rasas lāses rītausmā — Պետերիս Կռիլովս
- Առագաստներ / Buras — Իմանտս Կրենբերգս
- Մանչուկը / Puika — Այվարս Ֆրեյմանիս
1978
- Քո որդին / Tavs dēls — Գունար Պիեսիս
- Որովհետև ես Այվար Լիդակն եմ / Tāpēc, ka es esmu Aivars Līdaks — Բիրուտա Վելդրե
- Տղամարդկային խաղեր թարմ օդում / Vīru spēles brīvā dabā — Ռոլանդ Կալնինշ, Գունար Պիեսիս
- Գարնանային ուղեգիր / Pavasara ceļazīme — Վարիս Բրասլա
- Ռալլի / Rallijs — Ալոիզ Բրենչ
- Ապակե դռան հետևում / Aiz stikla durvīm — Օլգերտ Դունկերս
- Թատրոն / Teātris — Յանիս Ստրեյչ
- Ընտանեկան ալբոմ / Ģimenes albums — Էրիկ Լացիս
- Ամանորյա մեծ գիշեր / Lielā Jaungada nakts — Ադա Ներետնիեցե
1979
- Բաց երկիր / Atklātā pasaule — Ալեքսանդր Լեյմանիս
- Գիշեր առանց թռչունների / Nakts bez putniem — Գունար Ցիլինսկի
- Վաղ ժանգ / Agrā rūsa — Գունար Ցիլինսկի
- Թռիչքի երեք րոպեներ / Trīs minūšu lidojums — Ձիդրա Ռիտենբերգա
- Սպասեք «Ջոն Գրաֆտոնին» / Gaidiet «Džonu Graftonu» — Անդրիս Ռոզենբերգս
- Չավարտված ընթրիք / Nepabeigtās vakariņas — Յանիս Ստրեյչ
- Հարված / Sitiens — Ռիխարդ Պիկս
- Մեղավորը / Vainīgais — Արվիդս Կրիևս
- Հանդիպում / Satikšanās — Օլեգ Ռոզենբերգս
- Ամեն ինչ այս խելառ Պաուլինայի պատճառով է / Tās dullās Paulīnes dēļ — Վիա Բեյներտե (Ռամանե)
1980—1989
խմբագրել1980
- Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ / Novēli man lidojumam nelabvēlīgu laiku — Վարիս Բրասլա
- Երեկոյան տարբերակ / Vakara variants — Ձիդրա Ռիտենբերգա
- Արտույտներ / Cīrulīši — Օլգերտ Դունկերս
- Ամառը միայն մեկ օր էր / Vasara bija tikai vienu dienu — Պետերիս Կռիլովս
- Իսպանական տարբերակ / Spāņu variants — Էրիկ Լացիս
- Երեք օր մտածելու համար / Trīs dienas pārdomām — Ռոլանդ Կալնինշ
1981
- Եթե չլիներ այս աղջիկը / Ja nebūtu šī skuķa… — Ռիխարդ Պիկս
- Դարերի սահմանին / Laikmetu griežos — Գունար Պիեսիս
- Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին / Limuzīns jāņu nakts krāsā — Յանիս Ստրեյչ
- Հետաքննությունը պարզել է / Izmeklēšanā noskaidrots — Ադա Ներետնիեցե
- Հիշել կամ մոռանալ / Atcerēties vai aizmirst — Յանիս Ստրեյչ
- Խաղ / Spēle — Արվիդս Կրիևս
- Երկար ճանապարհ ավազաբլուրներում / Ilgais ceļš kāpās — Ալոիզ Բրենչ
- Դարչնագույն ահաբեկիչը / Rudais terorists — Լյուցիա Լոչմելե
1982
- Tarāns — Գունար Ցիլինսկի
- Թերեոնի գլուխը / Tereona galva — Վարիս Բրասլա
- Ձմեռ պապի անձնական կյանքը / Salavecīša personīgā dzīve — Անդրիս Ռոզենբերգս
- Բլյուզ անձրևի ներքո / Lietus blūzs — Օլգերտ Դունկերս
- Իմ ընտանիքը / Mana ģimene — Պետերիս Կռիլովս
- Ամենաերկար ծղոտիկը / Pats garākais salmiņš — Ձիդրա Ռիտենբերգա
- Կարճ խրատ սիրո մասին / Īsa pamācība mīlēšanā — Իմանտս Կրենբերգս
- Մոռացված իրեր / Aizmirstās lietas — Վիյա Բեյներտե (Ռամանե)
- Սովորելու ժամանակն է / laiks mācīties — Ա. Սուկուտս
1983
- Օտար կրքեր / Svešās kaislības — Յանիս Ստրեյչ
- Քարքարոտ ուղի / Akmeņainais ceļš — Ռոլանդ Կալնինշ
- Փոխակերպուկ Թոմը / Vilkatis Toms — Էրիկ Լացիս
- Պատրանք / Mirāža — Ալոիզ Բրենչ
- Եղանակը օգոստոսի համար / Laika prognoze augustam — Լուցիա Լոչմելե
- Ուրվականով այգի / Dārzs ar spoku — Օլգերտ Դունկերս
- Երեք կիտրոն սիրելիի համար / Trīs citorni mīlotajai — Օ․ Ռոզենբերգս
- Կրակոց անտառում / Šāviens mežā — Ռիխարդ Պիկս
1984
- Անհրաժեշտ է մենակատարուհի / Vajadzīga soliste — Գենադի Զեմել
- Սիրո պարտք / Parāds mīlestībā — Վարիս Բրասլա
- Kad bremzes netur — Գունար Ցիլինսկի
- Ազնվամորու գինի / Aveņu vīns — Արվիդս Կրիևս
- Ռազմաճակատ հայրական տանը / Fronte tēva pagalmā — Էրիկ Լացիս
- Վերջին այցը / Pēdējā vizīte — Ադա Ներետնիեցե
- Դուռը, որ բացվել է քեզ համար / Durvis, kas tev atvērtas — Պետերիս Կռիլովս
- Իմ ընկեր Սոկրատիկը / Mans draugs Sokrātiņš — Անդրիս Ռոզենբերգս
1985
- Օտար դեպք / Svešs gadījums — Ձիդրա Ռիտենբերգա
- Երկակի թակարդ / Dubultslazds — Ալոիզ Բրենչ
- Խաղը կկայանա ցանկացած եղանակի / Spēle notiks tik un tā — Ռոլանդ Կալնինշ
- Չարաճճիի արարքները / Emīla nedarbi — Վարիս Բրասլա
- Ժամադրություն Ծիր Կաթինում / Tikšanās uz piena ceļa — Յանիս Ստրեյչ
- Վերջին ինդուլգենցիան / Pēdējā indulgence — Ադա Ներետնիեցե
- Մատնաչափիկը / Sprīdītis — Գունար Պիեսիս
1986
- Նմանակը / Dubultnieks — Ռիխարդ Պիկս
- Aizaugušā grāvī viegli krist — Յանիս Ստրեյչ
- Ամենահաջողված համարը / Kroņa numurs — Իմանտս Կրենբերգս
- Շրջանցում / Apbraucamais ceļš — Էրիկ Լացիս
- Վերջին ռեպորտաժը / Pēdējā reportāža — Ձիդրա Ռիտենբերգա
- Նրանք ու երեխաները / Viņš, viņa un bērni — Օլեգ Ռոզենբերգս և Օլգերտ Դունկերս
- Արևի պես պայծառ մոմը / Saulessvece — Լուցիա Լոչմելե
- Վախ / Bailes — Գունար Ցիլինսկի
1987
- Մարդը շքախմբից / Svītas cilvēks — Անդրիս Ռոզղենբերգս
- Լուսանկար կնոջ և վայրի վարազի հետ / Fotogrāfija ar sievieti un mežakuili — Արվիդս Կրիևս
- Եթե մենք այս ամենը վերապրենք / Ja mēs to visu pārcietīsim — Ռոլանդ Կալնինշ
- Հանգամանքների զուգադիպում / Apstākļu sakritība — Վիյա Բեյներտե (Ռամանե)
- Այս տարօրինակ լույսը / Dīvainā mēnessgaisma — Գունար Ցիլինսկի
- Այա / Aija — Վարիս Բրասլա
- Հե՞շտ է երիտասարդ լինել / Vai viegli but jaunam? — Յուրիս Պոդնիեքս
1988
- Վիկտորյա / Viktorija — Օլգերտ Դունկերս
- Ամեն ինչ կարգին է / Viss kārtībā — Օլեգ Ռոզենբերգս
- Սյուժեի շրջադարձ / Sižeta pagrieziens — Պետերիս Կռիլովս
- Ծանծաղուտ / Sēklis — Էրիկ Լացիս
- Գուշակություն ոչխարի թիակով / Zīlēšana uz jēra lāpstiņas — Ադա Ներետնիեցե
- Սիրո մասին չենք խոսի / Par mīlestību pašreiz nerunāsim — Վարիս Բրասլա
- Օտարը / Svešais — Լուցիա Լոչմելե
- Տուն առանց ելքի / Māja bez izejas — Ձիդրա Ռիտենբերգա
1989
- Սարսափ ազդող երգը / Carmen Horrendum — Յանիս Ստրեյչ
- Լատիշնե՞ր եք / Latvieši? — Գենադի Զեմել
- Dzīvīte — Այվարս Ֆրեյմանիս
- Զիտարների ընտանիքը / Zītaru dzimta — Ալոիզ Բրենչ
- Մարդու օրերը / Cilvēka dienas — J.Paškevičs
- Tapers — Ռոլանդ Կալնինշ
1990
- Եվայի դրախտային այգին / Ievas paradīzes dārzs — Արվիդս Կրիևս
2000
խմբագրել2000
- Հին վարչության միստերիան / Vecās pagastmājas mistērija — Յանիս Ստրեյչ
Վեճ հեղինակային իրավունքների վերաբերյալ
խմբագրել2007 թվականին Նախարարների կաբինետի քննարկմանն է ներկայացվել ավելի ուշ մերժված օրինագիծը, որի համաձայն Ռիգայի կինոստուդիայի 125 ֆիլմեր պետք է մասնավորեցվեին։
2008 թվականից կինոստուդիան սկսել է ինքնուրույն տարածել իր ֆիլմերը Լատվիայի սահմաններից դուրս։
Ռիգայի Վիձեմերի շրջանային դատարանը 2013 թվականի հունիսի 13-ին ճանաչել է Լատվիայի մշակույթի նախարարության գույքային հեղինակային իրավունքները խորհրդային տարիներին նկարահանված մի շարք ֆիլմերի նկատմամբ։ Որոշումը տարածվել է 973 ֆիլմի վրա, որոնք նկարահանվել են Ռիգայի կինոստուդիայում 1964 թվականի հունիսի 1-ից մինչև 1993 թվականի մայիսի 14-ը։ Դատարանը ճանաչել է այդ ֆիլմերի ստեղծողների անքակտելի անձնական և գույքային իրավունքները և որոշել Ռիգայի կինոստուդիայից բռնագանձել 29 517 լատ հօգուտ մշակույթի նախարարության[4]։
Սակայն այդ որոշումը վիճարկվել է, և 2017 թվականի հունվարի 31-ին Լատվիայի Գերագույն դատարանը մերժել է Ռիգայի կինոստուդիայի՝ 973 ֆիլմի նկատմամբ գույքային հեղինակային իրավունքները, որոնք նկարահանվել են 1964 թվականից մինչև 1990 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ դրանով անփոփոխ թողնելով Ռիգայի շրջանային դատարանի որոշումը, որն ավելի վաղ մերժել էր հայցը։ Դատարանը նշել է, որ իրավաբանական անձանց վիճահարույց հեղինակային իրավունքները դադարել են գործել 1993 թվականի մայիսի 15-ին, երբ Լատվիայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, իսկ դրանից հետո օրենսդիրը չի ընդունել նորմատիվ ակտեր, որոնք կապահովեին այդ իրավունքների հետագա ամրագրումը իրավաբանական անձանց նկատմամբ։ Այդ պատճառով դրանց չեն կարող հավակնել ոչ Ռիգայի կինոստուդիան, ոչ էլ պետությունը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фомин В. И. История российской кинематографии (1941—1968 гг.). — М.: Канон+ РООИ «Реабилитация», 2018. — С. 270.
- ↑ Jānis Krastiņš, Ivars Strautmanis «Riga. The Completе Guide to Architecture»; Rīga, Projekts 2004.(անգլ.)
- ↑ Челышева, Оксана (2021 թ․ մարտի 8). «В объективе: Маэстро Раймонд Паулс». Инфо-портал gazeta.fi (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Президент и премьер-министр Латвии проигнорировали юбилей Рижской киностудии». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Верховный суд: созданные в советское время фильмы Латвии не принадлежат, Mixnews.lv». Mixnews.lv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Рижская киностудия // Рига : Энциклопедия = Enciklopēdija Rīga / [пер. с латыш. ; гл. ред. П. П. Еран]. — Рига : Главная редакция энциклопедий, 1989. — С. 362-363. — ISBN 5-89960-002-0.