Լիամետրաժ ֆիլմ (լրիվ չափ), կինոֆիլմերի ձևաչափերից մեկը։ Հակադրվում է կարճամետրաժ ֆիլմին (երբեմն առանձնացվում է նաև միջինմետրաժ ֆիլմերի միջանկյալ կատեգորիա)։

Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան[1], Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[2] և Բրիտանական կինոյի ինստիտուտը[3] ֆիլմը բնորոշում են որպես լիամետրաժ, եթե այն տևում է 40 րոպե և ավելի։ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի ու անիմացիայի ազգային կենտրոնը (ֆր.՝ Centre national du cinéma et de l'image animée) 35 մմ ֆիլմը համարում է լիամետրաժ, եթե նրա ֆիլմապատճենն ունի ավելի քան 1600 մ երկարություն (այսինքն՝ ուղիղ 58 րոպե և 29 վայրկյան հնչուն կինոյի համար), իսկ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարում է, որ այն պետք է լինի 80 րոպեից ոչ կարճ[4][5][6]։

Խորհրդային Միությունում լիամետրաժ է համարվել այն կինոֆիլմը, որի կինոժապավենի չափը կազմել է 1200-ից մինչև 3000 մետր, այսինքն՝ ֆիլմն ունեցել է 5-12 մաս (յուրաքանչյուր մասում՝ շուրջ 250-280 մ)[7], Ռուսաստանում լիամետրաժ է համարվում առնվազն 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմը[8]։

1922 թվականից մինչև 1970 թվականն ամենաշատ լիամետրաժ ֆիլմերը նկարահանել են ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ 1971 թվականից ամենաշատ լիամետրաժ ֆիլմերն ստեղծվում են Հնդկաստանում[9], որտեղ ամեն տարի նկարահանվում է շուրջ հազար ֆիլմ երկրի ավելի քան տասներկու լեզուներով[10]։

Feature filmԽմբագրել

Անգլերենում լիամետրաժ ֆիլմ հասկացությանը համապատասխանում է feature film տերմինը։ Դրա օգտագործումը պայմանավորված է նրանով, որ լիամետրաժ ֆիլմերը, որպես կանոն, դարձել են հիմնական կինոթատրոնների ծրագրերում և համապատասխան ձևով գովազդվել են, այնինչ կարճամետրաժ ֆիլմերը, կինոամսագրերը, սերիալներն ու մուլտֆիլմները ցուցադրվել են որպես հավելում։ Միևնույն ժամանակ, ֆիլմի փաստացի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանել է լրիվ չափին․ առաջին feature film (այսինքն նրանք, որոնք ներկայացվել են որպես գլխավոր սենասում) կարող էին զբաղեցնել կինոժապավենի երկուսից մինչև չորս կոճ։

Առաջին լիամետրաժ ֆիլմերԽմբագրել

Առաջին լիամետրաժ ֆիլմերն ստեղծվել են Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում, սակայն տարածվել են առանձին հատվածներով, ինչը կինոթատրոնի տիրոջը թույլ է տվել դրանք կամայականորեն ամբողջացնել վարձույթի ժամանակ։ Այդպիսի ժապավենների թվին են պատկանել ամերիկյան Lubin’s Passion Play (1903 թվականի հունվար, 60 րոպե)[11] և ֆրանսիական Vie et Passion du Christ (1903 թվականի մայիս, 44 րոպե) աշխատանքները։ Ամենավաղ լիամետրաժ ձայնագրություններն են բռնցքամարտի մենամարտի տեսագրությունները՝ The Corbett-Fitzsimmons Fight (1897)[12], Reproduction Of The Corbett-Jeffries Fight (1899), The Jeffries-Sharkey Fight (1899)։ 1900 թվականին թողարկվել է «Բանակում» (ռուս.՝ In The Army) վավերագրական ֆիլմը, որ նվիրված է բրիտանացի զինվորների ուսմանն ու տևում է մեկ ժամ։

Առաջին ամբողջական լիամետրաժ ֆիլմը համարվում է ավստրալական «Քելլիի իրական պատմությունը» (անգլ.՝ The Story of the Kelly Gang, 1906) 70 րոպեանոց ֆիլմը[13]։ Առաջին եվրոպական լիամետրաժ ֆիլմը L’Enfant prodigue (Ֆրանսիա, 1907) 90 րոպե տևողություն ունեցող կինոնկարն է, որն ըստ էության թատերական ներկայացման ձայնագրություն է։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որն ստեղծվել է որպես կինոնկար, Եվրոպայում եղել է «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables, Ֆրանսիա, 1909)[13]։

Իտալիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է L’Inferno (1911) կինոնկարը, Մեծ Բրիտանիայում՝ With Our King and Queen Through India (1912) վավերագրական ֆիլմը, որ նկարահանվել է գունավոր Kinemacolor տեխնոլոգիայով[14] և «Օլիվեր Թվիստ» (անգլ.՝ Oliver Twist, 1912) գեղարվեստական ֆիլմը[13]։ Միացյալ Նահանգներում նույն 1912 թողարկվել է «Օլիվեր Թվիստի» մեկ այլ տարբերակ, ինչպես նաև «Մսուրից մինչև խաչ» (անգլ.՝ From the Manger to the Cross), «Կլեոպատրա» և «Ռիչարդ III» լիամետրաժ ֆիլմերը[15]։ Ռուսաստանում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմն է 1911 թվականին ստեղծված «Ստավրոպոլի պաշտպանությունը» (ռուս.՝ «Оборона Севастополя») կինոնկարը[16]։ Ասիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է ճապոնական Տասուկե Շիոբարայի կյանքի պատմությունը (1912) ժապավենը[17], Հնդկաստանում՝ Raja Harishchandra (1913)[18], Չինաստանում՝ Չժան Շիչուանի Nan Fu Nan Qi (1913) ֆիլմերը։ Հարավային Ամերիկայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է 1913 թվականին նկարահանված O Crime dos Banhados (1913) ֆիլմը[17]։ Աֆրիկայում առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 1916 թվականին և կոչվել Die Voortrekkers[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 79th Academy Awards Rules, Rule 2: Eligibility.
  2. The American Film Institute Catalog of Motion Pictures.
  3. Denis Giford, The British Film Catalogue.
  4. Screen Actors Guild Letter Agreement for Low-Budget Theatrical Features.
  5. «SCREEN ACTORS GUILD LETTER AGREEMENT FOR LOW-BUDGET THEATRICAL PICTURES»։ Screen Actors Guild։ Վերցված է մայիսի 26, 2014 
  6. «SCREEN ACTORS GUILD MODIFIED LOW BUDGET AGREEMENT»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 29, 2009-ին։ Վերցված է 2008-12-10 
  7. Полнометражный фильм // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  8. Статья 3 Федерального закона от 22 августа 1996 г. № 126-ФЗ «О государственной поддержке кинематографии Российской Федерации».
  9. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 15.
  10. Nelmes, Jill (2003), «10», An introduction to film studies (3rd տպ.), Routledge, p. 360, ISBN 0-415-26268-2 
  11. Passion Play" (1903), in: The American Film Institute Catalog of Motion Pictures [online database].
  12. Charles Musser, The Emergence of Cinema: The American Screen to 1907, p. 197—200.
  13. 13,0 13,1 13,2 Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 9. ISBN 0-8230-7943-0.
  14. Charles Urban, A Yank in Britain: The Lost Memoirs of Charles Urban, Film Pioneer, The Projection Box, 1999, p. 79. ISBN 978-0-9523941-2-9.
  15. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 10. ISBN 0-8230-7943-0.
  16. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 13. ISBN 0-8230-7943-0.
  17. 17,0 17,1 17,2 Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 10—14. ISBN 0-8230-7943-0.
  18. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 12. ISBN 0-8230-7943-0.