Արվիդ Գրիգուլիս (լատիշ․՝ Arvīds Grigulis, հոկտեմբերի 12, 1906(1906-10-12)[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1989(1989-10-05)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի խորհրդային գրող, գրականագետ, դրամատուրգ, արձակագիր, քննադատ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1976)։ Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1947)։ Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1948ԽՄԿԿ անդամ (1954)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1961), դոցենտ, պրոֆեսոր (1973

Արվիդ Գրիգուլիս
լատիշ․՝ Arvīds Grigulis
Ծնվել էհոկտեմբերի 12, 1906(1906-10-12)[1]
ԾննդավայրԼիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1989(1989-10-05)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուլատիշերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱմուսինMirdza Klava?

ԿենսագրությունԽմբագրել

Արվիդ Գրիգուլիսը ծնվել է 1906 թվականին Վալմիրայի նահանգում, գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1935 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1945 թվականից դասավանդել է նույն համալսարանի լատվիական գրականության ֆակուլտետում։ Պատմական հետազոտությունների և գրականության տեսության հեղինակ է։ Եղել է ԼԽՍՀ գերագույն խորհրդի պատագամավոր։

Մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 5-ին[3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գրական գործունեությունն սկսել է 1927 թվականից։ 1940-ական թվականների կեսերից հանդես է եկել որպես դրամատուրդ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին համագործակցել է «Լատվիայի հրաձիգը» թերթի հետ։ Գրել է պիեսներ, ակնարկներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1948 թվականին «Կավ և ճենապակի» պիեսի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Երեխաների համար գրել է «Երրորդ բրիգադը», «Սահմանապահները, երկու տղա և Մարս շունը», «Յուզիսի ճանապարհորդությունը»։ 1950 թվականին լատիշերեն է թարգմանել «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունը։

Մրցանակներ, պարգևներԽմբագրել

  • Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1948) «Կավ և ճենապակի» (1947) պիեսի համար
  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1976)
  • Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1947)
  • 5 այլ մեդալներ ու շքանշաններ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #130458651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

ԱղբյուրներԽմբագրել

  • Энциклопедический словарь, т. 1, М., «Большая советская энциклопедия», 1953—1955
  • Большая советская энциклопедия
  • Театральная энциклопедия