Հենրիկ Հովհաննիսյան (ռեժիսոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հենրիկ Բարդուղիմեոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 1, 1918, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - դեկտեմբերի 2, 1964, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ[1], դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1918 |
Ծննդավայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1964 (46 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ դերասան |
IMDb | ID 0644494 |
ԿենսագրությունԽմբագրել
Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է 1918 թվականին Երևանում։ 1937 թվականին ավարտել է նախ Երևանի Սունդուկյանի անվան թատերական ստուդիան, այնուհետև 1954 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը։ 1937 թվականից հանդես է եկել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես դերասան։ 1943 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, իսկ 1945 թվականից՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև որպես ռեժիսոր[2]։
Մահացել է 1964 թվականին Մոսկվայում։
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1963 | Երեքին գումարած երկու |
1961 | Կրոշի արկածները |
1960 | Օրիորդական գարուն |
1954 | Տիկնայք |
ՍցենարիստԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1959 | Վանկա |
1954 | Տիկնայք |
1941 | Հայկական կինոհամերգ |
1939 | Լեռնային հեղեղ |
ԴերասանԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1963 | Երեքին գումարած երկու | «Ճայ» ռեստորանի մատուցող |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Эдуард Аянян, Элен Мусаелян (2013-09-17)։ «Человек за кадром»։ Из архива музея литературы и искусства имени Е.Чаренца։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17–ին
- ↑ Հենրիկ Հովհաննիսյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում
Արտաքին հղումներԽմբագրել
- «Лучший ассистент» Сергея Герасимова(չաշխատող հղում) (ռուս.)