Ռազմաճակատ հայրական տանը

«Ռազմաճակատ հայրական տանը» (լատիշ․՝ Fronte tēva pagalmā), ռեժիսոր Էրիկ Լացիսի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Բրունո Սաուլիտիսի «Ճանապարհ հացենիների տակ» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում 1984 թվականին։

Ռազմաճակատ հայրական տանը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷրիկ Լացիս
ԴերակատարներԳունար Ցիլինսկի
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե

խմբագրել

1944 թվականի ամառ։ Ծանր վիրավորվելուց հետո հայրենի գյուղ է վերադառնում զորացրված մայոր Անտոն Պայպալան։ Բոլորովին վերջերս այդտեղով էր անցնում ռազմաճակատի գիծը և շրջակայքում թաքնվում են բազմաթիվ պաշտոնաթող գերմանացի զինվորներ և նոր իշխանության՝ անտառ փախած հակառակորդներ տեղի բնակիչներից։ Վոլոստի կուսկազմակերպիչ Պայպալային հազիվ է հաջողվում գտնել թափուր վարչական պաշտոններն զբաղեցնել ցանկացողներ։ Մարդասպանների ձեռքից մեկը մյուսի հետևից մահանում են նախագահն ու գրագիրը։

Այդ ժամանակ գավառային կենտրոնից ժամանած օպերլիազորը ձերբակալում է Կառլիս Պայպալային։ Անտոնի եղբայրը չի խառնվել քաղաքականությանը և երազել է միայն գյուղացիական հանգիստ աշխատանքի մասին։ Բայց պատերազմն իր պայմաններն է թելադրում նաև Կառլիսին, որը կյանքով պարտական է գերմանացի սպային և օգնել է վերջինիս թաքնվել խորհրդային զորքերի ճակատը ճեղքելու ժամանակ։ Անտոն Պայպալան չի կարող օգնել եղբորը, և շուտով ինքն էլ մահանում է իր նախկին համագյուղացու ձեռքից։

Դերերում

խմբագրել
  • Գունարս Ցիլինսկի – Անտոն Պայպալա
  • Էդուարդ Պավուլս – Կառլիս Պայպալա
  • Ռոլանդս Զագորսկիս – Սպանդեգ
  • Լիլիտա ՕզոլինիաԷլգա
  • Անտրա Լիեդսկալնինյա – Մարիա
  • Վայրոնիս Յականս – Շուստինշ
  • Ռոբերտ Զեբերգս – Պուրինշ
  • Յուրիս Պլավինշ – Դեգումս
  • Միերվալդիս Օզոլինշ – Սլիավա
  • Տալիվալդիս Աբոլինշ – Ստաբուլնիեկս
  • Հելմուտ Կալնինշ – Մորգենշտեռն
  • Ռիտա Մեյրանե – Հելենա
  • Ալեքսեյ Միխայլովշրջանի ղեկավար

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Անտոն Բրոքս, Էրիկ Լացիս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Էրիկ Լացիս
  • Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Կոմպոզիտոր՝ Պաուլս Դամբիս
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրիս Մերկմանիս

Փառատոներ և մրցանակներ

խմբագրել
  • 1985 - 18 համամիութենական կինոփառատոն (Մինսկ) գեղարվեստական ֆիլմերի ծրագրում «Հիշատակ» մրցանակ «Ռազմաճակատ հայրական տանը» ֆիլմին[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич. — М. Советская энциклопедия, 1987, с.538-539