«Չավարտված ընթրիք» (լատիշ․՝ Nepabeigtās vakariņas), խորհրդային գեղարվեստական դետեկտիվ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Ստրեյչը 1979 թվականին Պեր Վալյոյի և Մայ Շյովալի «Ոստիկանությո՜ւն, ոստիկանությո՜ւն, կարտոֆիլի պյուրե» դետեկտիվ վիպակի հիման վրա[1][2]։

Չավարտված ընթրիք
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեպի էկրանավորում, դետեկտիվ ֆիլմ և կինոկատակերգություն
ՀիմքMurder at the Savoy?
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներUldis Vazdiks?, Պաուլ Բուտկևիչ, Իվար Կալնինշ, Միրձա Մարտինսոնե, Առնոլդ Լինինշ և Էդուարդս Պավուլս
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն123 րոպե
IMDbID 0938750

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Շվեդիայի գավառական քաղաքներից մեկում։ Թանկարժեք ռեստորաններից մեկում խնջույքի ժամանակ սպանվել է խոշոր կոնցեռնի տնօրենը։ Հետաքննությունը հանձնարարվել է տեղական քրեական ոստիկանության տեսուչ Պեր Մոնսոնին և նրա օգնականներին։ Խոսքը վերաբերում է իշխանության «բարձրագույն ոլորտներին»։ Հետաքննությունն արագացնելու համար մայրաքաղաքից ուղարկվում է քրեական ոստիկանության հայտնի հանձնակատար Մարտին Բեկը։ Նրանց աշխատանքը վերահսկելու համար դեպքի վայր է մեկնում նաև անվտանգության ոստիկանության տեսուչը։

Դերերում խմբագրել

  • Ուլդիս Վազդիկս – Պեր Մոնսոն, ոստիկանության տեսուչ (հնչյունավորել Է Յուրի Սարանցևը)
  • Պաուլ Բուտկևիչ-Բակլյունդ, տեսուչի 1-ին օգնական
  • Յանիս Պաուկշտելո – Բենի Սկակե, տեսուչի 2-րդ օգնական
  • Ռոմուալդս Անցանս – Մարտին Բեկ, ոստիկանության կոմիսար
  • Իվար ԿալնինշՄատս Լինդեր
  • Միրձա Մարտինսոնե – Սառա Մուբերգ
  • Լիլիտա ՕզոլինիաՍոնյա
  • Ռեգինա Ռազումա – Շառլոտա Պալմգրեն
  • Ակվելինա Լիվմանե – Օսա Տուրել
  • Ինգրիդա Անդրինա – Աննա, Մարտին Բեկի քույրը
  • Յանիս Սթրեյչ – անվտանգության ծառայության աշխատակից
  • Իլգա Վիտոլա – Թերեզա
  • Լիլիտա ԲերզինյաՖրու Գրենգրեն
  • Անիտա Գրուբե – Հելենա Հանսոն
  • Արթուր ԴիմիտերսՊալմգրեն
  • Էվալդս ՎալտերսԱռնոլդ
  • Արիիս Գեյկինս – Էդվարդսոն
  • Բերտուլիս Պիզիչ – Պաուլսոն
  • Վոլդեմար Լոբինշ – Կուրտ Կվանտ
  • Բոլեսլավ Ռուժ – Քրիստիանսոն
  • Սվետլանա Բլես – Եվա Սվենսոն
  • Էդգար Լիեպինշ – Բերտիլ Ուլոֆ Էմանուել Սվենսոն
  • Առնոլդ Լինինշ – Օտտո Համպուս Բրուբերգ
  • Էդուարդ Պավուլս – խռովարար աստիճանների վրա
  • Բայբա Ինդրիկսոնեն – Պեր Մոնսոնի կինը
  • Ալեքսանդր ԼեյմանիսՄոգենսեն
  • Օլգերտ Դունկերս – էպիզոդ
  • Լեոնս Կրիվանս – էպիզոդ
  • Թալիվալդիս Աբոլինշ – էպիզոդ
  • Լիլիա Ամերիկա – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալվիս Լապինշ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յանիս Սթրեյչ
  • Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Մասս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Streiča filmu retrospekcija: "Nepabeigtās vakariņas"» (լատվիերեն). 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Rīgas svētku laikā notiks Streiča filmas Nepabeigtās vakariņas bezmaksas seansi» (լատվիերեն). 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Չավարտված ընթրիք» ֆիլմը kino-teatr.ru կայքում